10 խորհուրդ առաջին կուրսեցիներին քննությունը լավ հանձնելու համար


Ժող-ում սկսվել է քննական շրջանը: Ամենուր հանդիպում են շփոթված առաջին կուրսեցիներ, ովքեր առաջին անգամ են քննություն հանձնում որպես ուսանողներ: Հատկապես հետաքրքիր է լսել ինչպես են նրանք ոգևորված պատմում, թե ինչ խորամանկությունների են դիմել քննության ժամանակ` առավել բարձր գնահատական ստանալու համար: Վստահ եմ, նրանք բավականին տաղանդավոր են նոր մեթոդներ մշակելու համար, բայց մինչ այդ կարող են օգտվել հին ու փորձված եղանակները: Այսպիսով ներկայացնում եմ 10 խորհուրդներ, որոնք պետք կգան Ժող-ում քննություն հանձնելու համար` անկախ այն հանգամանքից, թե ինչքան եք պարապել.

1. Քննությունը սկսվում է պարապելուց: Եթե հասկանում եք, որ անկարող եք քննական ամբողջ հարցաշարը սովորել, բայց ցանկանում եք միջին կամ մի փոքր էլ բարձր գնահատական ստանալ, ուրեմն պետք է ճիշտ ընտրել, թե որ հարցերը սովորել: Այսպես օրինակ, եթե դուք 36 քննական հարցերից սովորեք ասենք 1-6-ը, 8-17-ը, 20-25-ը և 32-36-ը, ապա կսովորեք ամբողջ նյութի 75%-ը, և ըստ տրամաբանության կարող եք հավակնել գոնե 70 միավորի: Սակայն քանի որ քննական տոմսում հարցերը  ընտրվում են` ընդգրկելով տարբեր թեմաների նյութեր, շատ հնարավոր է, որ ձեզ բաժին հասնի 7-րդ, 19-րդ և 28-րդ հարցերը, և դուք ստանաք 0: Դաժան է, չէ?? Դրա համար եթե պատրաստվում եք սովորել 36-ից 27-ը, ապա սովորեք հենց առաջին 27-ը, և դուք կարող եք վստահ լինել, որ նվազագունը 2 հարց ձեր սովորածներից կլինի: Ահա և ձեր 70 միավորը:

2. Երկրորդ կարևոր նախապայմանը ճիշտ «դիրքավորվելն» է: Փորձեք նստել լավ սովորող համակուրսեցիների կողքին: Եթե ոչ ամբողջությամբ, բայց գոնե որոշ հարցեր հիշելու համար նրանց օգնությունը անգնահատելի է, հավատացնում եմ: Մի կարծեք, թե հեռու ու «կորած» տեղեր նստելով դուք կխուսափեք հսկողների աչքից: Դա ընդամենը մոլորություն է:

3. Այստեղ խոսենք մի շատ հիմար տարբերակի մասին, որը երբեմն կարող է իրոք օգտակար լինել: Նստարանների վրա շատ տեսած կլինեք երկար լեկցիաներ գրած: Իրոք սարսափելի է նման եղանակ ընտրել, բայց կան դեպքեր, երբ դա իրոք կարող է օգնել: Երբեմն լեկցիաներում հանդիպում են երկար թվարկումներ, որոնք ինչ էլ անեք` անհնար է հիշել: Դրանք կարելի է մինչև քննության սկսվելը համառոտ գրել սեղանին, հետո էլ արտագրել😀

4. Ինչպես ասում են` լավ սկիզբը գործի կեսն է: Նույն կերպ էլ այստեղ, քննական առաջին րոպեներից շատ բան է կախված: Դա մասնավորապես վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ բաժանում են տոմսերը: Այդ ընթացքում ստեղծվում է որոշակի խառնաշփոթ, որից պետք է օգուտ քաղել: Դա կարող է արտահայտվել հետևյալ կերպ.

  • տոմսը փոխել ընկերոջ ավելի լավ տոմսով
  • լեկցիայից ևս մեկ անգամ նայել բաժին ընկած հարցերը
  • տետրի ետևի մասում արագ գրել հարցում առկա կարևոր ինֆորմացիան, որը դժվար կլիներ հիշել
  • գտնել և հարմար տեղադրել  համապատասխան «շպառգալկան»

5. Քննության ժամանակ մի հուզվեք, ձեզ հանգիստ զգացեք, ես կասեի ավելին` ակտիվ եղեք: Դա չի նշանակում, որ պետք է խանգարել քննությունը, բայց հնարավորինս աշխույժ եղեք, հսկողներին աչքը սովորացրեք ձեր ակտիվ  պահվածքին, փորձեք ստեղծել որոշակի մթնոլորտ, որտեղ «գործում են ձեր կանոնները», և այդ դեպքում հսկողները ուղղակի չեն նկատի ձեր այն գործողությունները, որոնք իրոք » իրենց կանոններից դուրս են»:

6. Միշտ պատրաստ եղեք արտագրելու: Չնայած 80% դեպքերում դա անհնար է, բայց դուք միշտ պատրաստ եղեք արտագրելու, որովհետև, ինչպես կյանքում, այստեղ էլ հնարավոր են ֆորսմաժորային երևույթներ, որոնք պետք  է օգտագործել ի օգուտ ձեզ: Պատկերացրեք հանկարծակի մի վիճակ, երբ բոլորը արտագրում են, իսկ դուք չունեք որևէ նյութ արտագրելու համար: Իրոք ցավալի կլինի:

7. Հսկողների հետ հաստատեք ջերմ հարաբերություններ: Եթե հաջողվեց, ինչը շատ դժվար է, այնուամենայնիվ ինչ-որ օգուտ դրանից հնարավոր է քաղել:

8. Երբ արդեն գրելու բան չկա` ստեղծագործեք: Հորինեք ձեր տնտեսագիտական հեքիաթը` իհարկե համեմելով այն ձեր ունեցած թեկուզ փոքր տեղեկությունների և առողջ տրամաբանության հետ: Շատ դեպքերում փրկում է:

9. Փորձեք հասկանալ ձեր աշխատանքը ստուգող դասախոսին, և դրան համապատասխան շարադրեք ձեր աշխատանքը: Տարբեր դասախոսներ տարբեր պահանջներ ունեն, և չի խանգարի քննությունից առաջ ձեր ավագ ընկերներից իմանալ այդ մասին: Տարբեր են նրանց պահանջները ինչպես ձեր աշխատանքի բովանդակության, այնպես էլ ծավալի առումով: Կան դասախոսներ, ովքեր բարձր կգնահատեն միայն այն դեպքում, երբ դուք հասնեք տետրի գոնե մեջտեղին` թեկուզ և ձեր գրածը քիչ կապ ունենա թեմայի հետ:

10. Վերջին` ամենակարևոր խորհուրդը` մոռացեք նախորդ 9 խորհուրդները և ուղղակի սովորեք: Դա ամենաաշխատող մեթոդն է` ինչպես քննության ժամանակ, այնպես էլ ամբողջ կյանքում:

9 thoughts on “10 խորհուրդ առաջին կուրսեցիներին քննությունը լավ հանձնելու համար

  1. Yanim mi 2 dzev kar vor «shefer@» edqan el chgitein enel da el bacahaytecir🙂 Husam irenq chen karda.
    Mi tetev ket el es avelacnem` erexeq jan harcashar@ ete mna dzer sexanin shat kogni, harcasharin nayelov shat angam khishes ayn keter@ voronq dzez anhrazhesht en,Entadrenq dzez @nkel e mi harc vor@ pahanjum e @ndhanur skzbunqneri tvarkum, u harcashari hajord harcerum nshvac en bolor skzbunqner@ vorpes arancin harcer… Mer dasaxosner@ aysorva mer harcasharin anvanecin «Xorhrdavor harcashar@»

  2. es uxxaki apshac em… mard el chpatkeracne te inchi hamar e usanoxin petq harcashar@ qnnutyan jamanak?!😀 enel en depqum erb tvarkumner@ hat — hat nerarvac en harcasharum… qchic — shatic eli ogut e! U edqan@ chpatkeracnelov dasaxosner kan or iranq mer kva kxndan te «es erexeq@ lriv demq en, te sa ed iiinch ka ed harcashari mej or kpel en pok chen ga»… ba meam chxndas ed dasaxosneri vra, or chen el patkeracne te inch ka ed harcashari mej?!😀
    P.S. amen depqum inch or ka ka, karevor@ sorveln e… sax kerta, giteliq@ kmna!🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s