Շնորհավոր ուսանողների միջազգային օրը…


Ուսանող ջան, դու էլ տոն ունես, քեզ էլ հիշող կա, քո տոնն էլ նշող կա, էն էլ մեզ` Գյումրեցիներիս պես “ՈՒՍՈՒՄՆԱՏԵՆՉ” հասարակությունում, որտեղ յուրաքանչյուր դեռահասի ծնողներ պարտավոր են իրենց երեխային ավարտել տալ որևէ բուհ… :) մի տեսակ բողոքելս էկավ… բայց ոչ հիմա ու ոչ էս տոնի շրջանակներում: :)
Ուրեմն… նոյեմբերի 17-ին ընդունված է նշել մեր` ուսանողներիս միջազգային օրը… հիանալի տոն, որը պետք է նշել, եթե իսկապես մեզ համարում ենք ուսանողներ… հետևաբար ԺՈՂ-ի ուսանողներս ուղղակի պարտավոր ենք նշել այս գեղեցիկ և հոգեհարազատ տոնը, ընդ որում հնարավորինս գեղեցիկ և հիշվող ձևերով::) Ահա ևս մեկ տարի անցնում է մեր ուսանողական կյանքից… շատերի համար վերջին ուսանողական տարին, մի էդքանի համար էլ էս տարին առաջինն է, բայց կարևորը տրամադրվածությունն ու ցանկությունն է դարձնելու մեր ուսանողական տոնն առավել գեղեցիկ և լի հաճելի զգացողություններով… տարբեր ուսանողներ տարբեր կերպ են նշում այս տոնը, բայց իհարկե ամենաօպտիմալ և առավելագույն հաճույք պատճառող միջոցը ընկերներով հավաքվելն է, երբ գիտես, որ օրը քոնն է  և կարող ես անել այն ինչ ցանկանում ես… Գյումրիի և առհասարակ մեր  հասարակության պայմաններում դժվար է գտնել միջոց` նշելու մեզ նվիրված տոնն այնպես, ինչպես իրոք ցանկանում ենք, սակայն կարևոր է հիշել մեկ բան` սիրելի ուսանողներ և մեր բլոգին մշտապես հետևող երիտասարդներ, յուրաքանչյուր պարագայում առավել կարևոր է լինել մաքսիմալ միասնական!!! Միասնությունն է բազում հաղթանակների գրավականը… իսկ եթե լինենք միասնական և հավատարիմ մեր ընկերական շրջապատին ու մեր որդեգրած սկզբունքներին, ապա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ինքներս ենք ցանկանում…:):) այնպես որ, սիրելի ուսանողներ, ցանկանում եմ բոլորիս ուսանողական հաճելի տարիներ, միասնական խելար գաղափարներ և համարձակություն!!! Ահա թե ինչը կարող է փոխել մեր կյանքը և դարձնել այն առավել գունեղ և հաճելի… :)
Սիրելի ուսանողներ, այս ամենի հետ մեկտեղ կուզենամ իմ և մեր ուսանաղական խորհրդի անունից շնորհավորելով բոլորիս տոնը` մաղթել մեզ պայծառ և հույսերով ու նպատակներով լի ապագա, որպեսզի իրականանան բոլորիս` խելքին մոտիկ նպատակները :-D, և իհարկե, որպեսզի հետագայում յուրաքանչյուրս կարողանանք ուրախանալ այն բոլոր հաջողություններով, որոնց անպատճառ կհասնենք մեր կյաքում…
ՇՆՈՐԱՎՈՐ ՄԵՐ ՏՈՆԸ, ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՋԱՆ!!!

About these ads

One thought on “Շնորհավոր ուսանողների միջազգային օրը…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s