ԺՈՂ-ի հաղթական ընթացքը ուսանողական շաբաթվա շրջանակներում


Գիտեք ինչու եմ սիրում մեր բլոգը??? Որովհետև համոզված եմ, որ էստեղ բացի լավ, դրական և հաղթական ավարտով նախասահմանված փոստերից ուրիշ ոչ մի ոճի նյութ երբեք չի հայտնվում: )) Ուստի շարունակենք մեր գեղեցիկ ավանդույթը և ներկայացնենք մի փոստ, որը բաղկացած կլինի.

1. պոզիտիվ մտքերց

2. մի շարք սրտամոտ և սիրելի անուններից

3. և իհարկե ՀԱՂԹԱՆԱԱԱԿ վանկարկումից կազմված շնորհավորական խոսքերից ))

ՀԱՐՑ. Այս անգամ որ ասպարեզում ենք գրանցել հաղթանակ(ներ)???

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկու ասպարեզ, որում վերջին տարիների հնատավոր և անհնարին բոլոր մրցույթների հաղթողները կրկին մենք ենք… դրանք են` ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ  և “ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ” ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒԽ ՀԿ-ի կողմից կազմակերպված “ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱԲԱԹ” ծրագրի շրջանակներում…

Եվ այսպեեես… Սեղանի թենիսի միջբուհական առաջնության շրջանակներում մեր համալսարանը ներկայացնում էր երկու թիմ, իսկ մենք իհարկե սպասելիքներ ունեինք երկուսից էլ… ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑԱՆ… այն էլ ինչպես արդարացան… )) մեր երկու թիմերն էլ անմասն չմնացին և ԺՈՂ-ի ` երկար տարիների ընթացքում հաղթանակների հսկա պաշարին ևս երկուսն ավելացնելու գործում… թիմերից մեկն արժանացավ պատվավոր երրորդ հորիզոնականին, իսկ մյուսը` ՀԱՂԹՈՂԻ կոչմանը!!! ԱՊՐԵՆ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԸ!!! ))))))

Իսկ ինչ վերաբերվում է “Ինչ, որտեղ, երբ” միջբուհական ինտելեկտուալ առաջնությանը, ապա այստեղ մենք ներկայացել էինք մեկ թիմով, մեկ կազմով, ըստ այդմ էլ գրանցեցինք մեկ հաղթանակ` շրջանցելով երկրորդ և երրորդ  տեղերում ընթացող, համապատասխանաբար ՀՊՃՀ ԳՄ և ԵԿՏԱ թիմերին: Հաղթական թիմի անդամներն են.

  1. Կարեն Ռաֆայելյան
  2. Մհեր Ավագյան
  3. Արթուր Վարդանյան
  4. Վլադ Մխիթարյան
  5. Արթուր Սիմոնյան
  6. Անի Հարությունյան

Հասկանալով այն, որ անհնարին ոչինչ չկա` մենք գիտակցում ենք, որ այս ամենի մեջ կարևոր դեր ունի հետևողական աշխատանքն ու գործադրված ջանքերը` այս մակարդակին հասնելու համար: Դրա հետ մեկտեղ` քանի դեռ կան մեր հաղթական թիմերը, կա ոգի, կա հավատ և անսահման ձգտում, ամեն ինչ կստացվի հենց մեզ մոտ: Իհարկե անհնար է շնորհակալություն չհայտնել մի մարդու, ով ողջ ժամանակահատվածում եղել է մեր կողքին և աջակցել ու կրթել է մեզ` դարձնելով արժանի այն հաղթանակներին, որոնց մենք հասնում ենք ինտելեկտուալ ասպարեզում… Շնորհակալ ենք մեր անփոխարինելի և անչաաաաաաափ սիրելի ուսուցչին` պարոն Գոմցյանին, մեզ առաջնորդելու և կրթելու համար… ))

Այնպես որ… այնպես որ ևս մեկ անգամ շնորհավորում ենք մեզ ու մեր թիմերին և ցանկանում նորանոր հաղթանակներ, անսահման ու աննկարագրելի երջանկության բազմաթիվ պահեր և իհարկե… ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՈԳԻ… չէ որ մենք ԺՈՂ-ի ուսանողներ ենք… )))))
P.S. իսկ այժմ խոստացածս վանկարկումը… ՀԱՂԹԱՆԱԱԱԿ!!! ………. ))

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s