ԶԱՐՄԱՑԵՔ: Եվս մեկ բարեգործական ակցիա Գյումրիում…


FoodBankՄԵկ քաղաք, մեկ գլոբալ պրոբլեմ (դե չհաշված կոռուպցիան🙂 ) … աղքատություն… տեսնես կգա ժամանակ, երբ էդ բառը մեր շուրթերին էլ չլինի, երբ մեկը մյուսին հանդիպելիս տառապած դեմքով չհարցնի “Հը գործերդ լավ են?” և որպես պատասխան լսի բազում անգամ լսված նույն միապաղաղ և ցավոտ պատասխանը` “Դե յոլա ենք գնում էլի…”  Վերջիվերջո պիտի գա մի օր, երբ ամեն ինչ իր տեղն ընկնի ու մարդիկ էլ ամեն տեղի ու անտեղի պատճառով չհայհոյեն “վերևներին”, երկիրը սխալ կառավարելու համար… մի խոսքով…

… մի խոսքով Գյումրիում տեղի ունեցավ ևս մեկ բարեգործական ակցիա… Համոզված եմ. որ դժվար է պատկերացնել Գյումրիում բարգործական ակցիա… բայց դա հնարավոր է, եթե լինի ցանկություն: ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎԵՑ, այնպես ինչպես ամեն տարի մեկ կամ մի քանի անգամ է ծնվում… ծնվեց արագ ու հասցրեց ի կատար ածվել ամանորի նախաշեմին… գուցե մի բանով էլ մենք օգուտ տանք էն մարդկանց, ովքեր օգնության կարիք են զգում…

Հայ Առաքելական եկեղեցու Գյումրու ուսանողական միությունն, Գյումրու երիտասարդական բանկն ու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնն համատեղ ջանքերուվ կազմակերպեցին տարեվերջյան բարեգործական ակցիա` անապահով ընտանիքներին սննդով օգնելու նպատակով…
Սուրբծննդյան զամբյուղ կոչվող ակցիան մեկնարկեց (բնականաբար) Գյումրիում🙂, դեկտեմբորի 25-ին` սկսած 11:00-ից: Ավարտն ազդարարվեց նույն օրը 18:00-ին: Ժողի ուխականներս ևս մասնակցեցինք այս ակցիային և կազմակերպողի, և մասնակցողի դերում…🙂 Ակցիան տեղի ունեցավ քաղաքի սննդի առևտրի 2 կետերի` “Բասեն” և “Վիվա” խանութների մոտ: Չեմ ասի որ բոլորն էին գրկաբաց ընդունում մեր առաջարկությունը մասնակցել ակցային, նույնիսկ եղան մարդիկ, ովքեր ակցիայի մասին տեղեկացնող թռուցիկները տեսնելիս մեզ դնում էին եհովականների տեղ ու ծուռ – ծուռ նայելով մի կողմ հրում մեզ, որպեսզի արագ գնան հասնեն իրենց գործերին և հետ չմնան իրենց խղճուկ առօրյայի  անհետաքրքիր դրվագներից… դե, պարզ բան է, դա էլ պետք է լինի…🙂 Սակայն, այնուամենայնիվ ամեն ինչ ստացվեց, և երեկոյան 18:00-ին մենք հեռացանք խանութների մոտից բավականին մթերքով…

Դե ինչ, իսրտե հուսով եմ, որ դեկտեմբերի 25-ի Սուրբծննդյան զամբյուղն ուրախություն կբերի գոնե մի քանի ընտանիքների… դրանով էլ մենք երջանիկ կլինենք…🙂 Աստված բոլորիս հետ…

One thought on “ԶԱՐՄԱՑԵՔ: Եվս մեկ բարեգործական ակցիա Գյումրիում…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s