Նոր Տարի, մենք սպասում ենք քո հրաշքներին…


Աննկատ, վայրկյանի պես սահեց 2010 թվականը`  հին  տարին, այն արդեն պատկանում է անցյալին: Լսվում են նոր տարվա  ոտնաձայները:
Գալիս է 2011-ը: Քիչ անց իրար կհանդիպեն հինն ու նորը, որ հրաժեշտ տան իրար:
Նայում ես  գնացողին և ժպտում: Այդ ժպիտի մեջ  կա և երախտագիտություն, և ափսոսանք, և ներողամտություն: Նայում ես նրա կռացած մեջքին, տեսնում ես նրա  խոհուն  հայացքը և  հասկանում նրան:
Նա  խտացվել է, իմաստնացել: Նա  գիտե  թե  ինչ  է  արել  և ինչ  է թողել  պակաս: Կուզեր  լրացնել, շտկել,այդ  էլ  անել:
Բայց  արդեն  ուշ  է:
ՇՆՈՐՀԱՎՈՐ  ԱՄԱՆՈՐ ԵՎ  ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ
Անցածն  անցել  է: Պետք  է  առաջ  գնալ:
Նայում ես  եկողին  ու  դարձյալ ժպտում: Այդ  ժպիտի  մեջ այլ երանգներ  կան, այլ  հույզեր …
Եվ  մարդկային  է, գալիս  է նոր  տարին  նոր  իղձերով, նոր  հույսերով …  Վստահ, ուրախ  դիմավորում ենք  նոր տարին  և  նորից  ակնկալում, որ  նա  կանի  այն, ինչ  չի  արվել, ինչ  թողնվել  է  թերի,  ինչ  պատրաստվում ենք  անել  հիմա`  լրացնել  բաց թողվածը, իրագործել  նոր  ծրագրեր …
Չկա  հին  տարին, այդ  արծաթահեր  կորամեջք  ծերունին:
Չկա  նոր  տարին, այդ  առույգ, ուրախ  երեխան:
Դրանք  մեր  պատկերացումներն  են, մեր  այլաբանությունը, մեր  երևակայությունը` մանկությունից  եկող  ամանորյա  հրաշքի  մասին:
Մենք  ենք  հնարել  այդ  հրաշքը, և  որքան  ուժգին  ենք  սպասում  ու  հավատում նրան, նույնքան էլ  համոզվում  ենք, որ  հրաշքն  այդ  անպայման  կկատարվի …
Ուստի  թող  գալիք  տարում  իրականանան  բոլոր  երազանքները, թող ամեն  բացվող  օր  բերք  ու  բարիք, խինդ  ու  ծիծաղ  բերի  յուրաքանչյուր  ընտանիքի, յուրաքանչյուր  անձի:
Թող  2011 թվականը  շրջադարձային  լինի մեր ազգաբնակչության  կյանքում, մեր  երկրում  և  ամենուր:
Թող  խաղաղությունն  ու  անդորրը  տիրի  յուրաքանչյուր  օջախում, երկրում  ու  ողջ  աշխարհում:
Թող  2011 թվականը  բոլորի  համար  լինի  անհուն  բերկրանքի, սիրո  ակնթարթների  ու  գեղեցկության  տարի:

P.S. Նոր Տարի, մենք սպասում ենք քո հրաշքներին…

Քնարիկ Խանոյան

One thought on “Նոր Տարի, մենք սպասում ենք քո հրաշքներին…

  1. Nor Tari, nor huyzer, nor npatakner u erazanqner… kuzenam mezanic voch mekn ir mej amanorya hrashqi gaxapar@ chkorcni, u petq che hrashq aselov haskanal miayn amenorya gihserva xorhurd@… im karcoqov hrashi spasum enq bolors, u misht, lini da tareskizb te tareverj…🙂 dra hamar el kuzem bolors havatanq hrashqnerin ev pntrenq nranc… iverjo gtnum e na, ov pntrum e…🙂 SHNORHAVOR JOX & UX JAN!!!🙂🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s