Շնորհավոր Սուրբ Սարգիս`տոնը սիրո և սիրահարների…


ՍԵՐ

Ո՞վ եմ ես:
Ես գաղտնիքն եմ առողջության ու երջանկության:
Ես ներշնչանքն եմ երիտասարդության և սփոփանքը ծերության:
Ես միշտ մատչելի եմ: Ես անպարտելի եմ և հավերժական:
Ես հակաթույնն եմ հանցագործության, աղքատության, վախի ու դաժանության:
Ես հաղթողն եմ հիվանդության, բռնակալության և հուսահատության:
Ես ապաքինողն եմ ատելության, մեղքի և անարդարության:
Ես ընկերն եմ ճշմարտության և արդարացիության:
Ես դարմանն եմ աշխարհի կարիքների, պատերազմների ու վշտերի:
Ես առաջնորդն եմ  քարոզիչների, մարգարեների ու գրողների:
Ես արարիչն եմ վեհ երաժշտության, նկարների ու ճարտարապետության:
Ես ծառան եմ հավատի, ողորմածության և կարեկցության:
Ես իրագործումն եմ օրենքի:
Ես ամենամեծ ուժն եմ աշխարհի:
Ես սերն եմ:

Իսրտե շնորհավորում ենք բոլոր-բոլորին սիրո տոնի կապակցությամբ… այս տարի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը որոշեց ԺՈՂական նոր սովորույթի սկիզբ դնել, և հուսով ենք` այն մեր մոտ կստացվի… այս տարի մենք տոնելու ենք հայկական ավանդական տոն, որի հիմքերը բավականին խորն են և որի մասին ներկայիս երիտասարներից մեծամասնությունը մոռացել է… զերծ մնանք օտարամոլությունից, ծանոթ լինենք մեր արմատներին, մեր եկեղեցուն, քրիստոնեական տոներին և տոներից այս մեկին, որն այս տարի նշվում է փետրվարի 19-ին:
Շնորհավոր Սուրբ Սարգիս`տոնը սիրո և սիրահարների…
Սեր ու ևս մեկ անգամ սեր… ահա այն մղիչ ուժը, որը մեզ ստիպում է լինել բարի, լինել կամեցող և տեսնել կյանքը լրիվ այլ գույներով… միթե սերը չէ ամենի սկիզբը… սիրով ենք մենք ապրում, այդ զգացմունքի վեհագույն ուժով ենք առաջնորդվում, սիրում մեր ընտանիքը, ընկերներին… խելակորույս սիրահարվում, սիրում և կարուտում այն միակին, ում մասին են մեր բոլոր մտածմունքնորը, ում համար է զարկում սիրտը, ում համար են ամեն օր բացվում աչքերն այն հույսով, որ Աստծո կամոք այսօր էլ կտեսնենք մեր միակ սիրելիին… սերն անբացատրելի ուժ է… սիրո ուժը պետք է զգալ, այն բացատրել ուղղակի անհնար է… թերևս աշխարհը հիմնված է սիրո վրա ու տա Աստված, որ սերը երբեք քիչ չլինի… որ ամեն մեկս էլ տեսնենք ու զգանք սիրո բոլոր գեղեցիկ դրսևորումները, երբ ամեն ինչ դառնում է ոչինչ, երբ լռությունն է դառնում միակ ընկերը, երբ ուղղակի ուզում ես սիրել…
Սեր ու միայն սեր… ահա իմաստը մեր կյանքի… ուստի կցանկանայի, որ մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում անպայման զգա սիրո անսահման ուժը և ականատես լինի նրան հաջորդող բոլոր հրաշքներին…կուզենայի սիրով ապրենք մեր կյանքը, սիրենք նույնիսկ այն մարդկանց, ովքեր անընդունելի են մեր կողմից, քանզի հենց այդ ժամանակ թերևս կկարողանանք կանգնել ճշմարտության ուղու վրա… ինքս էնպիսի համոզմունք ունեմ, որ սերը փափկեցնում  և բարիացնում է նույնիսկ ամենաըմբոստ հոգիներին, ամենաանհավատներին, ովքեր չեն տեսնում սիրո զորությունը… մեղմացնում և երջանկության անգնահատելի պահեր են պարգևում բոլորին` անկախ բնավորության դժվար գծերից կամ կամակորության աստիճանից, ստիպում են գնահատել ամեն պահը իրենց կյանքի ու թվում է` երջանկությունը կարող է ձգվել անվերջ… կինոֆիլներից մեկում էստիսի միտք եմ լսել` երջանկությունը հարբուխ չէ, որ անցնի — գնա, մարդն էլ առողջանա ու մոռանա ամեն բան… երջանկությունն հարատև է էնքան, քանի կա սեր… այնպես որ միակ մաղթանքը, որը կարող եմ հնչեցնել իմ և ժողի ՈՒԽականներիս անունից, հետևյալն է` սիրեք… սիրեք անկախ ամեն ինչից, սիրեք ուժգին ու նվիրվեք անմնացորդ… ու հավատացեք սիրո` իրավամբ, անսահման ուժին… Ցանկանում ենք, որ այսուհետ, հետևելով մեզ, գեղեցիկ կերպով նշեք սիրո ՀԱՅԿԱԿԱՆ տոնը և փորձեք հեռու մնալ օտարամոլությունից…
Սիրեք ու եղեք սիրված…🙂🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s