Գարնանային միամսյակի առաջին օրը մեկնարկեց… ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8, սիրելի կանայք և աղջիկներ…


Ահա և գարունն էլ եկավ… էկավ, որպեսզի նոր կյանքի սկիզբ ազդարարի և հիշեցնի բոլորիս, որ պետք է սկսել կյանքին նայել առավել լավատեսական աչքերով, գնահատել կյանքի բարիքները և չնահանջել ոչ մի դժվարության պատճառով… գարնան հետ սկիզբ են առնում նոր զգացողություններ, նոր զգացմունքներ, նոր հույզեր ու երազանքներ… գարունն իր հետ բերեց լույս, հավատ ու լավատեսություն… գարունը սիրո և երջանկության ժամանակաշրջան է… հարկավոր է սիրել գարունը, սպասել գարնան գալուն ու զգալ այն շունչը, որը մեզ ստիպում է կամա թե ակամա ձգտել երջանկության… ոչ մի այլ եղանակ չունի այսպիսի ընդգծված ու ինքնատիպ բնութագրություն, ինչպես գարունը… չէ որ այն սկիզբն է… ուղղակի սկիզբ… իսկ ամեն ինչի առաջինը միշտ էլ սպասված է և անմոռաց…
… և իհարկե, խոսել գարնան մասին ու չհիշել մայրության ու գեղեցկության տոնն ուղղակի անհնար է… ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ… կնոջ դերը մեր կյանքում անգնահատելի է, ու դա ուղղակի անհերքելի փաստ է… շատերը բնութագրելու համար կանանց ընտրում են «թույլ սեռ» հասկացությունը, որն ինքս էնքան էլ չեմ ընդունում… ավելի լավ է ասել «գեղեցիկ սեռ»… և ճիշտ է, և հաճելի…😀🙂 մենք` ԺՈՂ-Ի ՈՒԽ-ականներս, իսրտե շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին գարնանային այս գեղեցիկ միամսյակի մեկնարկի կապակցությամբ, ցանկանում ենք ամենայն բարիք, երջանկություն, ժպիտներ ու ամենակարևերը` սեր: Սիրով արված յուրաքանչյուր գործ կամ արարք լցնում է մարդկայն հոգին, պարգևում անսահման ուրախություն և հոգևոր բերկրանք… ու կարևոր չէ սիրով կատարված որևիեցե արարք փոխադարձ կլինի, թե ոչ… այն մարդու համար, որ գիտի կամ արդեն գիտի սիրո պարգևած անսահման բերկրանքը, չի մտածում ապագայի մասին, այլ սիրում է ուղղակի, առանց ավելորդ հարցերի… ուստի` սիրենք ու լինենք սիրված… չկորցնենք մեր լավատեսությունն ու գեղեցկությունը, չչարանանք և չբարկանանք, հեռու մնանք տգեղ ու սխալ արարքներից և լցնենք մեր ու մեզ շրջապատող մարդկանց կյանքը երջանկությամբ ու ժպիտներով… գարնանային շունչ ենք մաղթում բոլոր — բոլորիս…🙂 ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ…🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s