Տալ թե՞ չտալ, վերցնել թե՞ չվերցնել, այս է խնդիրը. ԵԱՀԿ-ն ՀՊՏՀ ԳՄ-ում


Այսօր մեր բուհ էին այցելել Եվրոպայում անվտանգության և համագործակցության  կազմակերպության Երևանյան գրասենյակի (ԵԱՀԿ) անդամները: Հանդիպման պատճառը «Ուսանողների ընկալումը բուհական համակարգում կոռուպցիայի մասին» ծրագրի անփոփումն ու այդ արդյունքների քննարկումն էր: Դեռ մի քանի ամիս առաջ մեր բուհի շուրջ 250 ուսանողներ մասնակցել էին ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպած հարցմանը, որի հիմնական նպատակը  ուսանողների շրջանում բուհերում կոռուպցիայի մասին իրազեկության բարձրացումն էր ինչպես նաև քննարկումների կազմակերպումը այդ թեմայով: ՀՊՏՀ ԳՄ-ն հանդիսացավ այն 8 բուհերից մեկը, որտեղ անցկացվել էր այդ հարցումը և մենք այսօր տեսնելով հարցման արդյունքները կարող ենք վստահությամբ նշել, որ մեր բուհը համարվում է այն բուհերց մեկը, որտեղ կոռուպցիոն երևույթների առկայությունը կրում է նեղ բնույթ, և որտեղ ուսանողական խորհուրդը ունի կարևոր նշանակություն բուհի  կերտման, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների նվազեցման գործում: Եվ այժմ տեսնենք, թե ինչպես են պատասխանել ուսանողները «Արդյոք վստահո՞ւմ ես ուսանողական խորհուրդներին» հարցին.

Եվ պատասխանների արդյունքը վկայում է այն մասին, որ մեր ՈՒԽ-ը վստահություն է ներշնչում ուսանողների շրջանում:

Քննարկման ընթացքում խոսվեց ինչպես կոռուպցիա ծնող երևույթների մասին, այնպես էլ դրանց  կանխարգելման քայլերի մասին: Մեր ՈՒԽ-ի համար  նշանավորվեց այն կարծիքը, որ  ՈՒԽ-ը ուսանողության իրազեկման  ոլորտում գտնվում է բարձր  մակարդակի վրա, և որ այդ ոլորտում ՈՒԽ-ի կատարած աշխատանքը ակնհայտ է:

Ուսանողների կողմից կարևորվեց նաև այն հանգամանքը, որ մեր բուհում կոռուպցիան տարածվում է միայն այն ուսանողների շրջանում, ովքեր համալսարան են հաճախել ոչ սովորելու համար, ինչը մեր կարծիքով բնական երևույութ է: Եվ վերջում հանգեցինք  այն կարծիքին, որ ցանկացած հակակոռուպցիոն դրսևորում իր դրական ազդեցությունը միշտ թողնում է, և որ միշտ անհրաժեշտ է պայքարել այդ երևութի դեմ:

Հարցման արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկանալու համար այցելեք այստեղ:

9 thoughts on “Տալ թե՞ չտալ, վերցնել թե՞ չվերցնել, այս է խնդիրը. ԵԱՀԿ-ն ՀՊՏՀ ԳՄ-ում

  1. ete usanox enq kochvum, iharke chpetqe tanq, inchqan uzum en tox uzen. Menq, i tarberutyun shat buheri unenq shat mec aravelutyun` kasharq en uzum nrancic umic vor aknkalum en vor ktan, isk sovoroxic hnaravor e mek angam porcen uzel, bayc erkrordin chen dimi. Mer mot sovorox@ misht el hasnum e ardyunqi` aranc kasharq talu.

  2. aha ! bayc Tat jan mer motov chbdi bavararvink e! mexk chen en myusner@? shater@ chen el haskna or aranc talu iranc xelkov krnan stanan arjani gnahatakan!

  3. ha shat chisht nshecir Knarch jan, iharke petq e ognenq nranc haskanalu hamar, sakayn chbrnanaq nranc karciqi u voroshman vra, miayn petq e porcenq haskacnel u im karciqov joxi uxakanneri mot da anpayman kstacvi

  4. Այո, ես լիովին համամիտ եմ, վերջապես թող հասկանան, որ մենք գնացել ենք սովորելու համար ու կսովորենք առանց կաշառք տալու:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s