Ազգային հերոսի այցը ՀՊՏՀ ԳՄ


Մայիսյան տոների մեջ ևս մեկ տոն օր ավելացավ մեր կյանքում, այո ՛ , տոն օր է, քանզի այսօր  ՀՊՏՀ ԳՄ-ի  հյուրն էր մի մարդ, ում աչքերի մեջ կա մի ազգի պատմություն, նա Արկադի Տեր-Թադևոսյանն էր` Կոմանդոսը:

Հանդիպման հենց սկզբում Կոմանդոսը պատմեց իր ծննդավայրի ու իր ակունքների մասին, այնուհետև պատմեց ազատագրման բանակի մասին:

—   Ծառայելով Սովետական բանակում, բոլորին կոչ էի անում սովորել, սովորել, բայց ինչ սովորել, բոլորը փախնում էին… 1895թ.-ին այրել են պապիկիս ու նրա հորը, ու այս պատմությունը ինձ պատմել են դեռ այն ժամանակ, երբ մանուկ էի: Կյանքը անցավ իմ համար, անցավ դժվարություններով ու պայքարով, -նշեց Կոմանդոսը:

—  Շուշիի գրավումը կազմակերպել է Կոմանդոսը, ու դրանով էլ հայտնի  դառել պատմության մեջ: Նրա գլխավորած զինվորականները կարողանում են գրավել Շուշին, ու մեր ամբողջ ազգը պարտական է Կոմանդոսին: Մենք հզոր ազգ ենք, ու մեր միասնականությունը էլ ավելի է հզորացնում մեզ: Եկեք ցանկանանք մեր ազգային հերոսին քաջ առողջություն, երկարատև ծառայություն մեր Հայոց բանակում, և ինչքան նա ապրի, այնքան մեր Հայոց բանակը կբարգավաճի ու կդառնա անխոցելի, -նշեց ՀՊՏՀ ԳՄ-ի տնօրեն պրն Դավոյանը:

Ողջունի ելույթով հանդես եկան նաև մեր ուսանողները, ովքեր իրենց շնորհակալական  խոսքը հայտնեցին Կոմանդոսին, ինչպես նաև պատմեցին հայոց պատմության մի ժամանակաշրջանից, որի ընթացքում վառ երևում էր Կոմանդոսի կատարած սխրանքները` 1988-1992թթ.:

—    Շնորհավորում եմ բոլորիս մայիս ամսվա , հաղթանակների ամսվա առիթով: Միշտ դեմ եմ եղել այն մարդկանց, ովքեր հայրենական պատերազմը մեր երկրի պատերազմը չի համարել, բայց եթե չլիներ այդ հաղթանակը, դժվար թե մենք կարողանայինք այսօր մեր հայրենիքի մասին խոսել: Շնորհակալ եմ, որ դուք կարողացաք դաստիարակել մի սերունդ, ովքեր կարողացան հաղթանակ տանել ու փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով այսօր մեր ներկան ու ապագան են զարդարել: Փառք Ձեզ,- իր ողջունի խոսքում նշեց ԳՊՄԻ ռեկտոր պրն. Գրիգորյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Շիրակի մարզի փոխմարզպետ պրն. Արշակյանը, «Բագրատունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մարգարյանը, ինչպես նաև ազատամարտիկներ:

Վերջում ներկաները  հարց ու պատասխանի միջոցով  փորձեցին պարզել Կոմանդոսի դիրքորոշումը Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ կատարվող քայլերի վերաբերյալ:

Իրո ՛ ք, այս հանդիպումը մեծ նշանակություն ունեցավ ինչպես ուսանողների, այնպես էլ մյուս հյուրերի համար, սա առիթ էր ևս մեկ անգամ ճանաչելու այն մարդկանց, ովքեր իրենց ջանքն ու եռանդը չեն խնայել մեր ազգի փրկության համար, և սա առիթ էր ևս մեկ անգամ հայրենասիրական ոգով լցվելու ու մեր ազգի նվաճումները գնահատելու համար:

Փառք մեր հերոսներին:

5 thoughts on “Ազգային հերոսի այցը ՀՊՏՀ ԳՄ

  1. Ikapes mec pativ er tesnel mi mardu ov mez hajtni e darcel der dprocakan patmutyan grqeric u nman mec gorc katarelov ir anun@ toxel patmutyan mej! erbeve chei mtaci vor karox em patmutyan grqic indz hajtni herosneric voreve mekin ktesnel sepakan achqerov!mec uraxutyamb em lcvum erb gitakcum em ajd past@!menq bolorc mer ajsorva xaxax kjanqi hamar nran ev nra zinakicnerin enq partakan! Parq mer herosnerin!

  2. Իմ համար ել էսօր շատ հետաքրքիր անցավ: Ամեն անգամ լսելով կամ տեսնելով նման մարդկանց` հպարտությամբ եմ լցվում, որ ես ել հայ եմ ու հայրենակից մի մարդու, որը գտնվել է անչափ հայրենասեր ու ապահովել է այսօրվա մեր խաղաղ ու հանգիստ կյանքը: ԲԱցի էս ամենից իհարկե ևս մեկ անգամ հիասթափություն ապրեցի, տեսնելով որ շատ մարդիկ մի կերպ էին լուռ մնում ու լսում… Ինչևէ, էսօր հերոսի հանդիպեցինք ու եկեք փորձենք էդ փաստով ոգևորված մի քիչ ավելի լավը լինենք, որ մեր համար փրկած հայրենիքը մենք էլ » փրկենք » …

  3. Sksem nranic, vor es chem exel ayd handipmany bayc kardalov nyuty ev comentnery liovin patkeracum kazmeci aysorva hayrenasirakan vogov parurvac handipman masin: Nax xonarvum em Komandos herosi arjev ev im shnorhakalutyuny haytnum nran vor linelov heros, mez hamar na carayum e vorpes mardu ideal vorin petq e cgtel u nmanvel , bayc ka mi voroshaki terutyun vory erevi voch bolorn en nkatel: Arden patkeracnum em vor Komandosy patmel e herosakan ararqneri, hayrenasrutyan ev hanun azgi mahvan araj gnalu masin ev unkyndir eritasardnery lcvelov hayrenasirakan vogov lsel en nran ev vogevorvac dranov inchu che irenq irenc mej mtacel en vor nuyny kvarven irenq ete ayzhm paterazm lner, bayc ekek aystex isk tesnenq terutyuny, mi guce minchev ayzhm nerkaneri mej der ka handipman zhamanak aprac hayrenasirutyuny bayc pastenq vor ayn vaxy arden chka, krkin hayreniqin veraberox aysorinak xosqer` » es inch erkir e «, » estex hayreniq chka «, » banak chem gnalu,um hamar » ev ayln, ev mer mej haytnvum e krkin naxkin mardkayin ideanery voronc kcgtenq nmanvel , chasem konkret mardkanc` chviravorelov nranc. Im karciqov Komandosi nman herosnery petq e amen or handipen eritasardnerin ev chtoxnen vor nranc mijic mari hayrenasirakan shunchy:
    Sirov Covic Cov Hayastanin spasox Grigor

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s