Հանրապետական գիտաժողով ՀՊՏՀ ԳՄ-ում


Իսկ ժամանակը գնում է  ձգելով իր հետևից միջոցառումների մի անվերջ շարք …..

ՀՊՏՀ ԳՄ գիտական բաժնի նախաձեռնությամբ մասնաճյուղում դեկտեմբերի 13-15-ը  տեղի ունեցավ  Հանրապետական գիտաժողով, որը , չասենք լիովին, բայց մեծ մասամբ արդարացրեց  և´ դասախոսական անձնակազմի , և´  պահանջկոտ ուսանողների  սպասելիքները:

Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակներին ու կրում էր  «Համաշխարհային տնտեսության փոփոխման միտումները և Հայաստանի մարտահրավերները» բավականին  արդիական  խորագիրը: Ինչպես արդեն նշվեց,  գիտաժողովը տևեց  երեք օր: Յուրաքանչյուր օրվա համար սահմանված էր օրակարգ : Ծրագիրը բաղկացած էր երեք բաժանմունքներից, որոնք վերաբերում էին գիտության տարբեր բնագավառներին`

  1. Համաշխարհային տնտեսության փոփոխման միտումները, հնարավորությունները և մարտահրավերները,
  2. ՀՀ տնտեսության զարգացման առանձնահատկություները գլոբալ փոփոխություների պայմաններում,
  3. Բնագիտահումանիտար հիմնախնդիրներ:

Առաջին օրը  մեր համալսարանում հյուրընկալվեց  ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆ. Կ. Աթոյանը , և ուսանողները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց մտահոգություններով և կրթական ծրագրի բարելավման առաջարկներ անել, անմասն չմնացին նաև դասախոսները : Իսկ արդեն երկրորդ օրը պատիվ ունեցանք հյուրընկալելու  ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Գիտաժողովի ժամանակ ներկայացված հոդվածները բազմազան էին և բազմաբնույթ: Հոդվածների  մեջ  հատկապես հետաքրքրության արժանացավ ՀՊՏՀ ԳՄ դասախոս Կարեն Պետրոսյանի զեկույցը, որը բացահայտում էր «Ծննդոց» գրքի տնտեսագիտական դրույթները:  Զեկույցների ժամանակ ներկա էին ինչպես մեր բուհի դասախոսները, այնպես էլ ՀՊՏՀ, ԵՊՀ, ԳՊՄԻ, ՀՊՃՀ ԳՄ, ԵԿՏԱ  ԳՄ դասախոսներ , նաև hյուրեր ունեինք  ՀՀ Կենտրոնական Բանկից և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայից , ինչը ավելի մեծ պատասխանատվություն էր պահանջում:

ՀՊՏՀ ԳՄ դասախոս Արտակ Հովհաննիսյանը, ով հանդիսանում էր նաև կազմակերպիչ , ամփոփելով  ընթացքը գնահատեց այն բավարար և նշեց , որ կարդացվել էին զեկույցների 70-80 տոկոսը:

Իսկ դեկտեմբերի 22-ին  նախատեսվում է իրականացել այս անգամ ուսանողական գիտաժողով, որի մասնակիցները կլինեն միայն մեր բուհի տարբեր կուրսերի ու բաժինների ուսանողներ: Դե ինչ, մաղթենք նրանց հաջողություն ու սպասենք ոչ պակաս հետաքրքիր  աշխատանքների:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s