ՀՊՏՀ ԳՄ-ում մեկնարկեց «Մենեջմենթի զարգացման 7 օրյա ծրագիրը»


Այսօր ՀՊՏՀ ԳՄ-ում կայացավ “Մենեջմենթի զարգացման 7 օրյա ծրագրի” առաջին դասընթացը: Ծրագիրը կազմակերպվել էր ՈւԽ-ի և ՆՄՆՍ ՀԿ-ի կողմից և նախատեսված էր բուհի ողջ ուսանողության համար: Այն ներառում է 7 դասընթացներ, որոնք միտված են ոչ ֆորմալ կրթությանը հատուկ մեթոդներով մասնակիցների մոտ զարգացնելու կառավարման հմտություններ: Դասընթացները վարում է ոլորտի մասնագետ, ՆՄՆՍ ՀԿ նախագահ Արտեմ Շահբազյանը: Դասընթացները շատերի մոտ մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Ավելի քան 30 ուսանողներ էին մասնակցում քննարկումներին և փորձում էին որքան հնարավոր է շատ ինֆորմացիա քաղել:

Առաջին օրվա ընթացքում քննարկվեց պրոֆեսիոնալ զարգացման պլանը, որն իր մեջ ներառում էր նաև անձնային զարգացման պլանը:  Այս դասընթացի ընթացքում ուսանողներին պարզ դարձան մի շարք հարցեր, մասնավորապես` թե ինչ է իրենից ներկայացնում ինքնագնահատումը և ինքնավերլուծությունը, նպատակադրումը, սեփական հավատալիքները, առաջնորդությունները և կարիերայի պլանավորումը, որոշում կայացնելու արվեստը, իրատեսությունը, աջակիցների ներգրավումը, ծրագրի սկիզբն ու ավարտը, վերջնական արդյունքը, վերանայումը և վերաիմաստավորումը: Այսինքն` պարզ է դառնում այն հիմնական 10 քայլերը, որոնք անհրաժեշտ էին Պրոֆեսիոնալ զարգացման պլանն արդյունավետ կազմակերպելու համար:

Դասընթացի ավարտից մի քանի րոպե առաջ ուսանողների կողմից մի շարք առաջարկություններ արվեցին,  որոնք ուսանողների կարծիքով հետաքրքիր կդարձնեին դասընթացները: Մի խոսքով դասընթացն անցավ շատ ուրախ ու տրամադրող միջավայրում: Համոզված ենք` բոլորն անհամբերությամբ սպասում են հաջորդ դասընթացներին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s