Բանավեճի ներբուհական առաջնություն ՀՊՏՀ ԳՄ-ում


Ավանդույթ ձևավորելը համարձակ ձեռնարկ է, իսկ ահա ավանդույթը շարունակելը` մեծ պատասխանատվություն…

ՀՊՏՀ ԳՄ-ում մարտի 20-ից կրկին մեկնարկեց ավանդական դարձած ներբուհական «Բանավեճ» մրցույթը: Բուհի տարբեր կուրսեր ներկայացնող թիմերը, որոնք այս անգամ 6-ն են, կրկին բանավիճելու են տնտեսագիտական թեմաների շուրջ,իսկ ժյուրիի կազմը, ինչպես միշտ, ներկայացնում են բուհի դասախոսները: Առաջնության ընթացքում մասնակից թիմերը շրջանաձև մրցակարգով երկուական խաղեր կանցկացնեն միմյանց հետ` հանդես գալով կողմ և դեմ դիրքորոշումներով: Այդ խաղերի արդյունքում ամենաշատ միավորներ հավաքած երկու թիմերն էլ կհանդիպեն եզրափակիչում: Բայց ի տարբերություն նախորդ մրցույթների, այս անգամ  հաղթող թիմի համար բուհի ռեկտոր պրն Ս. Դավոյանի կողմից նախատեսվում է անակնկալ մրցանակ, ինչը ավելի է թեժացնում պայքարը:

Առաջնությունն արդեն ընթացքի մեջ է, վերջին չորս օրերի ընթացքում  հասցրել ենք անցկացնել երեք բավականին հետաքրքիր ու արդյունավետ խաղ և կասկած չկա , որ մյուս խաղերը նույնպես կլինեն այդպիսին: Դե ինչ, մեզ մնում է ևս մեկ անգամ հաջողություն մաղթել մրցող  թիմերին և ցանկանալ անկոտրում կամք ու առողջ բանավեճ …🙂

One thought on “Բանավեճի ներբուհական առաջնություն ՀՊՏՀ ԳՄ-ում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s