Դեպի Ամբերդ


 

ИзображениеՍեպտեմբերի 23-ին իրականացավ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված ուխտագնացությունը` դեպի Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որի «թաքնված» նպատակներից մեկն էլ մեր  առաջին կուրսեցիներին դասից դուրս շփման հնարավորություն տալն էր…: Եվ դրա համար էլ ուխտին ներկա էին ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր ուխականներ:

Սկզբում ուխտագնացները Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում իրենց աղոթքը հղեցին առ Աստված, այնուհետև ճանապարհ ընկան դեպի Արագածի լեռանբարձունքներում գտնվող միջնադարյան բերդաքաղաքը: Չնայած որ ճանապարհը բավականին երկար էր ու մեր ավտոբուսն էլ ` բավականին անհաջող  :D  ,սակայն բոլորն այնքան ուրախ  և ոգևորված էին ,որ գրեթե ոչինչ չզգացին : Տեղ հասնելուն պես երիտասարդները միասնական աղոթեցին ,այնուհետև երգեցին “Տեր ողորմյա” երգը:

Այս ամենին հաջորդեց գեղեցիկ, բայց մի տեսակ վախ ներշնչող  Ամբերդը, որը բավականին հետաքրքիր ու տարօրինակ  կառուցվածք ուներ:Պահպանվել էին Ամբերդի դղյակի և պարիսպների ավերակները, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ, սակայն այն բավականին հպարտ տեսք ուներ :

Գեղեցիկ նկարներ ,Խաղեր ,ուրախ և ընկերական ժամանց.ահա այս բոլորը մեզ չլքեցին ողջ օրվա ընթացքում :Ժպիտներով և բարձր տրամադրությամբ հետ վերադարձանք մեր ուխտից:

Հ.Գ. Ուխտերս ի կատար,երեխեք ջան… 

                                                                                     Էլզա Գինեցյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s