Լիարժեք ուսանողներ


ИзображениеՊաշտոնապես բուհի ուսանող համարվելու համար, անհրաժեշտ է ունենալ ստուգարքային գրքույկ և ուսանողական տոմս:Այս ամենը ստանալուց հետո ուսանողը կարող է իրեն համարել այդ բուհի <<լիարժեք>> ուսանող:
Ահա և մեր բուհի առաջին կուրսեցիները ևս հոկտեմբերի 26-ին ստացան իրենց ստուգարքային գրքույկները և ուսանողական տոմսերը` արդեն ավանդույթ դարձած ձևով:Ուսանողական խորհրդի ջանքերով,ինչպես նաև տնօրինության աջակցությամբ
կազմակերպվել էր մեծ խնջույք,որին ներկա էին բուհի տնօրեն պրն. Ս.Դավոյանը,պրոֆեսորադասախոսական անձնակազմը և գրեթե բոլոր առաջին կուրսեցիները:Բացման խոսքով հանդես եկավ բուհի տնօրեն պրն. Ս. Դավոյանը,ով բոլոր առաջին կուրսեցիներին մաղթեց գիտելիքներով հարուստ ուսումնական տարիներ,բարձր առաջադիմություն և ուսման նկատմամբ անհագ ծարավ:Իրենց բարեմաղթանքները հղեցին նաև առաջին կուրսեցիների կուրսղեկերը,որից հետո արդեն սկսվեց ստուգարքային գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնման բուն արարողակարգը:Այս ամենից հետո առաջին կուրսեցիները հանդես եկան իրենց պատրաստած մշակութային փոքրիկ համարներով,իսկ ուսանողական խորհուրդը երեկոն ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպեց տարաբնույթ խաղեր: 
Ուրախ ու հետաքրքիր օրն ունեցավ իր տրամաբանական ավարտը և բոլորը հեռացան բարձր տրամադրությամբ!!!
 : )
 
Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s