ՄԵՐ ԽԱՂԸ


ՀՊՏՀ ԳՄ ինտելեկտուալ ժողովուրդը այսօր եռում էր ամենահետաքրքիր հարցերով կաթսայի մեջ …intelectual
Եվ այսպես, այսօր` 05.12.12թ. , բառիս բուն իմաստով կայացավ ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Տնտեսագետի խաղը» ինտելեկտուալ մրցույթը , որը հայտնի «Իմ խաղը» մրցույթի մեթոդով անցկացվեց և ուներ նոր բաժին` «Տնտեսագիտական բառարան»: Կային մասնակիցներ բուհի գրեթե բոլոր բաժիններից ու կուրսերից ու նաև մասնակցում էին ՀՊՏՀ ԳՄ հենակետային վարժարանի բարձրդասարանցիներ : Խաղը բաղկացած էր 3 փուլերից , որոնցից առաջինի ժամանակ մասնակիցները անհատական թերթիկների վրա լրացրեցին համապատասխան թեմայով ու միավորով հարցերի պատասխանները , այնուհետև նրանցից 9 ամենաբարձր միավորներ հավաքողները հնարավորություն ստացան մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին: Այստեղ պատահականության սկզբունքով մասնակիցները բաժանվեցին երեք հոգանոց խմբերի,և յուրաքանչյուր խմբի բաժին հասավ 5-ական թեմա … Եվ մեզ օգնության հասած smart board-ի շնորհիվ հնարավոր եղավ ընտրել թեմաներն ըստ ցանկության : Հարցերին պատասխանելու համար պետք էին ուղղակի ճկուն ձեռքեր, որպեսզի արագ կարողանային սեղմել համապատասխան կոճակը ու մի քիչ հնարամտություն , քանի որ թեմայի անունը արդեն հուշում էր պատասխանը: Այսպիսով բոլոր երեք խմբերի խաղերից հետո եզրափակիչ փուլ անցան յուրաքանչյուր խմբի ամենաբարձր միավոր հավաքած մասնակիցները : Պայքարը գնալով ավելի գեղեցիկ ու հետաքրքիր էր դառնում մանավանդ ռիսկային հարցերի ժամանակ,երբ սխալ պատասխանի դեմքում միանգամից շատ միավոր էր հանվում : Մի խոսքով բավականին մտածող ու խելացի հայացքների տարափ էր,ու առաջին ձյունն էլ ավելի գեղեցկացրեց պատկերը ….<<Տնտեսագետի խաղը>> հաղթեց մեր առաջինկուրսեցիներից Խաչատրյան Վոլոդյան /ՄՏՀ/:Ինչպես նա,այնպես էլ 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցները  պարգևատրվեցին պատվոգրերով ու մրցանակներով: Մնում է շնորհավորել հաղթողներին ու նաև նրանց , ովքեր այսօր չհաղթեցին, բայց գիտելիքի ահռելի բեռ տարան իրենց հետ լսարանից : Ու նաև մեզ` ուխականներիս , քանի որ խաղն իսկապես ստացվեց : Դե ինչ .. Առաջ…🙂

Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s