Հրաժեշտ 2012-ին


   <<Մի խելառ քարը գցեց ջուրը,10 խելացիները չկարողացան հանել>>…Ու մինչ բոլոր <<խելացիները>> անհամբեր սպասում էին մայաների սարքած թյուրիմացությամբ եկող աշխարհի վերջին,մենք խելառներով ուղղակի պատրաստվում էինք մոտեցող Նոր տարուն:

Բնությունը սպիտակ փաթիլներով դուրսն էր զարդարել,իսկ ներսը զարդարելն արդեն մեր գործն էր:Մենք էլ հավեսով անցանք գործի:Ամեն ինչ ունենինք.փայլփլուն ձյունիկներ,տոնածառ,լույսեր,խաղալիքներ,զանգակներ,ներկեր,երաժշտություն,Ուխ-ի  պատրաստակամ անդամներ ու տոնական տրամադրություն:Աշխատանքի հավասար բաժանումից հետո անցանք գործի`օգտագործելով բոլորիս ունեցած ռեսուրսները.բարձրահասակները բարձր տեղերն էին զարդարում,մի քանիսը փուչիկներն էին փչում,որոշները տոնածառն էին զարդարում,քիչ թե շատ նկարչական տաղանդ ունեցողներն էլ իրենց երևակայությունն էին արտապատկերում լուսամուտների վրա,մեկն էլ ապահովում էր տոնական երաժշտությունը:

Օրական մի քանի ժամյա հաճելի աշխատանքի արդյունքում երկու օրից մեր եռահարկի բոլոր հարկերում թևածում էր տոնական տրամադրությունը:Վերջինս տասնապատկվեց,երբ բնությունը որոշեց մեր աշխատանքի դիմաց մեզ պարգևատրել.դրսում հրաաաշք ձյուն էր գալիս:Որոշեցինք մեր աշխատանքն ավարտել մանկական,պարզ,անմեղ ու խենթ ու խելառ ակորդով:Մի լաաավ ձնագնդի խաղացինք,նույնիսկ վիրավորներ ունեցանք,բայց հոգ չէ.չէ՞ որ  երբ ընկերներով ես, ոչ ոք, ոչինչ և նույնիսկ մոտեցող ստուգարքները չեն  կարող փչացնել տրամադրությունը:

…Իսկ հիմա ստուգարքներն արդեն վերջացել են,աշխարհի վերջն էլ չեկավ ;Դ Նոր տարուն հաշված ժամեր են մնացել:Գնանք հայավարի պատրատվենք Ամանորին:

Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s