ՄԵԾ տոնի մասին


⁶Քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի։ Ես 9:6

Ամեն օր միլիոնավոր մարդիկ են ծնվում, բայց միայն մեկ ծնունդ է, որ անվանվում է Սուրբ Ծնունդ: Դա Քրիստոսի ծնունդն է: Ինչու՞ է Սուրբ, որովհետև Աստվածային հատուկ միջամտությամբ է, որ ծնվել է Հիսուս Քրիստոս. նա իր ծնունդով փոխեց աշխարհը:Մարդկությունը մեր թվագրությունը հաշվում է այդ ծնունդից: Աշխարհը ժամանակագրությունը հաշվելիս ասում է` Քրիստոսից առաջ, Քրիստոսից հետո: Մարդկայնորեն անհնարին է բացատրել, թե ինչու Քրիստոսի ծնունդը հանկարծ որոշվեց նոր թվագրության սկիզբ ընդունել: Քրիստոսը ո՛չ Ալեքսանդր Մակեդոնացի էր, ո՛չ Հուլիոս Կեսար, ո՛չ Կոստանդիանոս Մեծ, այսինքն` կայսր չէր, որ որոշում կայացներ, թե. «Այսուհետ իմ ծնունդից պիտի հաշվեք մեր թվարկությունը»: Բայց Քրիստոսի` աստվածային հատուկ միջամտությամբ ծնվելով և Աստծո որդի լինելով, քրիստոնեությունը 300 տարի շարունակ հալածված կրոն լինելով, ի վերջո, Քրիստոսի ծնունդը դարձավ մեր թվարկության սկիզբ: Սա նշանակում էր, որ ուզենք թե չուզենք պիտի ընդունենք մեկ հանգամանք, որ, իրոք, Քրիստոս առանձնահատուկ ծնունդ էր: Իհարկե մարդկային տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել, թե ինչու մեկը, ով իր ամբողջ կյանքում 100կմ-ից ավելի չքայլեց (Նազարեթից մինչև Բեթղեհեմ 100-150կմ է, այս միջակայքում գործեց Քրիստոս), բանակներ չուներ, զորքեր չուներ, հրով ու սրով իր հավատքը չտարածեց, խաչի վրա մահացավ, և հանկարծ նրա ծնունդը դարձավ նոր թվարկության սկիզբ:
Ավետարանում Քրիստոսի ծնունդը որքան էլ որ հպանցիկ է ներկայացված, սակայն մեկ հիմնական ճշմարտություն կա, որի վրա Ավետարանը դնում է շեշտը` ցույց տալու համար, որ Քրիստոսի ծնունդը մարդկային միջամտության արդյունք չէր, ինչը որ ասում էր Հովհաննես առաքյալը: «Ոչ թե մարդու կամքով ծնվեց, այլ Աստծո կամքով», և ինչպես հրեշտակը երևաց Մարիամին և ասաց.«Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի»: Արդեն 2013 տարի է, որ Քրիստոսի կուսական ծնունդ լինելու ճշմարտությունը շարունակում է իր ընթացքը, և քրիստոնյայի հավատքը մնացել է անսասան: Նա հավատում է, որ Քրիստոս ծնվեց Սուրբ Հոգուց ոչ սովորական ճանապարհով, և դա Աստծո կամքն էր:Հունվարի 6-ը մինչև այսօր էլ մեզ համար մնում է իբրև Սուրբ Ծնունդ: Աստվածահայտնության հետ միասին նույնիսկ արևմտյան երկրներում Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում: Հնում մարդիկ ճրագալույցից հետո դուրս էին գալիս և պարում, երգում, ուրախանում էին: Երեխաները թակում էին դռները, մեծերը բացում և կոնֆետներ էին բաժանում, քաղցրեղեն: Սուրբ Ծնունդը նշվել է պասուց տոլմայով, չարազով, այն եղել է պահոց տոն: Սակայն Խորհրդային միության աթեիստ «դեմքեր»-ը այս ամենը միացրին Նոր տարվա տոնին ու փորձեցին մոռացության մատնել այն : Սակայն մեր ժողովուրդը հետզհետե դուրս է գալիս այս մեծ թյուրիմացությունից և Հունվարի 6-ը արդեն սկսվում է նշվել ավելի մեշ շուքով ու ՍԻՐՈՎ:Սբ. Ծնունդ
Ինչևէ .
-Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ Ավետիս:
-Օրհյալ է հայտնությունը Քրիստոսի ..
Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր , իմ աշխարհ…
Թող այս ՄԵԾ տոնը իր հետ բերի լիքը սեր .. Սեր առ հայրենիք, առ ընտանիք, առ ընկերներ ու նույնիսկ թշնամիներ և ամենակարևորը սեր առ Աստված, քանի որ դա է ամենամեծ երջանկության ճանապարհը… Իսկ այս նոր 2013 թվականը թող ջնջի աշխարհիս բոլոր մեծ ու փոքր թյուրամացությունները և լույս վառի մարդկանց սրտերում ու աչքերի մեջ…
Իսկ հիմա և այսուհետ եկեք ժպտանք , քանզի Աստված սիրում է բոլորիս , նույնիսկ «ինձ նման ոչնչություններին» … :)))

Քնարիկ Խանոյան

Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s