Երբ վեճը քաղաքակիրթ է


<<Ճշմարտության կայծը կարող է առաջանալ միայն 2 հակադիր կարծիքների բախման միջոցով>>:   /Սոկրատես/

…Ողջունում ենք կողմ թիմին, դատավորներին, հանդիսատեսին…: ….Ավարտելով մեր կառուցողական ելույթը, մեն ևս մեկ անգամ պնդում ենք, որ…:  …Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը…:

Ժամանակին  Հերակլիտն ասել է. <<Ամեն ինչ աշխարհում շարժվում ու հոսում է, եւ դրա պատճառը հակադիր կողմերի պայքարն է>>:  … Իսկ այսօր   ՀՊՏՀ ԳՄ-ում  առաջին <<պայքարն>> էր  բանավեճի ներբուհական մրցույթի  շրջանակներում: Հակադիր կողմերն էին հաշվապահական հաշվառում 1-ին և  ֆինանսներ 1-ին կուրսերի ուսանողները. առաջինը` կողմ, երկրորդը`  դեմ դիրքորոշմամբ  բանավիճում էին <<ՀՀ-ում վարկային տոկոսադրույքն արդարացված է>> թեմայով: Դատավորներն էլ մեր դասախոսներ Հարությունյան Անին, Մալխասյան Անին ու Հովհաննիսյան Արտակն էին: Երկու թիմերի անդամներից շատերի համար սա առաջին բանավեճն էր, ոմանք էլ փորձ ունեին, բայց առաջին անգամ էին բանավիճում մասնագիտական թեմայով: Կողմերից մեկը ներկայացնում էր հիմնավորված փաստարկներ, մյուսը իր դիրքորոշումն էր պնդում` առաջ քաշելով ոչ պակաս հիմնավորված հակափաստարկ. լարված խաղի ընթացքում հաղթաթուղթը հայտնվում էր մեկ այս, մեկ այն թիմի ձեռքում: Դատավորների  համար դժվար էր որոշում կայացնելը: Խաղի վերջում նրանք իրենց մեկնաբանություններն արեցին խաղի վերաբերյալ և գնահատեցին թիմերին: Փոքր տարբերությամբ <<դեմ>> դիրքորոշմամբ հանդես եկող ֆինանսներ 1-ին կուրսի ուսանողներն առաջ անցան իրենց ընկերներից: Իսկ հաղթեցին երկու թիմերն էլ` ձեռք բերելով  նոր գիտելիքներ, բանավիճելու հմտություններ:

Դե իսկ մրցույթը շարունակվում է: Հաջողություն ենք ցանկանում բոլոր թիմերին և մաղթում նորոնոր ձեռքբերումներ բանավեճի արվեստում:

Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s