Ուղեղների մենամարտ


Էն, որ տաշած քարը գետնին չի մնա, երևի բոլորս ենք տեղյակ: ինչևէ…. )))

22013 թվականի ապրիլի 6-ին նույնպես ՀՊՏՀ ԳՄ-ի Ուսանողական խորհուրդը դադար չուներ: Նորից ինտելեկտուալ դեմքեր, այս անգամ արդեն ոչ միայն մեր բուհից: Ուսխորհրդի և Ուսանողական գիտական ընկերության համատեղ ջանքերով կազմակերպվել էր Brain-Ring-ի համաքաղաքային միջբուհական մրցույթ, որը նվիրված էր գարնանային տոներին: Խաղին մասնակցում էին 8 թիմեր՝ Հայբուսակի, ԳՊՄ-ի, ԵԿՏԱ-ի Գյումրու մասնաճյուղի, Ակադեմիայի, ՀՊՃՀ-ի, ՀՊՏՀ ԳՄ-ի հենակետային վարժարանի մեկական թիմերը և ՀՊՏՀ ԳՄ-ի ՆԵՈ և ՀՊՏՀ ԳՄ թիմերը:
Խաղն անցկացվեց սպորտային Brain-Ring-ի կարգով՝ այսինքն յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում էր 1 միավոր, իսկ սխալը 0: Չպատասխանված հարցի միավորը հաջորդ փուլ չէր անցնում, ինչպես կուտակային Brain-Ring-ի դեպքում: Իսկ հարցին պատասխանում էր այն թիմը, որը հարցը հնչելուց հետո առաջիննէր սեղմել կոճակը:603
Սկզբում վիճակահանությամբ ընտրվեցին մրցող զույգերը: Խաղը բավականին բուռն սկիզբ ունեցավ և պայքարն ավելի տաքացավ, երբ եզրափակիչ փուլ դուրս եկան ՀՊՃՀ ԳՄ-ի Պոլիտեխ և ՀՊՏՀ ԳՄ-ի ՆԵՈ թիմերը: Այստեղ պայքարն այքան թեժ էր, որ կոճակը մի քանի անգամ սեղմվեց հարցը դեռ չավարտած ու հակառակորդ թիմը առաջ անցավ հաշվի մեջ: Խաղի վերջում կոճակները արդեն սկսեցին զայրանալ ու հրաժարվեցին ենթարկվել թիմերի ավագների ձեռքերին, սակայն խաղը այնուամենայնիվ ստացվեց սպասվածից ավելին))) Այսպիսով առաջին տեղ զբաղեցրեց ՀՊՃՀ ԳՄ-ի ՊՈԼԻՏԵԽ թիմը, երկրորդ տեղում ՀՊՏՀ ԳՄ-ի ՆԵՈ թիմն էր, իսկ երրորդում՝ ՀՊՏՀ ԳՄ-ի հենակետային վարճարանի ՀՊՏՀ թիմը:
Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը խաղից դուրս մի քանի հարց տվեց լսարանին, որոնք իրակե անպատասխան չմնացին ինտելեկտուալ երիտասարդների կողմից )))) : 601
Պատվավոր հորիզոնական զբաղեցրած թիմերին ՀՊՏՀ ԳՄ-ի տնօրեն Ս. Դավոյանը հանձնեց խրախուսական մրցանակներ և պատվոգրեր:
Այսպիսով, շնորհավորում ենք ԲՈԼՈՐԻՆ և առանձնապես «չհաղթած» թիմերին, որոնք ավելի շատ գիտելիքներ տարան իրենց հետ:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր պատրաստակամ եղան օգնել խաղի կայացմանը ՀՊՏՀ ԳՄ-ի տնօրեն պրն Ս. Դավոյանի գլխավորությամբ:
Հիշենք ու չմոռանանք,որ ԳԻՏԵԼԻՔԸ ԱՄԵՆԱՄԵԾ ՈւԺՆ Է…Առաջ !!! ))))

Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s