Օլիմպիական ոգի :)


Ով հույս ունի պահպանել առողջությունը ծուլությամբ,1372893_539409089447492_1287688482_n
նա հիմար է այն մարդու պես, որը մտածում է
լռությամբ կատարելագործել իր ձայնը:
Պլուտարքոս

Իսկ մենք ծույլ չենք
Սպորտլանդիա… Հոկտեմբերի 9ին ՀՊՏՀ ԳՄ ՈՒԽ Մշակույթի , սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողովի ջանքերով կայացավ ևս մեկ սպորտային միջոցառում: Պատմության մեջ ամենաէմոցիոնալ , ամենամրցակցային , ամենախելառ սպորտլանդիան, երբ բոլորը գոռում են տարբեր անուններ , բոլորը վազում են , բոլորը սողում են ու թռչկոտում ,բոլորը միասին էլ լռում են , շունչ պահում մի վայրկյան ` և տրիբունայից ոգեշնչողները , և մասնակիցները , և կազմակերպիչները: Օդն էլ..

IMG_2713Ընտրվել էին օրիգինալ ու զվարճալի 10 շարժախաղեր , որոնք բառիս բուն իմաստով կատարեցին ՀՊՏՀ ԳՄ տարբեր կուրսերի տարբեր բաժիններ ներկայացնող 8 թիմեր : Յուրաքանչյուրը իրեն բնորոշ կազմակերպվածությամբ , լարվածությամբ , խելառությամբ ու գեղեցկությամբ.. Նախապես վիճակահանությամբ որոշվեցին մրցակցող զույգերը , որոնցից հաղթողը պետք է շարունակեր պայքարը , իսկ ավելի քիչ միավորներ վաստակած թիմը , ավաղ, դուրս էր մնում խաղից: Չնայած գրեթե համահավասար էին ուժերը , սակայն միավորների ավելի մեծ առավելությամբ երկու թիմեր` “Ուսանողական խորհուրդ” և “Հաշվապահական հաշվառում առաջին” , դուրս եկան եզրափակիչ… Այս անգամ գժվել էր տրիբունան , գժվել էին և պատերն ու գույքը:
Երբ ոգևորվածությունը քեզ ֆիզակական սահմանափակումներից դուրս է նետում : Երբ պարզապես թռչում ես:
1374180_539384192783315_867973911_nԵրբ հոգիդ ու մարմինդ նույն արագությունն ունեն .. Իսկ սա միայն գրքերում գրված ու կինոներում տեսած իսկական երջանկությունն է : Ինչևէ… Թեժ կրքերը հետզհետե հանգան ու ուժերն էլ արդեն նահանջեցին : Իսկ միավորների առավելությամբ հաղթող ճանաչվեց Ուսանողական խորհուրդի թիմը.. Եռյակը եզրափակեց “Միջազգային տնտեսական հարաբերություններ առաջին” թիմը: Ու մրցանակաբաշխությունից հետո էմոցիախեղդ բազմությունը մի կերպ իր ուժասպառ մարմինը տեղափոխեց տուն:
Վստահաբար` մենք ծույլ չենք ..Առաջ!

Հ.Գ. –Շնորհակալություն ենք հայտնում Գյումրու թիվ 30 դպրոցի տնօրինությանը մարզադահլիճը տրամադրելու համար և բոլոր այն մարդկանց , ովքեր իրենց լուման ներդրեցին այս ֆանտաստիկ միջոցառումը կազմակերպելու համար :

Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s