6-ը մենք կդարձնենք հաջողակ ու հաղթական թիվ


Մայիսի 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցան Ուսանողական խորհրդի 6-րդ նախագաhական ընտրությունները: Արդեն նախորդ նախագահ Սոնա Խաչատրյանի նախագահության ժամկետը դեռ մի ամիս առաջ էր լրացել:10404744_624936690930513_1105433794_o

Ընտրություններն անցկացվեցին Ուսանողական խորհրդի 1999 թվ. հաստատված կանոնադրությամբ և Ուխի խորհրդի կողմից հաստատված ընթացակարգով: 2 տարին մեկ անգամ տեղի ունեցող ընդհանուր ժողովի օրակարգում էին նախորդ նախագահի գործունեության հաշվետվությունը, Ուխ-ի փոփոխված կանոնադրության ներկայացումը ընդհանուր ժողովի անդամներին և ուխ-ի խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի, կանոնադարության հաստատման և , իհարկե, նախագահի ընտրությունները:

10339641_249754175230892_6965320202496214106_nՆախագահի միակ թեկնածուն ուխ-ի կողմից առաջադրված 3-րդ կուրսի ուսանող Հայկարամ Դրմեյանն էր: Ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 60 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ, նա ընտրվեց ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական խորհրդի 6-րդ նախագահ:

Քվեարկության արդյունքներով Ուխի խորհրդի կազմում ընդգրկվեցին Վոլոդյա Խաչատրյանը, Հայկուհի Հովհաննիսյանը, Արաքսյա Մարգարյանը, Լիլիթ Բրոյանը, Վեհանուշ Մազմանյանը, Լուսինե Պետրոսյանը, Էդգար Դարբինյանը, Ռաֆիկ Ալեքսանյանը, Մարգարիտ Բադասյանը, Արմեն Պողոսյանը, Հայկարամ Դրմեյանը /Խորհրդի նախագահ/:

Վերստուգիչ հանձնաժողովի կազմում ընտրվեցին Էռեստ Գաբոյանը, Սոֆի Հարությունյանը, Արմեն Սիմոնյանը:

Իսկ ոչ վաղ անցյալում տարաձայնություններ էին առաջացել ուսխորհրդի ու բուհի տնօրինության միջև: Պատճառը տնօրինության կողմից ընտրությունների անցկացման ընթացակրգի մշակումը և հաստատումն էր, որը հակասում էր ուխի կանոնադրությանը: Մայիսի 15-ին նախատեսված ընտրությունները չկայացան: Ոսանողների՝ իրենց շահերի պաշտպանության համար ոտքի կանգնելը տարբեր մեկնաբանություններ ստացավ. շատերը դա որակեցին որպես անհնազանդություն, շատերը գովելի համարեցին ուսանողները այդ քայլը: Ինչևէ: Ազգային ժողովում բարձրացված և Կառավարության շենքում վարչապետի հետ քննարկված հարցը գտավ իր լուծման խաղաղ ճանապարհը: Շնորհավորում ենք բոլորիս, մասնավորապես Հ. Դրմեյանին, մաղթում ենք 6-րդ անգամ ձևավորված մեր <<կառավարման մարմնիններին>> հեռու մնալ 6 թվին վերագրվող պեսսիմիստական մտավախություններից, պատվով կատարել իրենց վստահված պատասխանատու, պարտավորեցնող ու անչափ հաճելի պարտականությունները և լինել մեր ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԻ հին ու բարի ավանդույթների կրողն ու պահպանողը՝ չմոռանալով իրենց ձեռագրով էլ էջեր ավելացնել մեր 15-ամյա Ոսանողական խորհրդի պատմության նոթերում…  Մենք վեցը կդարձնենք հաջողակ ու հաղթական թիվ!!!

 

IMG_7426 990575_624938504263665_743264579_o 10366266_313665178788489_3314373480095914810_n

 

 

 

 

IMG_7407

 

Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s