Բարև, Ապագա՛


Կարծես տարվա մի առանձին եղանակ է, որը տևում է մի քանի  ամիս, հետևանք է շատ տարիների և ազդեցություն ունի գրեթե ողջ կյանքի ու կարիերայի վրա: Տարվա <<ավարտական>> եղանակն է. վերջին զանգով, ընդունելության քննություններով, ավարտական քննություններով, դիպլոմային աշխատանքի պաշտպանությունով, ավարտական միջոցառումով՝ ստանալու ավարտական վկայականները: Անվանական <<ավարտական>>-ը իրականից այս դեպքում էլ է բավականին տարբերվում: Այս ավարտականն իրականում  մեկնարկային կորն է,  որն այնքան խոստումնալից է, լի հնարավորություններով, նոր երազանքներով: Անկախ դրանց բնույթից, հետագա կյանքի անտարբերության կորերում օգտակարությունները էլի հավասար են. կարևորը՝ առա՛ջ դեպի նպատակակետը:

DSC_9529_1_t670

  <<Սիրելի ՛անցյալ, շնորհակալ եմ բոլոր դասերի ու փորձառության համար:

Սիրելի՛ ապագա, ես պատրաստ եմ>>:

ՀՊՏՀ Գյումու մասնաճյուղը արդեն 13-րդ անգամ պատրաստեց ու առանց հետադարձ ուղղության ապագայի տոմս տվեց իր` թվով 209 ուսանողների:

Բաց թողնված հնարավորությունների կորի վրայով հետընթաց չկա, բայց հետադարձ հայացք՝անպայման😉

… Ու կինոթատրոնի շենքը լեփ- լեցուն էր, այնքան, ինչքան չի էլ եղել երևի նույնիսկ ամենաաղմկահարույց ֆիլմի պրեմիերային:

…Ու սև ու կարմիր բակալավրների ու մագիստրոսների շարքերը ամենևին էլ Ստենդալի գրքից չէին, ոչ էլ հավաքվել էին մաֆիա խաղալու:


IMG_3570 IMG_3494

… Ու բարձրախոսը երբեք հաստատ այդքան բարեմաղթանք, շնորհավորանք չէր բարձրաձայնել այդքան հարգարժան մարդկանց բերանից:

…Ու շատերը կթակեն աշխատաշուկայի դուռը, ոմանք ԶԱԳՍ-ի :Դ Հաջողությունը թող միշտ ուղեկից լինի բոլորիդ:

…Ու հունիսի 30-ի տնտեսագետի օրն ու հուլիսի 1-ին վկայականների  ստանալը իսկական ու իրական առիթ դարձրած, երբեք այդքան ուրախ չէր եղել խնջույքը… ու  նաև տխուր. չէ՞ որ հրաժեշտ է:

IMG_3920 IMG_3765

Բայց հրաժեշտ է բուհին ու կյանքի հերթական էտապին, բայց երբեք հրաժեշտ ընկերներին, հիշողություններին:

ԲԱՐԵՎ, ԱՊԱԳԱ՛ :


Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s