Մի կաթիլ Արև


… Ու ինչպես ասվում է մի հայտնի ֆիլմում.«Ով փրկում է մի հոգու կյանք, փրկում է ամբողջ աշխարհը»: ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական խորհուրդը, հիմք ընդունելով այս խոսքերը, մի հետաքրքիր գաղափար հղացավ ու լիքը բարի մարդկանց աջակցությամբ այն իրագործեց:

Չէ՞ որ կյանքը երջանիկ չի կարող լինել առանց երեխաների ժպիտների:

Ցանկանալով կյանքը գոնե մի կաթիլ ավել երջանիկ դարձնել… ուղղակի «ստիպել երեխաներին ժպտալ» … Ու որոշվեց. «գնում ենք մանկատուն»: Ու դեռ լիքը անելիք կա: Նոյեմի ընկերությունը, Պոնչիկ-Մոնչիկ մանկական սրճարանը, ամբողջ համալսարանը ներգրավեց այս բարի գործում՝ տնօրենը, դասախոսական անձնակազմը, ուսանողները՝ խաղալիքների տեսքով, գումարի տեսքով, … հոգատարության տեսքով, մի կաթիլ սիրո, ջերմության տեսքով… մի կում ժպիտի տեսքով:
Ու այսքան ներդրում՝ մաքսիմում շահույթ ստանալու ակնկալիքով: Ու շահույթն այս անգամ չունի էքստրեմումի կետն իր, բայց մենք փորձեցինք այն մաքսիմալացնել… ժպիտն էր նրանց մեր շահույթը🙂
Փետրվարի 26-ն էլ եկավ, ու «էն մեծ ընկերներն» էլ վերջապես այցելեցին «Հույս» մանկատուն:
… Ու երբ մանուկների կողքին մոռանում ես իրական տարիքդ ու ժպիտներովդ օջախ ես վառում, տաաա՜ք, ջե՜րմ, իսկական օջախ՝ ընտանեկան… կամ գոնե փոքր ինչ նման…
Իսկ արդեն գնալուց հետո մնում է միայն լռել ու մտածել, վերագնահատել ունեցածդ ու վախենալ հետ նայել, որ չտեսնես՝ ինչպես է վառածդ «օջախը» մխում.. հանգել է.. երևի:

Սիրե՛ք այն ամենը, ինչ ունեք!

Երբեմն նունիսկ մի ժպիտով կարելի է կյանք փրկել, հույս, հավատ և սեր ներշնչել նրանց, ովքեր դրա կարիքը ամենաշատն ունեն: Ու այսօր փոքրիկ հրաշքները իրենց զգացին ընտանիքում, զգացին պաշտպանված: Ինչպես հայտնի հեքիաթում է ասվում.«Զգացին իրենց արևի գրկում քնած»:

Մի կաթիլ Արև նվիրեք իրար, մարդի՝կ🙂
11026133_878914758838167_3895162438984233302_n8553

Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s