Հպարտ ենք և շնորհակալ


«Ով մոռանա, ջուխտ աչքով թող քոռանա»

Մենք աչքերներս լայն բացած ու լավատեսություն բառի երկու իմաստով էլ առերեսվում ենք մեր անցյալին՝ փառապանծ անցյալին:

Մայիսի 14-ին Ուսանողական խորհուրդը մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպել էր ազատամարտիկների հետ հանդիպում: Մեզ հյուընկալվել էին Արցախյան հերոսամարտի մասնակիցներ Գրիշա Համբարյանն ու Ավետիք Մելքոնյանը: Հանդիպման ընթացքում Ուսանողական խորհրդի անդամների կողմից  ներկայացվեց մայիսյան եռատոնի մասին պատմական ակնարկ՝ փառք ու պատիվ տալով զոհված ազատամարտիկներին և առողջություն մաղթելով մեր կենդանի լեգենդներին: Չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կանք, չէ՞ որ նրանք են այդ պատմությունը կերտել՝ կյանքի ու մահու հետ կռիվ տալով…

Երբ ուզում ես կանգնել ու հանգիստ շնչել, բայց չի կարելի. դա մահվան շունչն է:

Մեր պատրաստածը, ինչպես և նշել էինք, ոչինչ էր նրանց արածի համեմատ: Մարդիկ, որոնց պարտական ենք կյանքով. մեր պապերը, մեր քաջերը…ու պատմության դեռ ինչքան անհայտ դրվագներ կան, որ հայտնի են միայն պատերազմի վայրի քարաժայռերին ՝ պատերազմի լուռ վկաներին:

Եվ խոսքը տվեցինք ազատամարտիկներին… երբ պատմածից դողում ես, հուզվում, վերագնահատում ես ունեցածդ ու շնորհակալություն հայտնում Աստծուն լոկ նրա համար, որ դու կաս: Երբ իմանում ես, թե ինչեր են արել քո համար..և քո…և քո…ու այսպես բոլորիս համար առանց բացառության:

«Ոչինչ չի մոռացվել, չի մոռացվել ոչ ոք» խորագրով մեր հանդիպումը այսքանով չավարտվեց: Ուսանողական խորհրդի անդամները մի քանի երգեր երգեցին մեր հյուրերի և մնացած ներկաների  համար :

«…Մամ ջան չտխրես, շատ չմտածես, կռիվ ենք գնում ախպերս ու ես»

 … և իրոք տխրելու պատճառ չկար. հաղթանակը մերն էր:

Եվ սա էլ դեռ վերջը չէր… էլ ինչ հաղթանակ առանց հաղթական քոչարիի:🙂

Հպարտ ենք ու շնորհակալ ենք ձեզ, որ զոհեցիք ձեր երիտասարդ կյանքի լավագույն տարիները  մեր երիտասարդ կյանքը լավագույնը դարձնելու համար:

Օրվա լուսանկարները 

image-14-05-15-10-07-37       image-14-05-15-10-07-38

Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s