բարև, ժո՛ղ


ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2015թ․-ի սեպտեմբերի 1-ին․․․
… մի րոպե: Ի՞նչ  սեպտեմբերի մեկը:

… երբ հուզված են բոլորը  գոնե ներսից, եթե նույնիսկ արդեն մեծ լինելու ընկալումը թույլ չի տալիս արտահայտել զգացածը: Զգացած ափսոսանքն ու արդեն զգացվող կարոտը, որ էլ բան չմնաց… մի տարի էլ անցավ էն լավագույնից:

Կամ էլ դեռ առաջինն է: Ու հուզմունքն ավելի շատ է: Դեռ վերջին զանգից ու դպրոցին հրաժեշտից գինովցած գլուխդ ծանրանում է առաջարկի ու պահանջարկի անհավասարակշռությունից. էն, որ ժողում առաջին օրը գոնե կուրսում մի ծանոթ ունենաս, որ գոնե շենքում չկորես, որ, որ, որ… 🙂

… որ քեզ էլ են սպասում անակնկալներով լի 10 ամսիները,  որոնք իրենց հետ բերելու են նոր գիտելիքներ, նոր ընկերներ, երջանիկ ու հիշվող օրեր, ինչու չէ հիասթափություններ ու կրկին առաջ շարժվելու ցանկություն։ Իսկ դու քաջ ես չէ՞, մեր առաջինկուրսեցի՛ ընկեր: Տոնը ասյուհետ նաև ՔՈՆՆ է :

ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական խորհուրդը առանձնակի սիրով շնորհավորում է նորեկ քաջերին, բոլոր նրանց, ում համար սեպտեմբերի 1-ը տոն է:  Թող   առաջիկա ուստարին ձեզ համար օգտակար բարիք լինի, բայց երբեք ապրանքի չվերածվի: ;) Թող ձեր ուսանողական տարիներում միշտ լրիվ զբաղվածություն լինի, թող ձեր գիտելիքի պահանջմունքը երբեք չբավարարվի:  Անխնա կլանե՛ք լույսը բոլոր աղբյուրներից ու անխնա բարի՛ք բաշխեք:
Ի՞նչ էի ասում: Հա.
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2015թ․-ի սեպտեմբերի 1-ին 10000-ից ավելի առաջին կուրսեցիներ ոտք դրեցին բարձրագույն ուսումնական հաստատությունների դռներից ներս:
Բարի գալուստ🙂

Posted in Без рубрики

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s