Մեր մասին

Ահա և մենք, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներս, ավելի կոնկրետ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներս, ես կասեի ավելին, ամենալավ ուսխորհրդի անդամներս: Իսկ որպեսզի ամեն անգամ մեզ ներկայացնելիս չգրենք ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ, այսուհետ կկոչենք մեզ Ժողի ԳՄ-ի  ուխականներ:

Մեր  ուսանողական խորհուրդը ձևավորվել է 1999թ.-ի ապրիլի 17-ին և մինչ օրս գործում է համաձայն ընդունված բոլոր սկզբունքների: 2002թ. Ժողի ԳՄ-ի նախաձեռնությամբ ստեղծվում է քաղաքային ուսանողական խորհուրդ:

Մենք գիտենք մեր և՛ իրավունքները, և՛ պարտականությունները, ինչպես նաև փորձում ենք հնարավորինս իրազեկ դարձնել նաև մեր համալսարանի ողջ ուսանողությանը իրենց իրավունքների և պարտականությունների մասին, պաշտպանել նրանց շահերը և փորձել մերօրյա երիտասարդությանը դարձնել էլ ավելի ակտիվ, ինչի պակասն այսօր բավականին զգացվում է:

Մեր ուսխորհուրդը ձևավորման օրվանից ունեցել է գլխավոր նպատակ և դրանք առավել պարզ և բովանդակալից ներկայացնում ենք ստորև`

ՈՒԽի նպատակները

  1. ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը,
  2. ուսանողների մասնագիտական և ստեղծագործական ներուժի բացահայտմանը, նրանց զարգացմանը և ինքնաարտահայտմանը նպաստելը
  3. համալսարանի գործունեության կազմակերպմանը և ուսանողական ծրագրերի բարեփոխումներին աջակցելը և գործուն մասնակցություն ունենալը
  4. համագործակցության ապահովումը և կապերի ամրապնդումը
  5. երիտասարդության շրջանում տարվող քաղաքականության մշակում և դրա իրագործում
  6. ուսանողների ազատ ժամանցի և հանգստի կազմակերպումը:

Ուսանողական խորհուրդն ունի 5 մշտական հանձնաժողովներ`

  • Շահերի պաշտպանության հանձնաժողով
  • Մամուլի և հանրային կապերի հանձնաժողով
  • Մշակութային հանձնաժողով
  • Գիտական հանձնաժողով
  • Սպորտի հանձնաժողով

Բացի մշտական հանձնաժողովներից գործում են ժամանակավոր հանձնախմբեր, ինչպես նաև տարբեր ուսանողական ակումբներ` ինտելեկտուալ, բանավեճային, Mafclub և այլն:

ՀՊՏՀ ԳՄ ուսանողական խորհուրդը համագործակցում է տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների,  երիտասարդական և այլ կազմակերպությունների հետ: Հատկապես սերտ է կապը “Գյումրու ուսանողական խորհուրդ” ՀԿ-ի հետ  և մեր ուսանողական խորհուրդը ակտիվ մասնակցում է կազմակերպվող ծրագրերին:

Փոխադարձ հարգանքի, վստահության, ընկերության և սիրո վրա հիմնված ՈՒԽ-ը կարողացավ իր շուրջը հավաքել չորս տասնյակից ավել ուսանողների, որոնք համախմբվել են մեկ միասնական գաղափարի շուրջ:

Այս յուրօրինակ ընտանիքը կարողանում է կատարել իր առաքելությունը և դրա վառ ապացույցն է մեր այսօրվա հաջողություններն ու հաղթանակները:

Մենք շարժվում ենք առաջ, շարժվում ենք դեպի բարձունքները: