Շախմատի ներբուհական առաջնություն /28.09-01.10/

Մեր  մարզիկների սպորտային հաջողությունները շախմատային աշխարհում ամեն անգամ մեծ ոգևորություն է առաջացնում և վերստին ամրապնդում մեր համոզմունքները՝ կապված հայ մտքի ուժի  ու ճարպկության հետ: Այս ոգևորությունն էլ մեր ուշադրության կենտրոն բերեց արքայական խաղը և ցանկություն առաջացրեց ուսանողների շրջանակներում կազմակերպել «մտքի մենամարտեր»:

Եվ այսպես, սկսում ենք:

ՀՊՏՀ  ԳՄ-ի այն բոլոր ուսանողները, ովքեր վստահ են իրենց թագավորի անմահության մեջ, հնարավորություն ունեն մասնակցելու  շախմատի ներբուհական առաջնությանը  և ցուցադրելու իրենց ողջ շախմատային գիտելիքները՝ մտածել մի քանի քայլ առաջ և գուշակել հակառակորդի քայլերը:

Խաղերը տեղի կունենան սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Առաջնությունը անհատական է, սակայն միաժամանակ կուրսերի մակարդակով տարվելու է թիմային հաշվարկ, և առաջատարների եռյակում տեղեր գրաված ուսանողների կուրսերը կստանան համապատասխան վարկանիշային միավորներ, որոնք հետագայում կուրսին շատ պետք կգան լավագույնը ճանաչվելու համար: Մասնակցել կարող են ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները:

Ասում են շախմատիստները աշխարհի ամենախելացի մարդիկ են, իսկ թե ով է մեր բուհի ամենախելացին, պարզ կդառնա առաջնության վերջում:

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին և, իհարկե, Շախմատի օլիմպիադային Հայաստանը ներկայացնող մեր հավաքականին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s