Ֆուտբոլի ներբուհական առաջնություն /12-19.03.10/

19.03.10 ԵԶՐԱՓԱԿԻՉ

ՀՀԱ2  6 — 6 Կոմերցիա1

/7 մետրանոց հարվածներով` 3-0/

Ավարտվեց ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված ֆուտբոլի ներբուհական առաջնությունը: ՀՀԱ2 թիմը հաղթանակով վերջացրեց նաև իր վերջին` եզրափակիչ խաղը և հռչակվեց մրցաշարի հաղթող!!!!!!

Ավարտվեց ֆուտբոլային տոնը Ժողում: Մեկ շաբաթ շարունակ գոլեր ու հաղթանակներ: 10 թիմեր, մոտ 80 մասնակիցներ, 25 խաղ, 219 գոլ, և անհաշվելի հաճելի պահեր, որ ունեցան մասնակիցները: Ժողը ապրում էր ֆուտբոլով:

Ամփոփենք առաջնության արդյունքները.

1. ՀՀԱ2

2. Կոմերցիա 1

3. ՀՀԱ3

Շատ հետաքրքիր պայքար ծավալվեց լավագույն ռմբարկուի համար, սակայն մասնակիցներից մեկը իրոք մրցակցությունից դուրս էր.

1. Մելքոնյան Տիգրան /Կոմերցիա 1/ — 24 գոլ

2. Պետրոսյան Արգիշտի /ՀՀԱ/ — 20 գոլ

3. Տեր-Ավագյան Կարապետ /ՀՀԱ 2/ — 17 գոլ

4.Գալոյան Արմեն /ՀՀԱ2/  — 13 գոլ

5. Ղազարյան Նիկոլայ /ՖՎ3/ — 11 գոլ

Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց ՀՀԱ2 թիմի դարպասապահ Հենրիկ Թափալցյանը:

Առաջնության կազմակերպմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին և ՀՖՖ Շիրակի մարզի ներկայացուցիչներին:

Դե ինչ, ավարտվեց առաջնությունը` թողնելով հաճելի զգացողություններ և անմոռանալի պահեր, ունենալով իր հերոսներն ու ձախողակները, աչքի ընկնելով իր լարված պայքարով ու բուռն էմոցիաներով և առանձնանալով իր Ժողական ոգով: Իսկ մեզ մնում է սպասել հաջորդ առաջնությանը` արդեն հաջորդ տարում:

17.03.10 ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

Այսօր կայացան կիսաեզրափակիչ 2 հանդիպումները: Լարված պայքարից հետո 3-րդ կուրսեցիները այսօր հրաժեշտ տվեցին չեմպիոնության հույսերին:

ՀՀԱ3 3-3 Կոմերցիա1 /1-3 11 մետրանոցներով/

5 անընդմեջ հաղթանակներից հետո ՀՀԱ3-ը ավելորդ ինքնավստահությամբ էր խաղի դուրս եկել, ինչն էլ երեևի խանգարեց նրանց, քանի որ խաղի ընթացքում հաշիվը իրենց օգտին էր, սակայն Կոմերցիա 1-իններին հաջողվեց ոչ-ոքի ավարտել խաղը: Ամեն ինչ հասավ 11 մետրանոց հարվածներին, որտեղ էլ առաջին կուրսեցիները ավելի սառնասիրտ գտնվեցին:

ՀՀԱ 2 6-4 ՖՎ3

Այս խաղում նույնպես շատ հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին, և երկու թիմերն էլ խաղում հաղթելու հնարավորություններ ունեին: Սակայն վերջնական արդյունքում ՀՀԱ2-ը ավելի կազմակերպված խաղ ցույց տվեց և հասավ արդյունքի:

Այսպիսով, առաջնությունը մոտենում է իր ավարտին, վաղը կկայանա եզրափակիչ խաղը, որում էլ պարզ կդառնա Ժողի լավագույն ֆուտբոլային թիմի անունը: Հրավիրում ենք բոլորիդ, վաղը իսկական ֆուտբոլային տոն է սպասվում!!!!

Իսկ մինչ այդ, սիրելի ժողցիներ, ակտիվորեն մասնակցեք ֆորումներին ու քննարկումներին, արտահայտեք Ձեր կարծիքը առաջնության, թիմերի, խաղացողների ու այլ հետաքրքիր թեմաների շուրջ էջի ներքևում: Բացի այդ փորձեք գուշակել մեր առաջնության չեմպիոնին.

16.03.10 ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԱՅԻՆ ՕՐ

Այսօր վերջնականապես պարզ դարձան կիսաեզրափակիչ դուրս եկած այն 4 թիմերի անունները, որոնք կշարունակեն պայքարը հաղթողի կոչման համար:

Ա ԽՈՒՄԲ

Հիմնական պայքարն այսօր ծավալվեց այս խմբում: Կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունեին բոլոր թիմերը, սակայն խաղերի արդյունքում պարզ դարձան 2 լավագույնները` ՀՀԱ2 և Կոմերցիա1 թիմերը:

ՖՎ4 6-9 ՀՀԱ2

ՄՏՀ1 7-8 Կոմերցիա1

N Թիմ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՀՀ Ա 2 3 3 0 0 26-10 9
2 ԿՈՄԵՐՑԻԱ 1 3 2 0 1 23-18 6
3 Ֆ/Վ 4 3 1 0 2 13-23 3
4 ՄՏՀ 1 3 0 0 3 10-21 0
5 ՀՀԱ 4 0 0 0 0 0-0 0

Բ ԽՈՒՄԲ

Այս խմբում այսօր կայացավ ընդամենը 1 հանդիպում, քանի որ թիմերից մեկը` Կառավարում 1-ը հրաժարվեց շարունակել պայքարը և նրա հաշվին գրանցվեց տեխնիկական պարտություն: Ընդհանուր հաշվարկում փայլուն արդյունք ցույց տվեց ՀՀԱ3 թիմը, որը բոլոր խաղերն ավարտեց հաղթանակով: Կիսաեզրափակիչի մյուս տեղի համար շատ սուր պայքար ծավալվեց: 3 թիմեր ունեն 9-ական միավոր, սակայն գոլերի լավագույն տարբերությամբ կիսաեզրափակիչ է դուրս գալիս ՖՎ3 թիմը, ինչը առաջին խաղերից հետո համարյա անհավանական էր թվում: Այս խմբում գովասանքի է արժանի նաև ՀՊՏՀ վարժարանի սաների նվիրված խաղը:

ՀՀԱ3  16-5 ՀՊՏՀ Վարժարան

ՖՎ3  3-0 Կառավարում 1 /տեխ./

ՖՎ2 3-0 Կառավարում 1 /տեխ./

N Թիմ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՀՀԱ 3 5 5 0 0 49-17 15
2 Ֆ/Վ 3 5 3 0 2 27-15 9
3 ԲԿ4/ՁՏԿ2 5 3 0 2 31-20 9
4 Ֆ/Վ 2 5 3 0 2 20-16 9
5 ՀՊՏՀ Վարժարան 5 1 0 4 18-45 3
6 ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 1 5 0 0 5 10-42 0

Այսպիսով խմբային փուլն ավարտվեց, իսկ ամենահետաքրքիր պայքարը դեռ առջևում է` վաղը կիսաեզափակիչներին և մյուս օրը եզրափակիչում: Կիսաեզրափակիչ զույգերն են.

17.03.10 14:00 ՀՀԱ3 — Կոմերցիա1

17.03.10 15:00 ՀՀԱ2 — ՖՎ3


15.03.10 ԵՐՐՈՐԴ ԽԱՂԱՅԻՆ ՕՐ

Մեկօրյա հանգստից հետո թիմերը վերսկսեցին պայքարը ՀՊՏՀ ԳՄ ֆուտբոլի ներբուհական առաջնությունում: Այսօրվա խաղերից հետո ավելի պարզ դարձավ իրավիճակը խմբերում, և վաղվա վերջին խմբային խաղերը վերջնականապես կտան 4 թիմերի անուններ, որոնք դուրս կգան կիսաեզրափակիչ: Հետաքրքիրն այն է, որ խաղերի մեծ մասը արդեն խաղացվել է, բայց առայժմ 10 թիմերից 8-ը դեռ ունեն տեսական հնարավորություններ հաջորդ փուլ դուրս գալու:

Ա ԽՈՒՄԲ

Այս խմբում այսօր կայացավ մեկ հանդիպում: Այստեղ լուրջ պայքար չտեսանք, այլ տեսանք անհատի` Տիգրան Մելքոնյանին, ով փայլուն խաղ ցուցադրեց և ապահովեց իր թիմի հաղթանակը` խփելով 9 գնդակ:

ՖՎ4 3-12 Կոմերցիա 1


Բ ԽՈՒՄԲ

Բ խմբում այսօր չափազանց հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին: ՀՀԱ 3-րդ կուրսի թիմը հերթական անգամ ապացուցեց իր առաջատար դիրքը` հաղթելով ՖՎ 2-ին` չնայած որ հաղթանակը հեշտությամբ չտրվեց: Վարժարանի պատանիները իսկական ճակատամարտ տվեցին ԲԿ4/ՁՏԿ2 թիմի հետ, և միայն մեկ գոլի տարբերությամբ զիջեցին: Դրանից էլ փայլուն կերպով օգտվեց ՖՎ 3-րդ թիմը, և կամային հաղթանակ տարավ ԲԿ4/ՁՏԿ2 թիմի նկատմամբ: ՀՀԱ 3-րդը արդեն ապահովել է տեղը կիսաեզրափակիչում, իսկ մյուս թիմերից առայժմ ամենանպաստավոր դիրքում է ՖՎ 3-ը: Ինչևէ, վաղը ամեն ինչ պարզ կլինի:

ՀՀԱ 3  7-5 ՖՎ 2

ԲԿ4/ՁՏԿ2  5-4 ՀՊՏՀ Վարժարան

ՖՎ 3  6-2 ԲԿ4/ՁՏԿ2


13.03.10 ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱՅԻՆ ՕՐ

Այսօր ՀՊՏՀ ԳՄ ֆուտբոլի ներբուհական առաջնության երկրորդ խաղային օրն էր: Երկու խմբերում կայացան բազմաթիվ խաղեր, որոնց արդյունքում առանձնացան այն հիմնական թիմերը, որոնք պայքարելու են խմբերից դուրս գալու, իսկ հետո` մրցանակային տեղերի համար:

Ա ԽՈՒՄԲ

Այս խմբում այսօր կայացան 3 հանդիպումներ: Խմբում ընդգրկված թիմերից մեկը` ՀՀԱ 4-րդ կուրսի թիմը հրաժարվեց շարունակել առաջնությունը և դուրս եկավ պայքարից: Մյուս թիմերից առաջատարի դիրքը ստանձնեց ՀՀԱ 2-րդ կուրսի թիմը, որը այսօր 2 վստահ հաղթանակներ տարավ ՄՏՀ1 և Կոմերցիա 1 թիմերի նկատմամբ:

ՄՏՀ1  1-9 ՀՀԱ2

ՀՀԱ2 8-3 Կոմերցիա 1


Բ ԽՈՒՄԲ

Բ խմբում առավել լարված պայքար է ծավալվել: Ակնհայտ առաջատար է ՀՀԱ 3-րդ կուրսի թիմը, որը 3 խաղից 3 հաղթանակ է տարել: Մյուս թիմերից Ֆ/Վ 3-րդ, Ֆ/Վ 2-րդ և ԲԿ4/ՁՏԿ2 թիմերը առայժմ չեն կորցրել կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունները և նրանց միջև չափազանց հետաքրքիր պայքար է ծավալվում:

ՀՀԱ3  6-2 ՖՎ3

ՖՎ2  6-0 ՀՊՏՀ Վարժարան

ՀՀԱ3  14-3 Կառավարում 1

ԲԿ4/ՁՏԿ2  6-2 ՖՎ2

ՖՎ3  13-3 ՀՊՏՀ Վարժարան

ԲԿ4/ՁՏԿ2  16-2 Կառավարում 1

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱՅԻՆ ՕՐ

Մեկնարկեց ՀՊՏՀ ԳՄ ֆուտբոլի ներբուհական առաջնությունը: Առաջին խաղային օրվա ընթացքում երկու խմբերում կայացան 5 հանդիպումներ:

Ա ԽՈՒՄԲ

ՄՏՀ1 2-4 Ֆ/վ4

ՀՀԱ2  3-0 ՀՀԱ4

Բ ԽՈՒՄԲ

ՀՀԱ3  6-2 Բկ4/ՁՏԿ2

Ֆ/Վ3  3-4 Ֆ/Վ2

Կառավարում 1  5-6  ՀՊՏՀ Վարժարան

Հիմնական պայքարը դեռ առջևում է: Երկու խմբերում էլ բավականին հետաքրքիր պայքար է ծավալվում, ու առաջին օրվա խաղերից դեռ ոչինչ պարզ չէ: Շաբաթ օրվա խաղերից հետո արդեն որոշակի հստակություն կմտնի խմբերում, պարզ կդառնան առաջատարները: Իսկ ռմբարկուների հաշվարկում առայժմ առաջին տեղը իրենց մեջ կիսում ՀՊՏՀ Վարժարանի սաները` Գևորգ Մաթևոսյանը և Գևորգ Լոռեցյանը` 3-ական գոլերով:

ՀՊՏՀ ԳՄ ՖՈՒՏԲՈԼԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 12-ին կմեկնարկի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ներբուհական ֆուտբոլի առաջնությունը` հերթական մարզական միջոցառումը, որ նախաձեռնում է ուսանողական խորհուրդը: Մոտ մեկ շաբաթ Ժողը կապրի ֆուտբոլային կյանքով, կհիանա խփված գոլերի գեղեցկությամբ, կտոնի հաղթանակներ և կփորձի չընկճվել պարտություններից:

Բուհի բուհի 14 կուրսերից մասնակցելու ցանկություն հայտնեցին 10-ը, ինչպես նաև ՀՊՏՀ հենակետային վարժարանի թիմը: Մասնակից թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին 2 խմբերի: Խմբային խաղերից հետո յուրաքանչյուր խմբում 2 լավագույն թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ: Այնուհետև օլիմպիական մրցակարգով պարզ կդառնան հաղթողներն ու մրցանակակիրները:

ԽԱՂԱՑԱՆԿ

Ա խումբ

N Թիմ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՄՏՀ 1 0 0 0 0 0 0
2 Ֆ/Վ 4 0 0 0 0 0 0
3 ՀՀ Ա 2 0 0 0 0 0 0
4 ՀՀԱ 4 0 0 0 0 0 0
5 ԿՈՄԵՐՑԻԱ 1 0 0 0 0 0 0

12.03.10 15:00 ՄՏՀ1 – Ֆ/Վ4

12.03.10 16:00 ՀՀԱ 2 — ՀՀԱ 4

13.03.10 10:00 ՄՏՀ 1 – ՀՀԱ 2

13.03.10 11:00 ՀՀԱ 4- Կոմերցիա 1

15.03.10 15:00 ՄՏՀ 1 – ՀՀԱ 4

15.03.10 16:00 Ֆ/Վ 4- Կոմերցիա 1

16.03.10 15:00 ՄՏՀ 1 – Կոմերցիա 1

16. 03.10 16:00 Ֆ/Վ4-ՀՀԱ 2

17.03.10 14:00 Ֆ/Վ 4 – ՀՀԱ 4

17.03.10 15:00 ՀՀԱ 2 —  Կոմերցիա 1

Բ խումբ

N Թիմ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՀՀԱ 3 0 0 0 0 0 0
2 ԲԿ4/ՁՏԿ2 0 0 0 0 0 0
3 Ֆ/Վ 3 0 0 0 0 0 0
4 Ֆ/Վ 2 0 0 0 0 0 0
5 ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 1 0 0 0 0 0 0
6 ՀՊՏՀ Վարժարան 0 0 0 0 0 0

12.03.10 14:00 ՀՀԱ 3  —  ԲԿ4/ՁՏԿ2

12.03.10 17:00 Ֆ/Վ 3 – Ֆ/Վ 2

12.03.10 18:00 Կառավարում 1- ՀՊՏՀ Վարժարան

13.03.10 12:00 ՀՀԱ 3-Ֆ/Վ3

13.03.10 13:00 Ֆ/Վ2-ՀՊՏՀ Վարժարան

13.03.10 14:00 ՀՀԱ 3- Կառավարում 1

13.03.10 15:00 ԲԿ4/ՁՏԿ2 – Ֆ/Վ2

13.0310 16:00 Ֆ/Վ3 – ՀՊՏՀ Վարժարան

13.03.10 17:00 ԲԿ4/ՁՏԿ2 – Կառավարում 1

15.03.10 14:00 ՀՀԱ 3 – Ֆ/Վ 2

15.03.10 17:00 ԲԿ4/ՁՏԿ2 – ՀՊՏՀ Վարժարան

16.03.10 14:00 ՀՀԱ 3 – ՀՊՏՀ Վարժարան

16.03.10 17:00 Ֆ/Վ 3 – Կառավարում 1

17.03.10 16:00 ԲԿ 4/ՁՏԿ2 – Ֆ/Վ3

17.03.10 17:00 Ֆ/Վ 2 – Կառավարում 1

Կիսաեզրափակիչ`

18.03.10 14:00 Ա1 — Բ2

18.03.10 15:00 Բ1-Ա2

3-րդ տեղի համար` 18.03.10 16:00

ԵԶՐԱՓԱԿԻՉ`18.03.10 17:00

7 thoughts on “Ֆուտբոլի ներբուհական առաջնություն /12-19.03.10/

  1. ԺՈՂՑԻՆԵՐ, այստեղ գրեք ֆուտբոլի առաջնությունից Ձեր տպավորությունները, գրեք Ձեր խաղերի և արդյունքների, թիմերի, խաղացողների և այն ամենի մասին, ինչ տպավորվեց Ձեր մոտ այս օրերի ընթացքում!!!!!

  2. ՀՀԱ3-ները ամենալավն էին,նամանավանդ Մհերը,Հայկը ու Նշանը:Հայկն ու Նշանը շատ ուժեղ պենալ խփող էին,ոնց որ 10 տարի պենալ պարապած էղնեին,իսկ մեր դարպասապահ Մհերը ինչխոր հավ բռնող էղնիր:
    Հա մեկ էլ` Վահրամն ել փոխանակ հակառակորդի դարպասին խփեր, մեր դարպասին խփեց:Իսկ Արգիշտին ու Ռուսլանը իրենց դրել էին Ռոնալդուի և Մեսսիի տեղը`չիմանալով, որ մեր դարպասին գոլ խփելով ռմբարկու չեն դառնում:
    Իսկ Հովոն………………….. հալալ եմ ասել էդ տղուն.ներվերի հաշվին թիմին հասցրեց կիսաեզրափակիչ 🙂 🙂

  3. Դե նայելով արդյունքները, բոլորն էլ կհասկանան, որ ՀՀԱ 3-րդ թիմը պետք է լիներ առաջինը, սակայն ինչ-ինչ հանգամանքներով չստացվեց…ափսոս…բայց ոչինչ մնա հաջորդ տարի……Ես մեր աբողջ կուրսի անունից շնորհավորում եմ մեր տղաներին փայլում խաղերի համար …………բրավոոո…..դուք ամենալավն եք,…..

  4. Ete futbol@ liner menak anhatakan xax, anshusht lavaguyn@ kliner Komercian.. Ete futbol@ liner miayn harcakoxakan xax, lavaguyn@ kliner HHA3-@.. Ete liner zut kamayin xax, lavaguyn@ erevi liner mer tim@, bayc HHA2-@ pastoren karoxacav laavaguyns hamatexel futboli hamar anhrajesht bolor hatkutyunner@!! SHNORHAVOR txaner!!!

  5. de araji tarva hamemat shat lav xaxcanq heriq e or hha 3i u hha2 i het amenalav@ menq xaxcanq hech mi partutyun chunein sax xaxer@ haxtel ein bayc erku timn el mer het haziv xaxacin isk penalnerov voch mi kerp ches karox voroshel ujexin qani vor da 80 % ov kaxvac e baxtic amen depqum shat lav tim er hha 2 shnorhavor txek u shnorhavor naev mer txekin voronq nuynpes shat hamaxmbvac u kamayin xaxer cucadrecin

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s