Մեր նվաճումները

Haykyan

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսխորհուրդը իր տասնամյա գործունեության ընթացքում ունեցել է բազում հաղթանակներ և ձեռքբերումներ: Այդ առումով հատկանշական է 2003թ.-ը, երբ ՈւԽ-ը մասնակցելով Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից մրցանակաբաշխությանը, ճանաչվեց հաղթող «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում: Սա եղավ սկիզբը հաղթանակների անվերջ շղթայի, որը ձգվում է մինչ օրս և դեռ ձգվելու է շատ տարիներ քանզի չի մարում ՀՊՏՀ ԳՄ-ի ապագա տնտեսագետների ճկուն միտքն ու վառ երևակայությունը ինչն էլ ապացուցում է, որ ՄԵՆՔ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆՆ ԵՆՔ:

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԱՌԱՋԻՆԸ

Banavechi chempionner2009թ. հունիս ամսին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսություններ և գործնական քայլեր» ծրագրի շրջանակներում «ԳՈՒԽ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվեց միջբուհական «Բանավեճ» ծրագիրը: Ծրագրին մասնակցում էին Գյումրու 5 բուհերի` ԳՊՄԻ, ՀՊՏՀ ԳՄ, ՀՊՃՀ ԳՄ, ՄՁԱ և ՌՀԺՀԱ թիմերը, որոնք նախ վիճակահանությամբ անցկացրեցին երկուական խաղ, որոնց արդյունքում առավելագույն  միավորներ հավաքած երկու թիմերը դուրս եկան եզրափակիչ: Բանավեճերն անց էին կացվում հատուկ մոդելի համաձայն, ըստ որի` թիմերից մեկը հանդես էր գալիս կողմ, իսկ մյուսը` դեմ դիրքորոշմամբ: Թիմերը գնահատվում էին ժյուրիի կողմից:
ՀՊՏՀ ԳՄ թիմը նախնական երկու խաղերում վստահ հաղթանակներ տարավ ԳՊՄԻ և ՄՁԱ թիմերի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ մեր թիմի մրցակիցն էր ՌՀԺՀԱ թիմը, որը մինչ այդ ամենաշատ միավորներներն էր վաստակել: Եզրափակիչը կայացավ հունիսի 23-ին «Արաքս» հյուրանոցային համալիրում: Ծավալվեց լարված պայքար, որտեղ ի վերջո հաղթանակ տարավ ՀՊՏՀ ԳՄ թիմը:
Եվս մեկ հաղթանակ գումարվեց ՀՊՏՀ ԳՄ ՈՒԽ այս տարվա հաղթարշավին: Շնորհավորենք հաղթական թիմի անդամներին` Մհեր Ավագյան, Սմբատ Մինասյան, Գայանե Ավետիսյան, Անահիտ Մուրադյան, Նարինե Բակմազյան: Սպասում ենք նոր հաղթանակների:

ԳՅՈՒՄՐՈՒ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. Միանգամից երկու մրցանակային տեղ ուղևորվեց ՀՊՏՀ ԳՄ

Ժող-12009 թվական…14-ը նոյեմբերի…»Գյումրու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած «Ուսանողական շաբաթ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սեղանի թենիսի միջբուհական առաջնության բացումը: Առաջնությանը մասնակցեցին տարբեր բուհերի թիմեր: Թեժ պայքարում ՀՊՏՀ ԳՄ երկու թիմերն էլ ցուցաբերեցին փայլուն խաղ և արժանացան հաղթողի և պատվավոր երրորդ տեղի տիտղոսակրի կոչմանը: Առաջնության բոլոր խաղերը տեղի ունեցան ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դահլիճում: Նշեմ նաև, որ առաջնության կայացմանը աջակցություն է ցուցաբերել Գյումրու թենիսի և սեղանի թենիսի մարզադպրոցը:
Թիմերը ութն էին`երեքական խաղացողներրվ: Վերջիններս բաժանվեցին երկուական ենթախմբերի: Ենթախմբերում չորսական թիմեր էին, որոնցից առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս եկան կիսաեզրափակիչ փուլ: Հաջորդ օրն էլ տեղի ունեցան կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը:
Մեր համալսարանի թիմերից մեկը` ԺՈՂ-1-ը,փայլուն խաղ ցուցաբերեց և ինչպես արդեն նշեցինք արժանացավ չեմպիոնի կոչմանը: Հաղթական թիմի կազմում խաղում էին Տեր-Ավագյան Կարապետը, Գալոյան Արմենը /երկուսն էլ` ՀՀ և Ա 2-րդ/, և Ամբարդարյան Վազգենը /ԲԿ 3-րդ/: Իսկ ԺՈՂ-2-ը երրորդ տեղի համար պայքարում հիանալի կերպով հաղթանակ տարավ ԳՊՄԻ նկատմամբ:
Չէէէէ…ինձ թվում է այսպիսի պաշտոնական երանգն այստեղ ընդհանրապես չի սազում…այդպես չէ..  բավական է ասել մեկ նախադասություն`ՄԵՆՔ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԵՆՔ!!! :) Սեղանի թենիսի միջբուհական առաջնությունում մեր համալսարանի երկու թիմերն էլ`ԺՈՂ-1 և ԺՈՂ-2,արժանացան համապատասխանաբար`չեմպիոնի և պատվավոր երրորդ տեղի տիտղոսակրի կոչումերին: Եվս մեկ անգամ ապացուցվեց այն փաստը, որ ԺՈՂ-ի ուսանուղները ամեն տեղ և ամեն ինչում առաջինն են!!! :)
Մեկ անգամ էլ շնորհավորենք մերոնց և ցանկանանք նորանոր հաղթանակներ յուրաքանչյուր բնագավառում!!! :)

One thought on “Մեր նվաճումները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s