Թեժ քննարկում ՀՊՏՀ ԳՄ-ում «ՈՒՍԱՆՈՂ — ԴԱՍԱԽՈՍ փոխհարաբերություններ» հավերժ թեմայի շուրջ…


… և այսպես, երկար սպասված հանդիպումը կայացավ… այսօր` մարտ ամսի վերջին օրը ԺՈՂ-ի ՈՒԽականներս անսահման ծանրաբեռնված էինք բավականին հետաքրքիր ու բազմապիսի գործերով, որոնցից մեկն էլ երկար սպասված ՈՒՍԱՆՈՂ — ԴԱՍԱԽՈՍ փոխհարաբերություններին նվիրված բանավեճ-քննարկումն էր: Տվյալ քննարկումը դժվար է բանավեճ չհամարել` ելնելով ինչ-ինչ օբյեկտիվ ու թեկուզ նաև սուբյեկտիվ պատճառներից: Մի խոսքով քննարկումը թեժ էր բայց ոչ անարդյունավետ… երկկողմանի քննարկման ֆորմատը հետևյալն էր. լսարանի մի մասը զբաղեցրել էր ակտիվ ուսանողներից բաղկացած խումբը, իսկ մյուս մասը տրվել էր մեր հարգարժան պրոֆեսորադասախոսական անձնակազմին… իհարկե կային նաև դիտորդներ` իդեմս բուհի և բուհի մագիստրատուրայում սովորող ուսանողների: Բանավեճ-քննարկումը վարում էր հաղորդավարը, ով ուսանողների կողմից նախապես մշակված հարցադրումները հերթականությամբ բարձրաձայնում էր և այս կամ այն կողմի ներկայացուցիչներին տալիս խոսքի իրավունք: Քննարկումն ընթանում էր ձեռքի սկզբունքով, ավելի շուտ ՊԵՏՔ Է ընթանար տվյալ սկզբունքով, սակայն կրքերը թեժանում էին և տվյալ սկզբունքին հետևողների թիվը գնալով պակասում էր… 😀 իսկզբանե որոշված էր` քննարկումն անխոս պետք է ընթանա առավելագույնս ԲԱՑՈՒԹՅԱՄԲ, այսինքն` հարցեր առանց փակագծերի և իհարկե նույնանման պատասխանների ակնկալիք…  մեր` ուսանողներիս կողմից տրվող հարցադրումները վերաբերում էին ներկայումս ուսանողների և դասախողների միջև առկա փոխհարաբերությունների վերանայմանը, քննարկմանը, երկկողմանի թերությունների բացահայտմանն ու դրանց մասին բարձրաձայն խոսելուն, ինչը թերևս այս անգամ համարենք ստացված… Քննարկումն ընդհանուր առմամբ չի կարելի համարել ավարտված, քանի որ օրակարգի մեջ ներառված բազմաթիվ հարցերից խոսվեց ընդամենը մի քանիսի մասին, սակայն մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները խոստացան ևս մեկ անգամ հանդիպել և շարունակել մեր քննարկումը, ինչի կայանալուն մենք իհարկե կհետևենք… ընդհանուր առմամբ թվյալ բանավեճ-քնարկումը կարելի է համարել ստացված և հուսալ, որ վերջինիս, հուսով ենք, դրական արդյունքները ևս ակնառու կդառնան որոշակի ժամանակահատված երկկողմանի թերությունների և բացերի շուրջ տևական աշխատանքներ իրականացնելուց հետո…
… իսկ եթե մի կողմ թողնենք պաշտոնական գրելաձևը ու ինքներս որպես ուսանողներ օբյեկտիվորեն նայենք այս ամենին, կարելի է ասել, որ այո, թերություններ կան, ու դրանց թիվն իհարկե քիչ չէ… բայց մեր ընթերցողներից և ոչ մեկը թող չկարծի, որ այդ թերությունները միակողմանի են, բխում են միայն գործող կրթական անկատար համակարգից և դասախոսների սխալ պահվածքից… ամենևին, դա չէ միակ խնդիրը… խնդիրը նաև մեր` ուսանողներիս մեջ է, ու մեր թերացումները որպես առհասարակ ուսանողներ (ոչ կոնկրետ ԺՈՂ-ի ուսանողներ , առհասարակ) ևս մտահոգվելու տեղ պետք է տան և մեզ, և  հանրապետության բոլոր բուհերին, և իհարկե մեր հարգելի կրթության և գիտության նախարարությանը… հուսով ենք այս ամենը կունենա դրական վերջաբան և սկիզբ կդնի երկկողմանի ակնառու փոփոխությունների` ի բարորություն հայ մտքի հետագա զարգացման և կատարելագործման… 🙂