Ուխով … Դուխով


Գյումրի…
Նոյեմբերի 17-18…
Ուսանողական ինտելեկտուալ փառատոն…
Այս երկու օրերի ընթացքում Գյումրին շնչում էր ինտելեկտուալ շնչով:Բնական է մենք` նախկին և ներկա ՀՊՏՀ ԳՄ-ականներս ուղղակի դիտորդի դերում չէինք կարող հանդես գալ…
Մասնակցեցինք և այն էլ ինչպես…Մեր ՈւԽ-ից մասնակցում էին մեր հին գայլերի <<ԺՈՂ>>թիմը և դեռևս նորաստեղծ,բայց մեծ պոտենցյալ ունեցող <<Նեո>> թիմը:
Խաղացվում էր 4 տարբեր տեսակի խաղ`<<Ինչ,Որտեղ,Երբ>>,<<Բրեյն ռինգ>>,<<Իմ խաղը>> և իր նախադեպը չունեցող և առաջին անգամ խաղացվող <<Ինտելեկտուալ պոկեր>> խաղը:
Մասնակցեցինք,սակայն ինչպես գիտենք ամեն ինչ չափվում է արդյունքով,իսկ արդյունքները,փառք Աստծո,գոհացուցիչ են…
Մրցութային առաջին օրը <<Ինչ,Որտեղ,Երբ>> խաղում մեր 2 թիմերն էլ շատ լավ դրսևորեին իրենց և քանի որ գտնվում էին առաջին վեցնյակում ,հնարավորություն ստացան մասնակցել կիսաեզրափակիչ <<Բռեյն ռինգի>> մրցաշարին:Անցնելով հաջորդ փուլ,որ կայացավ մրցութային երկրորդ օրը,մեր թիմերը ապացուցեցին,որ օժտված են տնտեսագետներին հատուկ մտքի կայծակնային արագությամբ և դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությամբ:Փաստորեն եզրափակիչ փուլ անցան հենց մեր 2 թիմերը և առջևում ամենաբարդ խնդիրն էր, թե ինչպես բաժանել առաջին և երկրորդ հորիզոնականները իրար մեջ:Այստեղ բնական է հաղթեց փորձը,սակայն այս պարագայում տարբերություն չկար,քանի որ վերջին հաշվով հաղթեց ընկերությունը:
Անհատական խաղերում ևս մեր մասնակիցները լավագույնս դրսևորեցին իրենց և ինտելեկտի առջև խոնարվելու փոխարեն,օգտագործեցին այն:<<Իմ խաղը>> խաղում իրեն լավագույնս դրսևորեց Հայկուհի Հովհաննիսյանը`զբաղեցնելով երրորդ տեղը,իսկ մեր ավագ ընկեր Կարեն Ռաֆայելյանը <<Ինտելեկտուալ պոկեր>> խաղում զբաղեցրեց երկրորդ տեղը: Այսպիսով մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք,որ լավն ենք էլի,զոռով չէ,լավն ենք…

Գրիշա Հովսեփյան

Рубрика: Без рубрики

Ուխով … Դուխով: 5 комментариев

  1. Ժող ջան շնորհավոր.. շատ լավ ժողովուրդ եք հավաքվել ի դեմս «Նեո» թիմի, ու եթե մի փոքր էլ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տաք ու աշխատեք, պատվոգրերի ու «Բու»-երի հոսքը մեր ՈՒԽ երբեք չի ընդհատվի…

Оставьте комментарий