Ուխտագնացություն դեպի Սուրբ Հովհաննես մատուռ


Մայիսի 21-ին ՈՒԽ-ականներս նպատակադրվեցինք գնալ ուխտի դեպի Սուրբ Հովհաննես մատուռ: Առավոտյան սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցելով ժամերգությանը` շարժվեցինք դեպի Սուրբ Հովհաննես: Տրամադրվածությունը շատ դրական էր, և բոլորը ցանկանում էին վայրկյան առաջ հասնել տեղ: Ամեն մեկն իր մեջ ուներ իր ուխտը, իր խնդրանքը` սուրբ Հովհաննեսի բարեխոսությամբ հասցնելու Աստծուն:

Նույնիսկ  եղանակային  վատ պայմանները մեզ չխանգարեցին բարձրանալու սարն ի վեր: Աղջիկ, թե տղա նպատակադրված “մագլցում” էր սարը: Մատուռը գտնվում էր լեռան բարձունքին, ու հասնելու համար հաղթահարեցինք երկու մեծ սարեր: Իսկ այդ ընթացքում անձրևը անընդհատ ուժեղանում էր, վերջում էլ նաև քամին միացավ… մի խոսքով ամեն ինչ շատ դժվար էր…սակայն կյանքում միշտ էլ այդպես է,որ լավ բանի երբեք հեշտությամբ չես հասնում:

Ի վերջո երկար “չարչարանքներից” ու դժվարություններից հետո հասանք Սուրբ Հովհաննես: Շատ տարբեր աղոթքներ արեցինք, “Տեր ողորմյա”-ն երգեցինք, իսկ այդ ամենից հետո յուրաքանչյուր ոք առանձնացավ իր աղոթքներով,մտորումներով ու խնդրանքներով առ Աստված:

Իջնելիս արդեն ամեն ինչ ավելի հեշտ  էր թվում,նույնիսկ եղանակն էր փոխել իր “վերաբերմունքը” մեր հանդեպ ու կապուտակ երկնքում պայլում էր արևը: Մենք բոլորս մեզ ավելի թեթևացած էինք զգում, մի տեսակ բավարարված ու հիացած:

Իջնելիս զվարճալի դեպքերն անխուսափելի էին…Թաց խոտի պատճառով`բոլորս մեկ-մեկ ընկնում էինք ներքև,իսկ ոմանք էլ գտնվում էին իրենց տարերքի մեջ` զգալով իրենց ֆուտբոլային դաշտում…

Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ անցավ, ու չնայած էքստրեմալ պայմաններին` հրաշալի օր անցկացրեցինք..

ՈՒԽՏԵՐՍ Ի ԿԱՏԱՐ!!!

Էլզա Գինեցյան

Это слайд-шоу требует JavaScript.

Ուխտագնացություն դեպի Սուրբ Հովհաննես մատուռ: 3 комментария

  1. Jooox, hrashali or er bolor imastnerov.. Ham hogevor imastov shat lav stacvec, axotecinq, mtacecinq, zrucecinq tarber temanerov, ahagin harceri patasxan stacanq, ham el shat urax or stacvec.. payqarecinq bnutyan dem` ham jayri, ham exanaki, u dzzzzec.. de sahankumneri masin el, giteq, hastat barer chem gtni aselu..
    Shnorhakalutyun kazmakerpichnerin, u naev @nk. Petrosyanin!!

  2. Inch lave, erb kan mardik, ovqer patrast en inchvor ban naxadzernelu u iragorcelu, dranov isk katarelov shateri nvirakan u bari cankutyunner@, inchu che nayev erazanqner@. Keccen bolor naxadzernox uxakanner@!

Оставьте комментарий