Հայի պարծանք ՀԱՅԻ ԶԻՆՎՈՐ


Տոնդ շնորհավոր, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ!

Հունվարի 28-ը հայոց բանակի օրն է, ինչպես նաև Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձը: Ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ հայոց բանակը հզոր ու անպարտելի Է` ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ անձնազոհ կեցվածքի և հպարտ քայլվածքի շնորհիվ: Հայոց սահմանը հսկվում է արի, խելացի, անվախ ու գեղեցկատես ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ կողմից:

Ամեն անգամ մտածում եմ՝  որտեղից զինվորին այդքան քաջություն, համարձակություն ու կորով: Զինվորի մեջ շատ ուժեղ հավատ կա, քանզի նահավատում է ինքն իրեն, իր բազկի ուժին, հավատում է Աստծուն:

Մեր ընկերներից շատերն էլ հիմա ծառայում են հայոց բանակում: Նրանցից բաժանվելը միշտ էլ դժվար է եղել մեզ համար, բայց այն միտքը, որ նրանք դառնալու են հայոց բանակի անպարտելի մասնիկները, արդեն իսկ հօպարտություն ու վստահություն է ներշնչում: Ամեն օր մեր գլուխը դնում ենք բարձին, հանգիստ քնում ու արթնանում, իսկ այս ամենը միայն ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ շնորհիվ… Իսկ նա… նա սահմանին կանգնած բու է, որ երբեք չի քնում, որ դու հանգիստ քնես:

Մենք քեզ հավատում ենք, ՀԱ’Յ ԶԻՆՎՈՐ: Մենք երախտապարտ ենք քեզ, ՀԱ’Յ ԶԻՆՎՈՐ:

… Հայրենիքին պիտանի մարդը  պիտանի է և բոլորին:

Հ.Գ. Այս տեսանյութում կարող եք տեսնել առաջին կուրսի ուսանող Գրիշա Հովսեփյանին, ով ուսումը կիսատ թողնելով` այժմ ծառայում է հայոց բանակում!

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=5KNCzXBWdKo#!

ՄԵԾ տոնի մասին


⁶Քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի։ Ես 9:6

Ամեն օր միլիոնավոր մարդիկ են ծնվում, բայց միայն մեկ ծնունդ է, որ անվանվում է Սուրբ Ծնունդ: Դա Քրիստոսի ծնունդն է: Ինչու՞ է Սուրբ, որովհետև Աստվածային հատուկ միջամտությամբ է, որ ծնվել է Հիսուս Քրիստոս. նա իր ծնունդով փոխեց աշխարհը:Մարդկությունը մեր թվագրությունը հաշվում է այդ ծնունդից: Աշխարհը ժամանակագրությունը հաշվելիս ասում է` Քրիստոսից առաջ, Քրիստոսից հետո: Մարդկայնորեն անհնարին է բացատրել, թե ինչու Քրիստոսի ծնունդը հանկարծ որոշվեց նոր թվագրության սկիզբ ընդունել: Քրիստոսը ո՛չ Ալեքսանդր Մակեդոնացի էր, ո՛չ Հուլիոս Կեսար, ո՛չ Կոստանդիանոս Մեծ, այսինքն` կայսր չէր, որ որոշում կայացներ, թե. «Այսուհետ իմ ծնունդից պիտի հաշվեք մեր թվարկությունը»: Բայց Քրիստոսի` աստվածային հատուկ միջամտությամբ ծնվելով և Աստծո որդի լինելով, քրիստոնեությունը 300 տարի շարունակ հալածված կրոն լինելով, ի վերջո, Քրիստոսի ծնունդը դարձավ մեր թվարկության սկիզբ: Սա նշանակում էր, որ ուզենք թե չուզենք պիտի ընդունենք մեկ հանգամանք, որ, իրոք, Քրիստոս առանձնահատուկ ծնունդ էր: Իհարկե մարդկային տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել, թե ինչու մեկը, ով իր ամբողջ կյանքում 100կմ-ից ավելի չքայլեց (Նազարեթից մինչև Բեթղեհեմ 100-150կմ է, այս միջակայքում գործեց Քրիստոս), բանակներ չուներ, զորքեր չուներ, հրով ու սրով իր հավատքը չտարածեց, խաչի վրա մահացավ, և հանկարծ նրա ծնունդը դարձավ նոր թվարկության սկիզբ:
Ավետարանում Քրիստոսի ծնունդը որքան էլ որ հպանցիկ է ներկայացված, սակայն մեկ հիմնական ճշմարտություն կա, որի վրա Ավետարանը դնում է շեշտը` ցույց տալու համար, որ Քրիստոսի ծնունդը մարդկային միջամտության արդյունք չէր, ինչը որ ասում էր Հովհաննես առաքյալը: «Ոչ թե մարդու կամքով ծնվեց, այլ Աստծո կամքով», և ինչպես հրեշտակը երևաց Մարիամին և ասաց.«Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի»: Արդեն 2013 տարի է, որ Քրիստոսի կուսական ծնունդ լինելու ճշմարտությունը շարունակում է իր ընթացքը, և քրիստոնյայի հավատքը մնացել է անսասան: Նա հավատում է, որ Քրիստոս ծնվեց Սուրբ Հոգուց ոչ սովորական ճանապարհով, և դա Աստծո կամքն էր:Հունվարի 6-ը մինչև այսօր էլ մեզ համար մնում է իբրև Սուրբ Ծնունդ: Աստվածահայտնության հետ միասին նույնիսկ արևմտյան երկրներում Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում: Հնում մարդիկ ճրագալույցից հետո դուրս էին գալիս և պարում, երգում, ուրախանում էին: Երեխաները թակում էին դռները, մեծերը բացում և կոնֆետներ էին բաժանում, քաղցրեղեն: Սուրբ Ծնունդը նշվել է պասուց տոլմայով, չարազով, այն եղել է պահոց տոն: Սակայն Խորհրդային միության աթեիստ «դեմքեր»-ը այս ամենը միացրին Նոր տարվա տոնին ու փորձեցին մոռացության մատնել այն : Սակայն մեր ժողովուրդը հետզհետե դուրս է գալիս այս մեծ թյուրիմացությունից և Հունվարի 6-ը արդեն սկսվում է նշվել ավելի մեշ շուքով ու ՍԻՐՈՎ:Սբ. Ծնունդ
Ինչևէ .
-Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ Ավետիս:
-Օրհյալ է հայտնությունը Քրիստոսի ..
Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր , իմ աշխարհ…
Թող այս ՄԵԾ տոնը իր հետ բերի լիքը սեր .. Սեր առ հայրենիք, առ ընտանիք, առ ընկերներ ու նույնիսկ թշնամիներ և ամենակարևորը սեր առ Աստված, քանի որ դա է ամենամեծ երջանկության ճանապարհը… Իսկ այս նոր 2013 թվականը թող ջնջի աշխարհիս բոլոր մեծ ու փոքր թյուրամացությունները և լույս վառի մարդկանց սրտերում ու աչքերի մեջ…
Իսկ հիմա և այսուհետ եկեք ժպտանք , քանզի Աստված սիրում է բոլորիս , նույնիսկ «ինձ նման ոչնչություններին» … :)))

Քնարիկ Խանոյան

ԱՄԱՆՈՐՅԱ ԽՆՋՈւՅՔ


Դեկտեմբերի 27-ին ՀՊՏՀ ԳՄ պրոֆեսորադասախոսական անձնակազմը տոնում էր գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Խնջույքին ներկա էր նաև բուհի տնօրեն պրն. Սամսոն Դավոյանը: Իր ողջույնի խոսքը և շնորհավորհանքը հղելով ներկաներին` պրն. Դավոյանը մաղթեց աշխատանքային հաջողություններով,նորանոր ձեռքբերումներով և բեղմնավոր տարի: Աշխատակիցներին խրախուսեց էլ ավելի մեծ եռանդով աշխատել գալիք տարում,քանզի ուսանողների համար դասախոսները վառ օրինակ են հանդիսանում: Միջոցառումը կազմակերպվել էր պրոֆմիության կողմից, ում աջակցությամբ էլ մասնակցում էին նաև բուհի լավագույն ուսանողներից վեցը` Քնարիկ Խանոյանը,Էլզա Գինեցյանը,Սիրանուշ Թադևոսյանը, Լավրենտ Հովսեփյանը, Հասմիկ Հակոբյանը և Լիանա Իսրաելյանը:
Առաջին անգամն էր, երբ ուսանողները ներկա էին իրենց դասախոսների խնջույքին, որը և հաճելի փաստ էր:Բազմաթիվ կենացները, երգը, պարը, ուրախ տրամադրությունը չլքեցին ողջ ընթացքում:Կենացները ողողված էին բարեմաղթանքներով ու շնորհավորհանքներով:Ուսանողներն էլ իրենց հերթին շնորհավորեցին պրոֆեսորադասախոսական անձնակազմի Ամանորն ու Սուրբ ծնունդը` մաղթելով առողջության,աշխատանքային ոլորտում բարձունքների և հաջողության տարի, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին հրավերի համար:
Հ.Գ.Պրն. Ս. Դավոյանը նշեց, որ ուսանողների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին կկրի շարունակական բնույթ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

«ԿԱՐՄԻ՞Ր, ԹԵ՞ Սև»


Ամբողջ դեկտեմբեր ամիսը յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ՀՊՏՀ ԳՄ-ն թնդում էր կարմիր ու սև բանակների հարձակումներից: Այս անգամ ՈՒԽ-ի մի խումբ “մաֆիոզ” երիտասարդներ կազմակերպել էին ներբուհական Մաֆ առաջնություն: Կրքերը յուրաքանչյուր խաղին ավելի ու ավելի էին շիկանում և բոլոր խաղերը , առանց բացառության , ողողված էին լուրջ , խելացի դեմքերով և ամենակարևորը ճարպիկ ուղեղներով : Յուրաքանչյուր օր համապատասխան տրամադրություն հաղորդող լսարանում 3-4 խաղ էր անցկացվում , իսկ հետո նաև շաբաթվա գրեթե բոլոր օրերին ոչ մրցութային , սիրողական խաղեր էին անկացվում : Մասնակիցները այնքան շատ էին , որ ստիպված մի քանի լսարան էինք առանձնացրել խաղերի համար, իսկ համապատասխան քարտերն ու դիմակները ավելի հետաքրքիր ու գրագետ էին դարձնում խաղերը : Մրցանակային տեղ զբաղեցնելու համար սահմանված էր խաղերի կոնկրետ քանակություն , սակայն ընթացքում որոշ կանոններ փոփոխման ենթարկվեցին: Խաղերի քանակության ու միավորների ֆիքսելու համար հատուկ թերթիկներ էին պատրաստվել , և ըստ դրանց էլ վերջում ամփոփվեցին խաղերը: Մրցանակային տեղ զբաղեցրին `
1ին տեղ –Անահիտ Գրիգորյան(1-ին կուրս , ՀՀ)
2րդ տեղ –Գևորգ Թադևոսյան(3րդ կուրս , ֆինանսներ բաժին)
3րդ տեղ – Ասյա Ավագյան(4րդ կուրս , կառավարում բաժին)
Քանի որ շատ մասնակիցներ շատ գրագետ , էմոցիոնալ ու հետաքրքիր խաղ էին ցուցադրել , սակայն միավորներով զիջում էին մեր հաղթողներին, նրանց տրամադրվեցին համապատասխան բնութագրով պատվոգրեր , իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մեր երեք մասնակիցները պարգևատրվեցին անդամավճարներից հավաքված գումարով գնված մրցանակներով ու պատվոգրերով: Առաջնությունը ավարվտեց և բոլորն էլ իմացան. ԿԱՐՄԻՐ ԹԵ ՍԵՎ… Իսկ մաֆիայի շունչը մեզ դեռ չի լքել… Պատրաստվենք հաջորդ մրցաշարերին : Առաջ…

Սուպեր կլասիկո


Միանալը սկիզբն է, համախմբվելը` առաջընթացը, միասին աշխատելը` հաջողությունը:
Հենրի Ֆորդ

Դեռ ամիսներ առաջ «Ասպարեզ» ակումբի «Երիտասարդական բանավեճի ակումբ» ծրագրի շրջանակներում մեկնարկել էր քաղաքային բանավեճ-մրցույթը, որին մասնակցում էին տասնվեց թիմեր երիտասարդական ՀԿ-ներից, դպրոցներից, ինչպես նաև ԲՈւՀ-երից: Խաղալու էինք «Պարտվողը դուրս է գալիս» սկզբունքով: Ինչպես միշտ ՀՊՏՀ ԳՄ-ն չէր կարող է անմասն մնալ նմանատիպ միջոցառումից:Ի սկզբանե ՀՊՏՀ ԳՄ-ի «Ժող» թիմն առանձնանում էր կազմակերպվածությամբ`որպես ԹԻՄ: Թիմային ոգին պահպանվեց բանավեճ-մրցույթի ամբողջ ընթացքում, որն ունեցավ իր ցանկալի արդյունքը:

Բանավիճեցինք տարբեր թեմաների շուրջ սկսած բնապահպանական ու գենդերային խնդիրներից մինչև երիտասարդության խնդիրներն ու իրավունքերի պաշտպանությունը: Նշենք, որ բանավեճերը on-line հեռարձակվում էին www.ustream.tv կայքով և խաղերի դիտումների քանակով Ժողը նորից առաջինն էր:

Ինչպես ցանկացած գործում, այստեղ ևս հանդիպեցինք խոչընդոտների, որոնք հաղթահարելը ավելի «արժանի» դարձրին հաղթանակը: Քննություններ, թիմի հիմնական անդամների բացակայություն, կազմակերպչական թերություններ, որի պատճառով որոշ թիմեր միացան ու գրեթե նույն թիմի հետ խաղացինք երկրորդ անգամ ու երկրորդ հաղթանակը նորից մերն էր:Տևական դադարից հետո, վերջապես, դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ բանավեճ-մրցույթի եզրափակիչ խաղը: Բանավիճում էինք «ՀՀ-ում երիտասարդների իրավունքները պաշտպանված են» թեմայի շուրջ ԴԵՄ դիրքորոշմամբ: Կողմ թիմը ներկայացնում էր Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ն: Բանավեճը անցավ հետաքրքիր ու բավականին լարված մթնոլորտում: Իհարկե բանավեճում հաղթում է նա, ում փաստերը անհերքելի են, իսկ խոսքը հստակ ու ազդեցիկ: Այս անգամ էլ թիմը իր հաղթելու հնարավորությունը չզիջեց ոչ մեկին ու ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Ժող» թիմը առաջին հորիզոնականում է:Թվում է` այսքանով ավարտվեց: Բայց ոչ… ևս մի խաղ` այս անգամ ցուցադրական: ՀՊՏՀ ԳՄ հենակետային վարժարանի թիմի չներկայանալու «շնորհիվ» ՀՊՏՀ ԳՄ-ի ուսանողները ձևավորեցին «Մեկենաս» հավաքական թիմը, ովքեր ՀԱՆՊԱՏՐԱՍՏԻՑ բանավիճեցին «ՀՀ-ում երիտասարդությունն ունի ինքնադրսևորվելու հնարավորություններ» թեմայի շուրջ` նորից դեմ դիրքորոշմամբ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: Չնեղացնելով Ռեալ Մադրիդի երկրպագուներին պետք է նշեմ, որ ստացվել էր նույն վիճակը, երբ Բարսելոնան Սանտյագո Բերնաբեոյում առանց Մեսիի ոչ-ոքի է խաղում Ռեալի դեմ :ԴԴԴ

Ի դեպ` բանավեճի եզրափակիչ հանդիպումը կհեռարձակվի ՑԱՅԳ հեռուստաընկերությամբ: Իսկ մրցանակների հանձնումը կլինի արդեն գալիք տարվա հունվարին, որին կսպասենք ավելի անհամբեր: Վերջապես աշխատանքի արդյունքը տեսնելը ևս հետաքրքիր է:

Ինչևէ… Ինչպես ասում ենք- «Էս էլ ըսպես անցավ»: Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և շնորհավորում ենք մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին ու ցանկանում ավելի մեծ հաղթանակներ:

Նա, ով աղմուկով ու հրամաններով է կառուցում իր փաստարկը, ցույց է տալիս`ինչքան թույլ է իր հիմնավորումը:
Միշել դե Մոնտեն