Եվս մեկ սեպտեմբերի 1…


 Աննկատ, վայրկյանի պես  թռչում է ժամանակը` փաթաթելով իր հետ տարիների ժապավենը, որն այսօր ցույց է տալիս լուսավոր ու ժպտուն տարեթիվ… 1-ը սեպտեմբերի 2011 թիվ….
Վերջապես իր հունը գտավ ևս մեկ ուսումնական տարի, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք բոլորին…. Այս անգամ էլ այն սկսվեց նոր գույներով , խոստումներով, նոր դեմքերով, լուսավորությամբ…. Համոզված եմ ինձ նման շատերն էլ են այս տարի խոստացել «լավ սովորել» 😀 , թող արդեն ծեծված այս ամենամյա խոստումը վերջապես կյանք առնի ու դառնա հաջողությունների երկար կծիկի սկզբնակետ, նամանավանդ գիտենալով և գիտակցելով մեր` որպես ուսանողներ, կարողություններն ու խելքը… ու միթե չարժե զինվել նպատակասլացությամբ, ոգևորվել ամեն անգամ պատկերացնելով այն լուսավոր ապագան, որն անպայման ներկա կդառնա, եթե միայն սովորենք լավ, տեր կանգնենք մեր գիտելիքներին և իհարկե այդ ամենի հետ մեկտեղ լինենք անսահման լավատես… 🙂
Ընդամենը մեկ տարի առաջ այս օրը իմ ուսանաղական կյանքի առաջին օրն էին շնորհավորում, իսկ այսօր ես` որպես ստաժավոր ուխական ( 😀 ), մեր ուսխորհրդի անունից  շնորհավորում եմ  բոլորին,մասնավորապես հարգելի պատճառներով մեր մեկ ձեռքի մատների վրա հաշված, հանած մեկ ( 😀 ) առաջին կուրսեցիներին, ցանկանում հաջողություն ուսման մեջ, որ չընկճվեն դժվարությունների դեպքում, միշտ պայքարեն ավելի շատ գիտելիքներ ստանալու  համար ու որպես վերջաբան անպայման դառնան լավ ու պիտանի մասնագետներ: Ուսանողական խորհուրդն էլ ինչպես միշտ հոգ կտանի, որ նրանց  ուսանողական կյանքը դառնա առավել գունեղ, պայծառ ու հիշարժան… 🙂
Շնորհավորում ենք ՀՊՏՀ ԳՄ բոլոր ուսանողներին, նոր ուստարվա մեկնարկի կապակցությամբ, շնորհավորում ենք մեր քաղաքի բոլոր ուսանողներին և աշակերտներին, ովքեր մոտ կամ հեռու ապագայում, վերջիվերջո հուսով եմ դառնալու են ուսանողներ, և իհարկե, շնորհավորում ենք մեր հարազատ ուխականներին…
Մեզ բոլորիս անսահման ուժ, նպատակասլացություն և հաջողություններ… 🙂

Հեղինակ`  Քնարիկ Խանոյան

Եվս մեկ սեպտեմբերի 1…: 2 комментария

  1. Shnorhavoooooooor septemberi mek JOX jan, shnorhavoooooooor boloris, hajoxutyunner mez nor ustarum!!!!!!!! 🙂 🙂 🙂

  2. Ինքս էլ միանալով շնորհավորանքներին իմ բարեմաղթությունն եմ հղում բոլոր ուսանողներին և աշակերտներին. լինեք ուսումնածարավ, մոլար քայլերից հեռու, ուսյալ, ու որ խոհեմ մոտենաք ուսմանը:
    Շնորհալի ուխականներ ջան Ձեզ էլ ցանկանում եմ, որ կարողանաք հասնել բոլոր ծրագրերի իրագործմանը, միշտ համախմբված լինեք, դառնաք ավելի ուժեղ: Դուք կարող եք ու հասնելու եք ավելիին, ես հավատում եմ, ես սիրում եմ Ձեզ:

Оставьте комментарий