City Hunting


Վերջապեեեե՜սսս…
IMG_7365 Երկու անգամ խանգարելուց հետո եղանակը որոշեց պարգևատրել մեզ: Պարգև ստացանք մի մեեծ, ջեերմ արև, լիքքը տաք օդ: Հարմար օր էր որսորդության համար: Լավ տրամադրությունն ու ժպիտը նետ ու աղեղ դարձրինք, դրեցինք կապարճ դարձած համարձակության մեջ ու գնացինք որսորդության:
Ես էի, Չատին էր, Մատին էր…. Էէէէէէ, ինչ եմ ասում:
ՀՊՏՀ ԳՄ-ի ու ՀՊՃՀ ԳՄ-ի ուսխորհրդականներն էինք:
Հավաքվեցինք «Յոթ վերք» եկեղեցու բակում, բաժանվեցինք երկու խմբի ու անցանք գործի:
IMG_7478
Ունեինք 8 առաջադրանք
1. Սայաթ Նովա փողոցի սկզբնամասի անցումի /զեբրա/վրա շարք կանգնած նկարվել:
2. Գինի գնել, այցելել մի ընտանիք ու առաջարկել գինի խմել ձեզ հետ /տեսանկարահանում/:
3. Այցելել որևէ խանութ և խնդրել վաճառողին թույլ տալ երեք րոպե զբաղեցնել վաճառողի տեղը, այսինքն` սպասարկել հաճախորդներին /տեսանկարահանում/:
4. Զրույցի բռնվել փողոցում հավաքված պապիկների հետ և նրանցից կարծիք իմանալ մերօրյա երիտասարդության մասին /տեսանկարահանում/:
5. «Յաղլի հաուսից» իմանալ երեք հիմնական ապրանքի գները /նկարել մենյուն/:
6. Միանգամյա օգտագործման բաժակի մեջ լցնել կաթով սուրճ ու գտնել մի տուն, որտեղ կհամաձայնեն տալ տաք ջուր ու գդալ: Ապա առաջարկել որևէ անցորդի խմել այդ սուրճը/տեսանկարահանում/:
7. Գյումրիի հին թաղամասերից մեկում գտնել լավաշի փուռ, գնել 1 լավաշ և ուտել թիմով/տեսանկարահանում/:
8. Գտնել նկարում տրված շինությունը /թատրոնի հին շենքը/ և նկարվել դրա դիմաց:IMG_7436

Մեր համաքաղաքացիների զարմացած աչքերի ուղեկցությամբ կատարեցինք առաջադրանքները:

Հատուկ շնորհակալություն
-Խանութի վաճառողներին իրենց վաճառասեղանը մի քանի րոպեով մեզ վստահելու համար
— Հացի փռի աշխատողներին` շաաատ համով ու հոտով լավաշների համար:
— Մեզ հյուրընկալող ընտանիքների անդամներին` հետներս մի գավաթ գինի խմելու ու մի բաժակ եռացրած ջրի համար: /Մենք մեկ անգամ ևս համողվեցինք, թե ի՜նչ հյուրընկալ քաղաքում ենք ապրում/:
-Անցորդներին, որոնք վստահեցին մեզ ու խմեցին մեր հյուրասիրած սուրճը:
-<>- ի աշխատողներին` իրենց մենյուն մեզ նվիրելու համար :Դ
— Մեր համաքաղաքացի պապիկներին` մեր մասին ունեցած լավ կարծիքի ու մաղթանքների համար:

Ներողություն ենք խնդրում Սայաթ- Նովա փողոցով անցնող մեքենաների վարորդներից` իրենց ճանապարհը մի քանի րոպեով փակելու համար: 🙂

…Էնքան որսացինք, հոգնեցինք:
Խորովեցինք որսը, անուշ արեցինք, բայց ոչ բեղերս թրջեցինք, ոչ էլ բերաններս բան մտավ:
Որսի մի մասն էլ տուն բերեցինք` նոր ընկերներ, կրկնապատկված տրամադրություն
… Իսկ վաղը երկնքից կընկնի երկու վիդեո, որոնք կպատմեն այսօրվա City Hunting- ի մասին. չ՞է որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քանի մի քանի անգամ լսե… կարդալ: 🙂

 

Հայկուհի Հովհաննիսյան

Ուխտերս ի կատար


946098_465767106835802_724616285_n

946591_518017554900902_1154032440_n

946098_465767106835802_724616285_nԹվում է,թե դեպի Սուրբ Հովհաննես ուխտագնացությունը ուխ(տ)ականներիս համար դարձել է ամենամյա բարի ավանդույթ:Ինչպես նախորդ տարիներին,այս տարի ևս ՀՊՏՀ ԳՄ ուսանողներս որոշեցինք ուխտագնացություն կազմակերպել դեպի Սուրբ Հովհաննես:
Մայիսի 10-ին միահամուռ և նպատակադրված քայլերով բարձրացանք Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը: Մատուռը գտնվում էր լեռան բարձունքին, ու հասնելու համար հաղթահարեցինք երկու մեծ սարեր: Ամեն քայլը բարձրանալիս, թվում էր, թե այլևս ոչ մի քայլ անել չես կարողանա, բայց ասես վերևից մի Աստվածային ուժ քեզ ձգում էր վերև…: Հասնելուց հետո` ուխ(տ)ականներս միասնական աղոթք հղեցինք առ Աստված, երգեցինք “Տեր ողորմյա”-ն , որից հետո յուրաքանչյուր ոք “իր տեղը գտավ” մատուռում` աղոթելու, խնդրելու և մտորելու համար:
Իջնելիս հավաքվեցինք սուրբ ջրի մոտ, որտեղ փոքրիկ զրույց-քննարկում կազմակերպեցինք, թե ինչ տվեց այս ուխտը` յուրաքանչյուրին:Հնչեցին բազմաթիվ կարծիքներ ու տեսակետներ:
Համարելով մեր նպատակն ու ուխտը ավարտված` բոլորս թեթևացած ու ինքնագոհ հետ վերադարձանք տուն:
Յուրաքանչյուրն իր ուխտն ու նպատակն ուներ առ Աստված. ուխտերս ի կատար:
Հ.Գ. Եղանակից ահագին գոհ ենք,իրեն արդարացրեց 😉