Լավ գործ


ИзображениеԱյսօր`սեպտեմբերի 24-ին, ՀՊՏՀ ԳՄ տնօրեն Ս. Դավոյանի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Գյումրու սոցիալ–կրթական կենտրոնի շահառու հանդիսացող 5 անապահով ընտանիքների տրամադրվեցին համակարգիչներ:
ԲՈւՀ-ի դասախոսական անձնակազմի, ուսանողների ու

Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցների օգնությամբ համակարգիչները հասցվեցին հասցեատերերին:
Սակայն սա դեռ ամենը չէ: Մեկ ամիս շարունակ համապատասխան համակարգչային գիտելիքներ ունեցող ուսանողները կայցելեն ընտանիքներ ու կամավորության սկզբունքով կսովորեցնեն համակարգիչային ծրագրեր:
Մասնաճյուղի տնօրեն Ս.Դավոյանի խոսքերով, նախաձեռնությունը հնարավորություն կտա երեխաներին հետ չմնալ օրեցօր զարգացող հասարակություից:
Այս քայլից ուրախացած ու ոգևորված երեխաները խոստացան ավելի լավ սովորել, իսկ ծնողները, կիսելով երեխաների ուրախությունը, իրենց երախտիքի խոսքը հայտնեցին կազմակերպիչներին:
Դե ինչ…ևս 5 ընտանիք ապահովվեց համակարգիչներով: Հուսանք նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական…
                                                                                                      Հասմիկ Հակոբյան

Դեպի Ամբերդ


 

ИзображениеՍեպտեմբերի 23-ին իրականացավ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված ուխտագնացությունը` դեպի Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որի «թաքնված» նպատակներից մեկն էլ մեր  առաջին կուրսեցիներին դասից դուրս շփման հնարավորություն տալն էր…: Եվ դրա համար էլ ուխտին ներկա էին ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր ուխականներ:

Սկզբում ուխտագնացները Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում իրենց աղոթքը հղեցին առ Աստված, այնուհետև ճանապարհ ընկան դեպի Արագածի լեռանբարձունքներում գտնվող միջնադարյան բերդաքաղաքը: Չնայած որ ճանապարհը բավականին երկար էր ու մեր ավտոբուսն էլ ` բավականին անհաջող  😀  ,սակայն բոլորն այնքան ուրախ  և ոգևորված էին ,որ գրեթե ոչինչ չզգացին : Տեղ հասնելուն պես երիտասարդները միասնական աղոթեցին ,այնուհետև երգեցին “Տեր ողորմյա” երգը:

Այս ամենին հաջորդեց գեղեցիկ, բայց մի տեսակ վախ ներշնչող  Ամբերդը, որը բավականին հետաքրքիր ու տարօրինակ  կառուցվածք ուներ:Պահպանվել էին Ամբերդի դղյակի և պարիսպների ավերակները, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ, սակայն այն բավականին հպարտ տեսք ուներ :

Գեղեցիկ նկարներ ,Խաղեր ,ուրախ և ընկերական ժամանց.ահա այս բոլորը մեզ չլքեցին ողջ օրվա ընթացքում :Ժպիտներով և բարձր տրամադրությամբ հետ վերադարձանք մեր ուխտից:

Հ.Գ. Ուխտերս ի կատար,երեխեք ջան… 

                                                                                     Էլզա Գինեցյան

Ավանդույթները շարունակվում են .«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»


Սեպտեմբերի 20-ին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի ջանքերով կայացավ մեզնից անբաժան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը` կազմակերպված առաջին կուրսեցիների համար:Ու այս անգամ խաղին մասնակցում էին 7 թիմեր` «Միջազգային տնտեսական հարաբերություններ» և «Ֆինանսներ» բաժինները երկու թիմերով, «Հաշվապահական հաշվառմում» և «Կոմերցիա» բաժինները մեկական թիմով, ինչպես նաև հյուրի կարգավիճակով խաղացող ՀՊՏՀ ԳՄ հենակետային վարժարանը ներկայացնող «Ֆորտունա» թիմը: Ինտելեկտուալ մրցապայքարին չմասնակցեց միայն «Կառավարում» բաժնի թիմը:

Խաղը կազմված էր 2 շատ լարված խաղափուլերից, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում հնչեց 12 հարց: Կազմակերպիչները ամեն ինչ արել էին խաղն առավելագույնս լավ կազմակերպելու համար, իսկ մասնակից թիմերի ոգևորությունն ու հաղթանակի ձգտումը պայքարն ավելի հետաքրքիր ու անզիջում դարձրին:
Չնայած թիմերի մոտ կար առաջին կուրսեցիներին բնորոշ որոշակի անկազմակերպ վիճակ, բայց դրա հետ մեկտեղ նրանք խաղին նայելում էին որպես միջկուրսային մրցակցության առաջին «հնարավորություն» ու պայքարում իրենց նույնիսկ մեկ միավորի համար, ինչը բավականին ողջունելի է smile
Ինչևէ, խաղի լավագույն երեք թիմեր ճանաչվեցին Ֆինանսներ 1, ֆինանսներ 2 և կոմերցիա թիմերը զբաղեցնելով համապատասխանաբար I, II, III տեղերը: ՀՊՏՀ ԳՄ տնօրեն Ս. Դավոյանի կողմից հաղթած թիմերին որպես մրցանակ շնորհվեցին մասնագիտական գրքեր`իր իսկ մակագրությամբ, որոնք հետագայում կօգնեն նրանց ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու գործում: Իսկ ՀՊՏՀ ԳՄ հենակետային վարժարանի թիմը ցուցաբերած փայլուն արդյունքի համար ՀՊՏՀ ԳՄ ուսանողական խորհրդի կողմից ստացավ խարախուսական նվեր:
Եվս մեկ մրցանակ շնորհվեց խաղի դատավորների կողմից: «Խաղի լավագույն խաղացող» ճանաչվեց Գրիշա Հովսեփյանը` ֆինանսներ 1 թիմից, ով իր մեծ ներդրումն ունեցավ թիմի` հաղթանակի հասնելու գործում:
Դե ինչ…շնորհավորում ենք հաղթող թիմերին, մասնավորապես Ֆինանսներ 1-ին, իսկ բոլոր մասնակիցներին ցանկանում ենք հաջողություններ ու նորանոր հաղթանակներ: Միշտ ձգտեք ավելիին… smile


Հասմիկ Հակոբյան

 

 

 

Մեր օրը


ИзображениеԻնչ-որ չարաճճի , խենթ  բան այս անգամ էլ անցավ  ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հարյուրավոր սպասող սրտերի կողքով…. Այս անգամ էլ փոթորկեց լիքը երիտասարդ հոգիներ , այս անգամ էլ բոլորին տարավ իր հետևից , տարավ լսարաններ… Զանգն էր….

Ու էլի սեպտամբեր … Լիքը  ցնծացող դեմքերի կողքին նաև դժգոհներ, բայց ինչ-որ բան , այնուամենայնիվ , բոլորիս կապում է իրար… Նոր ուսումնական տարի , որը իր հետ բերել է նոր դեմքեր  , նոր մտքեր  ,նոր զգացողություն,  բայց մեր հինն էլ չի կորել , դարձել է ավելի ձգող , ավելի համով  …Մերն է..

Ու ինչպես միշտ մենք` ուխականներս , շնորհավորում ենք բոլորիս այսքան սպասված նոր ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ , մաղթում ենք բարի երթ ու “խելքից դուրս” հաջողություններ … Թող այս ուսումնական տարին լինի ամենահիշվողն ու ամենատպավորիչը , ամենախելառն ու ամենափայլունը … Իսկ մեր  անթիվ  առաջին կուրսեցիներին  ցանկանանք  անսպառ ուժ ու եռանդ , որովհետև ուսանող լինելը այնքան էլ հեշտ բան չէ 😀 Ու հիշեք Ուխը միշտ ձեզ հետ է… Շնորհավոր….