Բանավեճի մրցույթն ավարտվեց


               <<Ազատությունը կոփվում է այլախոհության, քննարկման ու ԲԱՆԱՎԵՃԻ  զնդանում>>

Համբերդ Համփրի

2222Մոտ մի ամբողջ ամիս բանավեճային եռուզեռի մեջ էր ՀՊՏՀ ԳՄ- ն:  Բանավեճի մրցաշարին մասնակցում էին իրենց ավագ ընկերների շնորհիվ շատ կարճ ժամանակում բանավեճի հմտություններ ձեռք բերած առաջին կուրսեցիներիների 5 թիմ   և ուսխորհրդի թիմը: Կիսաեզրափակչին մասնակցեցին Կոմերցիա 1, Հաշվապահական Հաշվառում 1, Ֆինանսներ 1 թիմերը  և ուսխորհրդի հավաքական թիմը : Կիսաեզրափակչի արդյունքում  եզրափակիչ փուլ դուրս եկան ուսխորհրդի  ու  Ֆինանսներ 1 թիմերը: Իսկ երրորդ տեղը միավորների  առավելությամբ զբաղեցրեց Հաշվապահական հաշվառում 1 թիմը:

Ապրիլի 4- ին տեղի ունեցավ եզրափակիչ փուլը: Բանավիճում էին <<ՀՀ- ում հակաճգնաժամային քաղաքականությունն արդարացված է>> թեմայով, Ֆինանսներ 1 թիմը կողմ, ուսխորհրդի թիմը` դեմ դիրքորոշմամբ: Հետաքրքիր ու ինտրիգներով լի բանավեճի արդյունքում հաշվի մեջ առաջ անցավ  ուսխորհրդի թիմը:

Շնորհավորում ենք 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերին , ինչպես նաև մրցույթային մասից դուրս մնացած թիմերին ձեռք բերած գիտելիքների և բանավիճելու արվեստին տիրապետելու կապակցությամբ: 🙂

Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և դատավորներին մեզ տրամադրած ժամանակի համար:

Հ. Գ. Հատուկ շնորհակալություն 1- ին կուրսեցիների կողմից մեր 3- րդ կուրսեցի ընկերներին մեզ բանավիճել սովորեցնելու և օգնելուն միշտ պատրաստակամ լինելու համար: 🙂

Рубрика: Без рубрики

Բանավեճի մրցույթն ավարտվեց: Один комментарий

Оставьте комментарий