ՔԻՉ ՄԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ


Դասախոսի ջերմ վերաբերմունքը շատերիս համար կարելի է անակնկալ համարել:Անհասկանալի անտարբերությունը հանգեցնում է տհաճ իրավիճակների:
Շատ հաճախ նայում ես դասախոսի սառը հայացքին  և զգում,որ այդ ամենը քո պատկերացրած ջերմ ուսանողական կյանքը չէ:Հաճախ ինքդ քեզ հարցնում ես` ինչու՞:
Շատ դասախոսների չի հետաքրքրում,թե ինչ լսարանի հետ նա գործ ունի,ուստի նա անտարբերություն է ներշնչում,անիմաստ է դառնում որևէ  հարգանքի մասին խոսելը:
Ուսանողը առանց պատկերացնելու, թե  ով է  իր դասախոսը`որպես դասավանդող և որպես մարդ,կարող է հարգել նրան,սակայն արժանանալով նման վերաբերմունքի,կարող է նաև խորը հիասթափություն ապրել` արհամարելով իր իսկ սկզբունքները:
Վերը նկարագրվածը  ուսանող-դասախոս  հարաբերությունների իրական դրսևորումն է համալսարանում: Չնայած դրան` կարող ենք շեշտել,որ կան դասախոսներ և հետևաբար նաև ուսանողներ,որոնց հարաբերությունների հիմքում փոխադարձ հարգանքն է ընկած,նրանցից յուրաքանչյուրը գնահատում է դիմացինի մարդկային արժանապատվությունն ու աշխատանքը: Խոսքը այնպիսի դասախոսների մասին է,որոնց աչքերի մեջ ուսանողը հարազատ ինչ-որ անկյուն ունի:
Հաճելի է,երբ դասախոսը ուղղակիորեն փորձում է աջակցել քեզ,թեկուզ նրանով,  որ  դու  հասկանաս  ներկայացված  նյութը, հաճելի  է, երբ  ինչ-որ  մեկը  եռանդուն  ջանասիրությամբ  աշխատում  է  անել   ամեն  ինչ,  որ  դու  քեզ ՙպաշտպանված՚  զգաս: Ակամա  փորձում  ես  ինքդ  լինես  այնպիսին,ինչպես  շրջապատն  է  քո  հանդեպ:
Իմ  կարծիքով,  բոլորիս  համար  դասախոսը  վերջիվերջո  մարդ  է, ինչպես  ուսանողը, իսկ  յուրաքանչյուր  մարդ  տարբերվում  է  մյուսից,  թեկուզ  իր  բնավորությամբ: Յուրաքնչյուր  մարդ  ճիշտ  է յուրովի:
Հիշենք,  որ  մարդն  անթերի  չէ,  եկեք  հասկանանք  միմյանց,  փոխադարձ  հարգենք : Չէ՞  որ   յուրաքնչյուր  մարդ  կատարյալ  է  հենց  իր  թերություններով:

Տաթև Մովսիսյան

Ուսանողությունը բարդույթավորված է…


Հետախուզություն ուսանողության շրջանում, նպատակն է բացահայտել ուսանողության բարդույթները: Ինչպես գիտենք, ուսանողական կյանքի կարեվորագույն մասն է կազմում  նաեվ  մասնակցությունը ուսանողական միջոցառումներին: Պարզվում է հակառակը, մեր ուսանողները բարդույթավորված են:
Ակնհայտ է, որ մեզանից շատերը տաղանդավոր են` լավ ասմունքում են, երգում ու պարում, բայց միջոցառումներին մասնակցելու հարցում լսվում են ՙոչ՚-եր, ՙամոթ է՚, ՙերեխա չենք՚-եր եվ նմանօրինակ մի շարք արտահայտություններ: Արդյունքում հրաժարվում են նաեվ  նրանք, ովքեր մեծ հաճույքով պատրաստ էին հանդես գալ բեմում` վախենալով ընկերների կողմից ծաղրի առարկա դառնալ:
Հարգելի՛ ուսանողներ, մի՛ շտապեք  չափից վաղ մեծանալ, ՙերեխա լինել՚-ն այնքան էլ վատ չէ, ՙամոթ՚-ը սեփական ոճ չունենալն է, իսկ ծաղրում են նրանք, ովքեր նախանձում են:
Ես պարզապես կասեի. ՙՄի՛ լսեք նման շրջապատին՚: Մեր մեծերից շատերը գնահատվել են հետմահու, բայց դա նրանց չի խանգարել կենդանության օրոք հույսով ու հավատքով նվիրվել իրենց գործին: Պարզապես սովորեք լսել ձեր սրտի ձայնը: Չէ՞ որ ի վերջո մարդկային ամբողջ իմաստությունը պահպանված է երկու բառերի մեջ` հուսալ եվ սպասել: Աշխատեք սկզբնականում բացահայտել ձեզ այն միջավայրում, որտեղ դուք ձեզ ավելի ազատ եք զգում եվ կարողանում եք անկաշկանդ կարծիք արտահայտել:
Իսկ եթե չեք կարողանում գտնել այդպիսի միջավայր, դիմե՛ք ուսանողական խորհրդին եվ շատերը պատրաստ կլինեն լսել ու աջակցել ձեզ:
Տաթև Մովսիսյան