Համառ է տիրակալն այս տարվա


Ու թե լավագույն նորը մոռացված հինն է, մեր նորը լավագույնն է անմոռաց հնի շնորհիվ:
Ու թե տարին պետք է սկսել նոր մաքուր էջից, մենք ուղղակի կբացենք հաջորդ էջն ու կշարունակենք:
Ու թե վատ օրերը պետք է թողնել նախորդ տարում ու նորը ժպիտով դիմավորել, մենք ամենաուրախը կդիմավորենք 2015-ը, սակայն ընդմիշտ կրելով մեր հիշողության ծալերում վատ օրերը, չէ որ այդ օրերում մնացին մեր ընկերները…

Ու 2014-ը շունչը փչում է արդեն:

Ամանորը մի տեսակ նման չէ ինքն իրեն առանց ձյան:

SNOW
WANTED!!!

Happy-New-Year-2015-With-Cute-Cartoon-Kids
Ու դուրս կգանք մի-մի փաթիլ ձյուն գտնելու: Ու գտածոն իրար փոխանցելով մի մեեեծ ձնագնդի կստանանք: Մեջը կպահենք մեր ամենանվիրական երազանքներն ու կխփենք ուղիղ նշանակակետին:
Ու թող եկող տարում Արև լինի միշտ, որ հալչի երազանքիդ ձնագունդն, ու երազանքներդ, ազատություն ստացած, թև առնեն ու գնան իրականանալու: Ու դու ուղիղ 365 օր հետո այս ժամին շնորհակալ լինես գառնուկին, որ քեզ այդքան ցանկալի տարի բերեց:
Ու թող սեր լինի ամենուր, որ ներսից էլ Արևն այրի:
Ու թող չհատվող բևեռները բախվեն այս տարի ու հրավառություն լինի, որ համոզվես, որ անկարելի ոչինչ չկա. տարվա տիրակալն է համառ այս տարի: Ու կամակոր այծերի թե ճամփիդ դժվարություն հանդիպի, հանգիստ! Այլընտրանք միշտ էլ կա, թե չկա էլ, հիշի՛ր, որ համառ է տիրակալն այս տարվա 😉