Բարի երթ


Изображение

Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից:
Լաո Ցզի

ՀՊՏՀ ԳՄ մասնաշենքի պատուհաններից այն կողմ երեկ` 14.07.2013թ.-ին, սև ու կարմիր քամի էր: Շուրջ երկու հարյուր արդեն նախկին ուսանողներ հավաքվել էին ստանալու իրենց կյանքի ամենակարևոր մի քանի տարիների աշխատանքի գույնով ներկված փաստաթղթերը:

Մեր երիտասարդ բուհի պատմության մեջ առաջին անգամ շրջանավարտների համար կարմիր ու սև հանդերձանք էր պատվիրվել, համապատասխանաբար բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների համար, որոնց մի մասն, ի դեպ, կամավորական սկզբունքներով պատրաստել էին մի քանի տաղանդավոր ուսանողուհիներ: Միջոցառմանը ներկա էր բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը տնօրեն Ս.Դավոյանի գլխավորությամբ, ովքեր իրենց շնորհավորական խոսքը հղեցին շրջանավարտներին ու հանձնեցին դիպլոմները, որոնց մեջ այնքան մեծ եռանդ ու գիտելիքներ էին ներդրել: Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց, և կարմիր ու սև անձրև տեղաց. բոլոր գլխարկները մի վայրկյան սառեցին օդի մեջ, որը երջանկության գոռում գոչյուններով ուղեկցվեց : 

Այնուհետև սկսվեց միջոցառման մյուս մասը` տոնական խնջույք` բազմաթիվ հետաքրքիր խաղերով , երգ ու պարով և նաև ուրախության ու արդեն կարոտի արցունքներով:

ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական խորհուրդը ի սրտե շնորհավորում է մեր բուհի բոլոր շրջանավարտներին ու ցանկանում նորանոր ձեռքբերումներ, թող մեծ կյանք ներխուժելու ձեր այս առաջին ու երևի ամենակարևոր քայլը մնա ամենադժվարը մնացած հազար մղոնն անցնելու ժամանակ, թող որ ձեր վաստակած գիտելիքների պաշարը բավականացնի ձեր երազանքներին հասնելու ճանապարհին: Եղե՛ք միշտ հաջողակ ու հիշե՛ք`
Լավ մասնագետ չլինել կարող եք, բայց ԼԱՎ ՄԱՐԴ լինել պարտավոր եք 
Առաջ …