JOXLife-ը 1 տարեկան է


Հոկտեմբերի 31: Մեկ տարի առաջ հենց այս նույն օրն էր, երբ այս բլոգում հանգրվանեց մեր առաջին գրառումը և սրանով սկիզբը դրվեց մի գործի, որն մինչև այսօր արտացոլում է մեր ժողեցիներիս, մասնավորապես` ուխ-ականներիս անցած ուսանողական օրերը: Այս բլոգի շնորհիվ կարողացանք մեկ տարի շարունակ շատերին հասանելի ու իրազեկ դարձնել այն ամենը ինչը որ կատարվում է ՀՊՏՀ ԳՄ-ում, և ոչ միայն այստեղ: Կարողացանք մեր թարմ լուրերով և հետաքրքիր իրադարձություններով գրավել բազմաթիվ այցելուների ուշադրությունը:

Այսօր հետևելով մեր բլոգի և հասարակության հետ եղած կապերին կարող ենք վստահորեն նշել, որ երբևէ ուշադրության պակաս չենք ունեցել, ինչպես նաև չենք ունեցել ոչ մի արտառոց դեպքեր` կապված բլոգի հեղինակության և համբավի հետ:

Եվ խոսելով բլոգի արդեն իսկ մեկ տարվա գործունեությունից, այժմ կներկայացնենք որոշակի տվյալներ` կապված ինչպես բլոգի այցելուների, այնպես էլ նրանց ուշադրության կենտրոնում գտնվող գրառումների մասին: Եվ այսպես` 31.10.2009թ.-ից մինչև 31.10.2010թ.-ը վիճակագրական  տվյալներով Читать далее

ՋԱՆ ԳՅՈՒՄՐԻ ՋԱՆ………..


Գյումրու օրն էս անգամ էլ անմոռաց էր ուխականների համար: Սակայն դրան անցնելուց առաջ կցանկանայի շնորհավորել բոլոր Գյումրեցիներն տոնի կապակցությամբ: Գյումրին թերևս միակ քաղաքն է մնացել Հայաստանում, որտեղ ավանդապաշտությունը դեռ կա, և բավականին շատ… տեղ – տեղ դա լավ է, շատ դեպքերում  էլ` վատ… բայց վատ է, թե լավ, միևնույն է, մերն է, մեր սիրելի քաղաքն է, մեր ծննդավայրն է, որտեղ անցկացրել ենք մեր մանկության և պատանեկության տարիները, մեր մեծերից լսել հետաքրքիր պատմություններ` կապված Գյումրու ավանդույթների և ճանաչված Գյումրեցինեի հետ… հասկացել էնք` ինչ է նշանակում Գյումրեցու հյուրասիրությունը և բացահայտել, թե ինչու ՀԱՅՐաքաղաքցիներուն ու ՄԱՅՐաքաղաքցիներին էնքան էլ “իրար հետ չունեն”… 🙂
Գյումրին մի մեծ շտեմարան է, որտեղ կարող ես գտնել ամենատարբեր և հետաքրքիր անձնավորությունների, հանդիպել զավեշտալի և տարօրինակ իրավիճակների, հուսադրվել կամ հիասթափվել, ծիծաղել կամ լաց լինել… մի խոսքով այստեղ ամեն ինչ կա… 🙂 միայն թե քաղաքս շեն ու առանց աչք ծակող խնդիրների տեսնելու ցանկությունը շատ մեծ է…
Գյումրու օրվան նվիրված տեղի ունեցավ շքերթ, որն իր ավարտը կնքեց հենց այն պահին, երբ բոլորով հասանք քաղաքապետարանի “ՆՈՐԱԲԱՑ” շենքի մոտ: 🙂
ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՔԵՂ ԾՐԱԳԻՐ, որին մասնակցելու առիթն իհարկե ուխականները բաց թողնելու իրավունք չունեին… 🙂 Համերգը տևեց մինչ ուշ գիշեր և ավարտվեց տոնական հրավառությամբ, իսկ մինչ ավարտը ՊԱՐՈՒՄ ԷԻՆ ԲՈԼՈՐԸԸԸ… 🙂  կամ ավելի ճիշտ` ՊԱՐՈՒՄ ԷԻՆ ԺՈՂԻ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸԸԸ… 🙂 համաձայնեք զավեշտալի է, երբ քաղաքի օրվան նվիրված համերգային ծրագրի ժամանակ ներկայացվող երգչի կամ երգչուհու անունը լսելիս հանկարծ լսվում է ԺՈՂ վանկարկումը… )  դե մենք ուրիշ ենք ելի, հո էդ էմպես չի ասված… պարեցինք չտեսների նման!!!!!!! իսկ տուն գալուն պես մի քանի ժամ տառապում էինք բազմապիսի և բազմազան ցավերով: 🙂
Բայց չնայած էդ ամենին հիանալի երեկո էր, ուղղակի չտեսնված: Ամեն ինչ հոյակապ էր, ու ամենակարևորը` բոլոր ընկերները տեղում էին, իսկ ընկերովի նույնիսկ մահն է հարասանիք…
Ինչևէ… ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԳՅՈՒՄՐԻ!!!!!!

Մեր համալսարանն 80 տարեկան է…


Հոկտեմբրի 21-ին լրացավ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի 80-ամյակը: 80 տարի շարունակ մեր համալսարանի ուժերով կրթվում և դաստիարակվում են ապագա տնտեսագետներ, որոնց ուսերին էլ դրվել, և մինչ օրս էլ դրվում է պետության ապագան առավել պայծառ և կայուն ձևավորելու դժվարին առաքելությունը: 80 տարի շարունակ համալսարանը տվել է բազմաթիվ գիտությունների թեկնածուներ, դոկտոր – պրոֆեսորներ և իրենց ընտրած բնագավառում աշխատող բազմաթիվ բանիմաց մասնագետներ: Իսկ 1997թ.-ին բուհն իր մասնաճյուղը բացեց նաև մեզ մոտ` Գյումրիում:
Հոկտեմբերի 21… Երևան… այս օրը Օպերայի շքեղ դահլիճում մեծ հանդիսությամբ նշվեց բուհի 80-ամյակը: Ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան անձինք, պաշտոնյաներ, ովքեր եկել էին համալսարանի մեծարման երեկոյին ներկա գտնվելու: Երեկոն անցավ հրաշալի: ՀՊՏՀ ԳՄ-ն ներկայացնում էին պրեֆեսորադասախոսական անձնակազմը և իհարկե համալսարանի ուսխորհրդի անդամները, այսինքն մենք` ուխականներս… 🙂 Երեկոյին մոտ հասնելով Երևան և բավականին դժվարություններ անցնելով` կապված Օպերայի դահլիճ մտնելու և մի կերպ ԿԱՆԳՆԵԼՈՒ տեղ գտնելու հետ, մենք վերջիվերջո կարողացանք ներկա գտնվել մեծարման երեկոյին… թերևս դա միակ տեղն էր, որտեղ ԱՄԵՆՈՒՐ ԺՈՂ ԷՐ… 🙂

Իսկ մենք տոնը շարունակեցինք նաև միջոցառումից հետո, ինչպես Երևանի փողոցներում, այնպես էլ հետդարձի ճանապարհին 🙂 Այդպես էլ ավարտվեց ևս մեկ ուխական հետաքրքիր “ճանապարհորդություն”… 🙂

P.S. Եվս մեկ անգամ շնորhավորում ենք բոլոր ԺՈՂցիներին մեր ՄԱՅՐ բուհի 80-ամյակի կապակցությամբ:

Ինտելեկտուալ առաջնություն 1-ինների և ապագա 1-ինների համար


Հոկտեմբերի 13-ին, մեր համալսարանում կազմակերպվեց ինտելեկտուալ առաջնություն, որին մասնակցում էին համալսարանի 1-ին կուրսեցիները և ՀՊՏՀ ԳՄ հենակետային վարժարանի թիմը: Չափազանց կարևոր է նոր սերնդի ակտիվ մասնակցային դերը համալսարանում և ուսխորհրդի աշխատանքներում, ուստի կազմակերպված առաջնությունը նաև կհանդիսանար յուրօրինակ խթան հետագա աշխատանքներին առավել ակտիվ մասնակցելու համար:
Եվ այսպես, “Ինչ որտեղ երբ” ինտելեկտուալ խաղի առաջնությանը մասնակցեցին ՀՊՏՀ ԳՄ 1-ին կուրսեցինեը` թիմերը ներկայացնելով ըստ բաժինների: Իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ՀՊՏԳ ՀՄ Հենակետային վարժարանի թիմը, որը և հետագայում պետք է ստանձներ հաղթողի կոչումը:
Ընդհանուր խաղային մթնոլորտը բավականին ոգևորող էր, քանզի կար թիմային ոգի, հավատ սեփական ուժերին և իհարկե հաղթելու մեծ ցանկություն: Դրա հետ մեկտեղ, մասնակիցների մոտ նկատվում էր կարգապահության և կազմակերպվածության պակաս, ինչը շատ բնական էր առաջին կուրսեցիների համար: Այնուամենայնիվ հաղթողը մեկն է, և այս անգամ հաղթանակի բերկրանքը վայելեցին մեր ապագա տնտեսագետները, նրանք, ովքեր 2012 – 2013 ուստարում կդառնան ՀՊՏՀ ԳՄ 1-ին կուրսեցիներ` ՀՊՏՀ ԳՄ Հենակետային վարժարանի թիմը: Երկրորդ տեղը գրավեց Ֆինանսներ բաժնի թիմը, իսկ  3-րդ պատվավոր հորիզոնականը գրավեց Կառավարում  բաժնի թիմը:
Դե ինչ, մաղթենք մեր ինտելեկտուալ ուսանողներին հետագա առավել մեծ հաղթանակներ և ինքնակատարելագործում ոչ միայն ինտելեկտուալ բնագավառում, այլև ուսման մեջ և իհարկե, կյանքում:

Առաջնության լուսանկարները կարող եք դիտել այստեղ:

ՈՒԽ-ի արխիվում


Թե ինչու որոշեցինք այսօր փորփրել ՈՒԽ-ի արխիվը, այդպես էլ չհասկացա, բայց որ դա մեզ շատ հետաքրքիր անակնկալներ պարգևեց, դա հաստատ: Հետաքրքիր էր, թե ինչ է եղել ասենք 7 կամ 10 տարի առաջ: Շատ հետաքրքիր էր նաև ինտելեկտուալ խաղում մեր այժմյան դասախոսների «անտաղանդ» պատասխանները: Բայց ավելի հաճելի նյութեր էլ գտանք: Այսպիսով.


Ուխական կյանքի հետ կապված, բայց նաև մի լրիվ այլ, հարուստ ու զվարճալի աշխարհ, որը ցավոք անհասանելի մնաց մեզ համար: Համենայն դեպս Читать далее