Բանավեճի ներբուհական առաջնություն ՀՊՏՀ ԳՄ-ում


Ավանդույթ ձևավորելը համարձակ ձեռնարկ է, իսկ ահա ավանդույթը շարունակելը` մեծ պատասխանատվություն…

ՀՊՏՀ ԳՄ-ում մարտի 20-ից կրկին մեկնարկեց ավանդական դարձած ներբուհական «Բանավեճ» մրցույթը: Բուհի տարբեր կուրսեր ներկայացնող թիմերը, որոնք այս անգամ 6-ն են, կրկին բանավիճելու են տնտեսագիտական թեմաների շուրջ,իսկ ժյուրիի կազմը, ինչպես միշտ, ներկայացնում են բուհի դասախոսները: Առաջնության ընթացքում մասնակից թիմերը շրջանաձև մրցակարգով երկուական խաղեր կանցկացնեն միմյանց հետ` հանդես գալով կողմ և դեմ դիրքորոշումներով: Այդ խաղերի արդյունքում ամենաշատ միավորներ հավաքած երկու թիմերն էլ կհանդիպեն եզրափակիչում: Բայց ի տարբերություն նախորդ մրցույթների, այս անգամ  հաղթող թիմի համար բուհի ռեկտոր պրն Ս. Դավոյանի կողմից նախատեսվում է անակնկալ մրցանակ, ինչը ավելի է թեժացնում պայքարը:

Առաջնությունն արդեն ընթացքի մեջ է, վերջին չորս օրերի ընթացքում  հասցրել ենք անցկացնել երեք բավականին հետաքրքիր ու արդյունավետ խաղ և կասկած չկա , որ մյուս խաղերը նույնպես կլինեն այդպիսին: Դե ինչ, մեզ մնում է ևս մեկ անգամ հաջողություն մաղթել մրցող  թիմերին և ցանկանալ անկոտրում կամք ու առողջ բանավեճ … 🙂

ՀՊՏՀ ԳՄ-ում մեկնարկեց «Մենեջմենթի զարգացման 7 օրյա ծրագիրը»


Այսօր ՀՊՏՀ ԳՄ-ում կայացավ “Մենեջմենթի զարգացման 7 օրյա ծրագրի” առաջին դասընթացը: Ծրագիրը կազմակերպվել էր ՈւԽ-ի և ՆՄՆՍ ՀԿ-ի կողմից և նախատեսված էր բուհի ողջ ուսանողության համար: Այն ներառում է 7 դասընթացներ, որոնք միտված են ոչ ֆորմալ կրթությանը հատուկ մեթոդներով մասնակիցների մոտ զարգացնելու կառավարման հմտություններ: Դասընթացները վարում է ոլորտի մասնագետ, ՆՄՆՍ ՀԿ նախագահ Արտեմ Շահբազյանը: Դասընթացները շատերի մոտ մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Ավելի քան 30 ուսանողներ էին մասնակցում քննարկումներին և փորձում էին որքան հնարավոր է շատ ինֆորմացիա քաղել:

Առաջին օրվա ընթացքում քննարկվեց պրոֆեսիոնալ զարգացման պլանը, որն իր մեջ ներառում էր նաև անձնային զարգացման պլանը:  Այս դասընթացի ընթացքում ուսանողներին պարզ դարձան մի շարք հարցեր, մասնավորապես` թե ինչ է իրենից ներկայացնում ինքնագնահատումը և ինքնավերլուծությունը, նպատակադրումը, սեփական հավատալիքները, առաջնորդությունները և կարիերայի պլանավորումը, որոշում կայացնելու արվեստը, իրատեսությունը, աջակիցների ներգրավումը, ծրագրի սկիզբն ու ավարտը, վերջնական արդյունքը, վերանայումը և վերաիմաստավորումը: Այսինքն` պարզ է դառնում այն հիմնական 10 քայլերը, որոնք անհրաժեշտ էին Պրոֆեսիոնալ զարգացման պլանն արդյունավետ կազմակերպելու համար:

Դասընթացի ավարտից մի քանի րոպե առաջ ուսանողների կողմից մի շարք առաջարկություններ արվեցին,  որոնք ուսանողների կարծիքով հետաքրքիր կդարձնեին դասընթացները: Մի խոսքով դասընթացն անցավ շատ ուրախ ու տրամադրող միջավայրում: Համոզված ենք` բոլորն անհամբերությամբ սպասում են հաջորդ դասընթացներին:

Սպորտասեր ուխ-ականները


Մայիսի 24-ին  ՈւԽ-ականները կյանքի կոչեցին իրենց հերթական նախաձեռնությունը` սպորտլանդիան: Խաղը կազմակերպվել էր  ՈւԽ-ի ջանքերով` Ռազմիկ Միսակյանի և Քնարիկ Խանոյանի գլխավորությամբ: Այն անցկացվեց Գյումրու թիվ 30 դպրոցի մարզադահլիճում: Խաղին մասնակցում էին 6 թիմեր, որոնցից 4-ը մեր համալսարանի սպորտասեր ուսանողներն էին:  Հիմնականում մրցում էին առաջին կուրսեցիները, սակայն ավագ սերնդի ցանկությունն ու ոգևորվածությունն այնքան մեծ էր, որ նրանք ևս չկարողացան  անտարբեր մնալ, և մի քանիսը հանդես եկան  իրենց ակտիվ մասնակցությամբ: Մյուս երկու թիմերը ներկայացնում էին ՀՊՏՀ ԳՄ-ի Հենակետային վարժարանի և Գյումրու թիվ 30 դպրոցի սաները:
Սպորտլանդիան իր մեջ ներառում էր շատ հետաքրքիր խաղեր: Բոլոր խաղերն  էլ լի էին ադրենալինով: Եվ հանդիսատեսը, և մասնակիցները  շատ ոգևորված էին: Խաղացողների մարտական և հաղթական տրամադրվածությանը գումարվում էր սպորտասեր ու ակտիվ հանդիսականների ոգևորվածությունը:
Երկու օր անընդմեջ անցկացված խաղերից հետո եզրափակիչ փուլ դուրս եկան ՀՊՏՀ ԳՄ-ի ՄՏՀ I-ին ու

 Գյումրու թիվ 30 դպրոցի թիմերը:  Հետաքրքիր ու զվարճալի դեպքերով լի խաղից հետո պարզ դարձավ հաղթող թիմի անունը` Գյումրու թիվ 30 դպրոց: Շնորհավորելով  ապագա ուսանողներին  մաղթում ենք նրանց  սպորտային նորանոր ձեռքբերումներ:
Սա ուխ-ականներիս համար ևս մեկ առիթ էր  լիցքաթափվելու, մի լավ մարզվելու և ի վերջո իրականացնելու  ևս մեկ հետաքրքիր ու ակտիվ նախագիծ:
 Ամռան գալստյանն ընդառաջ ակտիվորեն շարժվենք դեպի նոր նախագծերի իրականացմանը:

Էլզա Գինեցյան

Ուխտագնացություն դեպի Սուրբ Հովհաննես մատուռ


Մայիսի 21-ին ՈՒԽ-ականներս նպատակադրվեցինք գնալ ուխտի դեպի Սուրբ Հովհաննես մատուռ: Առավոտյան սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցելով ժամերգությանը` շարժվեցինք դեպի Սուրբ Հովհաննես: Տրամադրվածությունը շատ դրական էր, և բոլորը ցանկանում էին վայրկյան առաջ հասնել տեղ: Ամեն մեկն իր մեջ ուներ իր ուխտը, իր խնդրանքը` սուրբ Հովհաննեսի բարեխոսությամբ հասցնելու Աստծուն:

Նույնիսկ  եղանակային  վատ պայմանները մեզ չխանգարեցին բարձրանալու սարն ի վեր: Աղջիկ, թե տղա նպատակադրված “մագլցում” էր սարը: Մատուռը գտնվում էր լեռան բարձունքին, ու հասնելու համար հաղթահարեցինք երկու մեծ սարեր: Իսկ այդ ընթացքում անձրևը անընդհատ ուժեղանում էր, վերջում էլ նաև քամին միացավ… մի խոսքով ամեն ինչ շատ դժվար էր…սակայն կյանքում միշտ էլ այդպես է,որ լավ բանի երբեք հեշտությամբ չես հասնում: Читать далее

JOXLife-ը 1 տարեկան է


Հոկտեմբերի 31: Մեկ տարի առաջ հենց այս նույն օրն էր, երբ այս բլոգում հանգրվանեց մեր առաջին գրառումը և սրանով սկիզբը դրվեց մի գործի, որն մինչև այսօր արտացոլում է մեր ժողեցիներիս, մասնավորապես` ուխ-ականներիս անցած ուսանողական օրերը: Այս բլոգի շնորհիվ կարողացանք մեկ տարի շարունակ շատերին հասանելի ու իրազեկ դարձնել այն ամենը ինչը որ կատարվում է ՀՊՏՀ ԳՄ-ում, և ոչ միայն այստեղ: Կարողացանք մեր թարմ լուրերով և հետաքրքիր իրադարձություններով գրավել բազմաթիվ այցելուների ուշադրությունը:

Այսօր հետևելով մեր բլոգի և հասարակության հետ եղած կապերին կարող ենք վստահորեն նշել, որ երբևէ ուշադրության պակաս չենք ունեցել, ինչպես նաև չենք ունեցել ոչ մի արտառոց դեպքեր` կապված բլոգի հեղինակության և համբավի հետ:

Եվ խոսելով բլոգի արդեն իսկ մեկ տարվա գործունեությունից, այժմ կներկայացնենք որոշակի տվյալներ` կապված ինչպես բլոգի այցելուների, այնպես էլ նրանց ուշադրության կենտրոնում գտնվող գրառումների մասին: Եվ այսպես` 31.10.2009թ.-ից մինչև 31.10.2010թ.-ը վիճակագրական  տվյալներով Читать далее

Ինտելեկտուալ առաջնություն 1-ինների և ապագա 1-ինների համար


Հոկտեմբերի 13-ին, մեր համալսարանում կազմակերպվեց ինտելեկտուալ առաջնություն, որին մասնակցում էին համալսարանի 1-ին կուրսեցիները և ՀՊՏՀ ԳՄ հենակետային վարժարանի թիմը: Չափազանց կարևոր է նոր սերնդի ակտիվ մասնակցային դերը համալսարանում և ուսխորհրդի աշխատանքներում, ուստի կազմակերպված առաջնությունը նաև կհանդիսանար յուրօրինակ խթան հետագա աշխատանքներին առավել ակտիվ մասնակցելու համար:
Եվ այսպես, “Ինչ որտեղ երբ” ինտելեկտուալ խաղի առաջնությանը մասնակցեցին ՀՊՏՀ ԳՄ 1-ին կուրսեցինեը` թիմերը ներկայացնելով ըստ բաժինների: Իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ՀՊՏԳ ՀՄ Հենակետային վարժարանի թիմը, որը և հետագայում պետք է ստանձներ հաղթողի կոչումը:
Ընդհանուր խաղային մթնոլորտը բավականին ոգևորող էր, քանզի կար թիմային ոգի, հավատ սեփական ուժերին և իհարկե հաղթելու մեծ ցանկություն: Դրա հետ մեկտեղ, մասնակիցների մոտ նկատվում էր կարգապահության և կազմակերպվածության պակաս, ինչը շատ բնական էր առաջին կուրսեցիների համար: Այնուամենայնիվ հաղթողը մեկն է, և այս անգամ հաղթանակի բերկրանքը վայելեցին մեր ապագա տնտեսագետները, նրանք, ովքեր 2012 – 2013 ուստարում կդառնան ՀՊՏՀ ԳՄ 1-ին կուրսեցիներ` ՀՊՏՀ ԳՄ Հենակետային վարժարանի թիմը: Երկրորդ տեղը գրավեց Ֆինանսներ բաժնի թիմը, իսկ  3-րդ պատվավոր հորիզոնականը գրավեց Կառավարում  բաժնի թիմը:
Դե ինչ, մաղթենք մեր ինտելեկտուալ ուսանողներին հետագա առավել մեծ հաղթանակներ և ինքնակատարելագործում ոչ միայն ինտելեկտուալ բնագավառում, այլև ուսման մեջ և իհարկե, կյանքում:

Առաջնության լուսանկարները կարող եք դիտել այստեղ:

ՈւԽ-ականները վայելում են իրենց վաստակած հանգիստը


2009-2010 ուս. տարին  ՀՊՏՀ ԳՄ-ի համար նշանավորվեց մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով, և այդ ամենի մեջ ՈՒԽ-ը ունեցել է իր մեծ ներդրումը:  Երկարատև աշխատանքներց հետո ՈՒԽ-ը որոշեց իրեն վաստակած հանգիստը անցկացնել`  էքսկուրսիա կազմակերպելով, որը դեռ մի նոր խանդավառություն էր մտցնելու մասնակիցների շրջանում: Ընտրվել էր շատ հետաքրքիր և հարուստ երթուղի` Նորավանք-Սատանի կամուրջ-Տաթևի վանք-Շաքեի ջրվեժ: ՈՒխտը դեպի Տաթև ուխականների վաղեմի երազանքներից էր, որը վերջապես դարձավ իրականություն: Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ շատ վաղուց: Եվ ահա, հուլիսի 3-ին, ժ. 500-ին էքսկուրսիայի համար նախատեսված մեր միկրոավտոբուսը Գյումրիից  շարժվեց դեպի Տաթևի վանական համալիր: Читать далее

Կրթական համակարգը ուսանողների աչքերով


Կրթական համակարգը և դրան առնչվող խնդիրները միշտ էլ մնում են մեր` ԺՈՂ-ի ուսանողներիս ուշադրության կենտրոնում: Դասախոսական անձնակազմն էլ իր հերթին միշտ պատասխանատվության զգացումով է մոտենում այս հարցին, քանզի յուրաքանչյուր խնդիր և ուսանողներինն է, և դասախոսներինը: Եվ որպեսզի պարզվի, թե իրականում ինչպիսին է մեր համալսարանում կրթական մակարդակը այդ առիթով ուսանողական խորհուրդը անցկացրեց հարցում համալսարանի թվով 153 ուսանողների շրջանում: Հարցման հիմնական նպատակն էր վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են համալսարանում և դրանք ներկայացնել տնօրինությանը համապատասխան լուծում ստանալաու ակնկալիքով: Читать далее

Ինտելեկտուալ ակումբը` նոր շնչով


Մեր համալսարանում ինտելեկտուալ խաղերը արդեն վաղուց իրենց արժանի տեղն ունեն: Դրա մասին են փաստում թե անցկացված խաղերի թիվը, թե բազմաթիվ հաղթանակները, որ ունեցել է մեր թիմը: Սակայն ավելիին հասնելու ձգտումը միշտ էլ կա, և այդ ձգտումը ստեղծեց նոր հնարավորություններ:

Այսպիսով, այսուհետ մեր ինտելեկտուալ ակումբի անդամների հետ դասընթացներ է վարելու ոլորտի հայտնի վարպետ Աշոտ Գոմցյանը: «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի գլխավոր խմբագիրը ինտելեկտուալ խաղերի պրոֆեսիոնալ է, և եթե նույնիսկ տեղյակ չլինեինք նրա բազում հաղթանակների մասին, առաջին իսկ հանդիպումը բավական էր հասկանալու, որ գործ ունենք բացառիկ տաղանդավոր մարդու հետ:

Հունիսի 4-ին կայացած առաջին հանդիպումը մեծ ոգևորություն առաջացրեց ուսանողների մոտ: Պրն Գոմցյանը անմիջապես իր յուրահատուկ էներգետիկայով վարակեց բոլորին: Ինչպես հետո հասկացանք, նա նույնպես ոգևորվել էր` տեսնելով մեր բուռն ձգտումը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց` դասընթացները պարբերական դարձնելու: Ամառվա ընթացքում նույնպես դրանք կշարունակվեն, և հուսով ենք, համատեղելով մեր ջանքերն ու անհագ ցանկությունը պրն Գոմցյանի փորձի և պրոֆեսիոնալիզմի հետ, մյուս տարում կարող ենք էլ ավելի մեծ արդյունքների հասնել:

Այդ հաղթանակների կերտողները կարող եք լինել նաև դուք, սիրելի ուսանողներ: Ինչպես միշտ` մեր դռները բաց են բոլորի առջև: