WELCOME!!!


Էլի , կրկին , նորից, ևս մեկ անգամ.. Իմ ` արդեն չորրորդը , քո` գուցե առաջինը , ուղղակի հաջորդը կամ , գուցե , դու էլ չես ունենա…
images

Սեպտեմբերի 2 կամ նոր ուսումնական տարվա առաջին օր… Սովորականից ավելի սիունացած աղջիկներ ու ավելի սրամիտ , ավելի գեղեցիկ կոմպլիմենտներ մտածող ժպտադեմ լիքը տղաներ ,..»Իրենց գլխի գալիքը» դեռ չպատկերացնող , մի տեսակ կարոտադեմ դասախոսներ , փուչիկներ , գրեթե ամենամյա շնորհավորանքներ , մաղթանքներ , կատակներ, … Գիտելիքի հոտ :

Եվ ուրեմն .

ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական խորհուրդը ևս մեկ անգամ շնորհավորում է բոլոր images (1) ներկա ու նախկին , առկա ու հեռակա , հոգով կամ ուղղակի ֆիզիկապես «ուսանող» պատվավոր կոչումը վաստակած մարդ արարածներին, հատկապես ովքեր այսօր առաջին անգամ ոտք դրեցին ուսանողական բավականին առեղծվածային , բայց և միևնույն ժամանակ ակտիվ ու երջանիկ մոլորակ .. Մաղթում ենք անկոտրում կամք , անսասան հավատ ու լիքը եռանդ , աշխատասիրություն , որպեսզի սեփական ձեռքերով կարողանաք ճիշտ կառուցել ձեր կացարանը այս ամենալուսավոր մոլորակում : Եղեք պահանջատեր ու հետևողական ձեր յուրաքանչյուր կաթիլ գիտելիքի համար , քանզի գիտելիքն է այն հիմնաքարը , որի վրա կկարողանաք այն կառուցել: Շնորհավո’ր.

Իսկ ՀՊՏՀ ԳՄ առաջին կուրսեցիների համար Ուսխորհուրդը պատրաստել էր հատուկ անակնկալ , որի մասին պատմող հոլովակով կկիսվենք շատ շուտով .. Բարի գալուստ ու բարի երթ ..

Հ.Գ. –Ուսխորհուրդը միշտ ձեր կողքին է ու միշտ սիրով