Հերթական «Ինչ, որտեղ, երբ»-ը ԺՈՂ-ի մասնակցությամբ…


Հերթական ինտելեկտուալ առաջնությունը տեղի ունեցավ, և իհարկե, մեր համալսարանը ևս անմասն չմնաց պատվավոր տեղ գրավելու հարցում…:-)…

Առաջնությունը կայացավ շնորհիվ այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են երիտասարդ սերնդի կրթմամբ և պատրաստ են ջանք չխնայել` երիտասարդներին հնարավորինս ապահովելուվ ոչ ֆորմալ կրթությամբ:

Առաջնությունը տեղի ունեցավ փետրվարի 21-ին «Ֆոտոն» վարժարանում: «Ինչ, որտեղ, երբ»-ն այս անգամ կազմակերպվել էր «Գյումրի-Անի» և «Արմսփյուռ» հասարակական կազմակերպությունների  կողմից: Ինչպես  միշտ մասնակիցների շարքերը լրացնում էին և բուհերի և քոլեջների թիմեր: Մասնակցում էր նաև «Ֆոտոն» վարժարանի թիմը:

Մեր համալսարանի թիմն իր փայլուն խաղով գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը: Մեր թիմի անդամներն էին` Կարեն Ռաֆայելյանը (Ֆ/Վ 3-րդ կուրս) , Մհեր Ավագյանը (Ֆ/Վ 3-րդ կուրս) , Հովհաննես Գաբրիելյանը (Ֆ/Վ 3-րդ կուրս) , Անի  Հարությունյանը (Ֆ/Վ 3-րդ կուրս) , Վլադ Մխիթարյանը (Ֆ/Վ 2րդ կուրս) և իհարկե Արթուր Սիմոնյանը` կրկին Ֆ/Վ 2րդ կուրսի ուսանող:

Խաղի ավարտից հետո շնորհավորանքի իր խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր և  ՀՊՏՀ ԳՄ դասախոս Սուքիաս Ավետիսյանը:

Հերթական  անգամ նվաճում և հերթական անգամ ոգևորության մի մեծ ալիք, որը ուժ և հավատ է տալիս մեզ, ստիպում հասնել բարձունքների և գնահատել այն ինչ ունենք` իհարկե այդ ամենին գումարելով մեր ձգտումը և նվիրվածությունը:

Оставьте комментарий